User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Գուցե հնարավոր է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կար ժամանակ, որ ես համոզված էի, որ ուրիշ ոչ մի մոլորակի վրա կյանք չկա: Ես բոլորի հետ վիճում էի, ու բացատրում, որ ուղղակի չի կարող դա լինել, գոնե ինչ որ նշան կլիներ, կիմանայինք: Բացատրում էի մոլորակների կառուցվածքը: Մեր մոլորակում՝ կյանքն ապահովող գործոնները ու այդքան գործոնի ևս մեկ այլ մոլորակում պատահական համընկնելով լինելու անհնարությունը:

    Հետո ես ավելի մեծացա ու ավելի լայնախոհ դարձա: Ես սկսեցի հասկանալ, որ տիեզերքը շատ մեծ է ու հնարավոր է, որ այլ տեղեր էլ կյանք լինի: Ու ես սկսեցի մարդկանց համոզել, որ դա հնարավոր է, ինչքան էլ, որ դժվար է հավատալը: Շատերն ինձ հետ համաձայն չէին:

    Հետո ես ավելի մեծացա ու էլ ավելի լայնախոհ դարձա: Ես սկսեցի ուշադիր լինել ու չարհամարհել այն բոլորի խոսքերը, ովքեր նշաններ էին տեսել այլ մոլորակներում կյանքի: Ես հասկացա, որ դա հնարավոր է: Ու բոլորին դա էի համոզում. ինձ հետ չհամաձայնվողներն ավելի շատացան:

    Դրանից էլի տարիներ անցան ու ես հասկացա, որ հավատալը քիչ է: Պետք է գործել: Ես տրվեցի գիտությանը ու սկսեցի ամեն ինչ գիտականորեն ուսումնասիրել: Ու ես հաշվեցի, թե տիեզերքի էլ որ մոլորակում կարող է կյանք լինի: Հաշվարկներս ստուգեցի, ճիշտն էին: Դժվար էր հասնելը: Թիմ հավաքեցի: Մենք միավորեցինք մեր ջանքերը ու ստեղծեցինք տիեզերանավ: Այսօր ես այստեղ եմ, մարդիկ, Ձեր կողքին, այսօր ես գիտեմ, որ իմ մոլորակից բացի էլի մոլորակ կա՝ Ձերը, Երկիրը, որտեղ ես հիմա բնակվում եմ ու որտեղ կյանք կա՝ հար և նման մեր մոլորակի կյանքին: Բայց այստեղ դեռ լայնախոհ չեն ու ինձ չեն հավատում: Երբ ես պատմում եմ, որ ուրիշ տեղից եմ եկել, ինձ գժի տեղ են դնում: Ոչինչ, ժամանակի խնդիր է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.03.2013), Arpine (27.04.2012), Bruno (27.04.2012), E-la Via (28.04.2012), Freeman (27.04.2012), Moonwalker (27.04.2012), Ripsim (27.04.2012), Sambitbaba (28.03.2013), Smokie (27.04.2012), soultaker (27.04.2012), unknown (27.04.2012), Varzor (27.04.2012), Մինա (13.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուցե չգրված մի տող իմը կմնա...
    Հեղինակ՝ DarkPrince, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.07.2011, 01:08
  2. Հնարավոր է ճամփորդել ժամանակի միջով?
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.06.2010, 14:20
  3. Կորած ՍՏԱՖ....(գուցե և պիտբուլ)
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.09.2009, 00:36
  4. Գուցե...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.05.2007, 19:05
  5. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •