User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Գուցե չգրված մի տող իմը կմնա...

  1. #1
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գուցե չգրված մի տող իմը կմնա...

    Ես գրում եմ, որ ազատվեմ իմ մտքերի ծանր բեռից...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (28.07.2011)

  3. #2
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոստովանություն....

    Փառքի ճանապարհն ավերջ է թվում,
    Մտքերս անմիտ կապկված հեռվում,
    Քողարկված բախտի գաղտնարաններում,
    Ուզում են կարծես շողշողալ մթում,

    Մարեն թող այսօր լույսերն շողշողուն,
    Կարոտներն անհուն վերանան իսպառ,
    Ես այսօր ճչամ ի լուր աշխարհի,
    Ես տենչամ այսօր անհաս բարձրունքի,

    Վայր դրեք բոլոր գրիչներն այսօր,
    Մտքերը պահեք գալիք օրերին,
    Երգերը բոլոր թող հնչեն հետո,
    Հետո թող գրվեն ճառերը բոլոր,

    Միայն թե այսօր թողեք ես ճախրեմ,
    Կուրորեն նայեմ փառքի աչքերին,
    Լույսով թաթախեմ ձեռքերս պաղած,
    Ու լինեմ օտար հարազատ շողքիս,

    Հանճարները թող ներեն ինձ այսօր,
    Գահը ինձ զիջեն փառքի բարձրունքի,
    Մի ուրիշ անգամ հետքերս ծածկվեն,
    Ճերմակ ձյան շերտով ճանապարհներին,

    Կխնդրեմ այսօր նաև ինքս ինձ,
    Որ չբթանամ գահին հասնելիս,
    Գոնե թող այսօր մտքերս շողան,
    Այսօր թող նրանք գեղեցիկ թվան,

    Չեմ կարող այսօր մոռանալ նաև քեզ,
    Ու փառքի դափնին դեռ չվայելած,
    Կհրաժարվեմ ես գահից իմ անհաս,
    Սակայն կխնդրեմ, որ այսօր սպասես,

    Թող մի պահ այսօր ինձ չճանաչեմ,
    Նստեմ ստվերին լուսնի նկարած,
    Ու լուռ երազեմ ինչպես որ հիմա,
    Վերջին րոպեն է օրվա մնացել,

    Հիմա ես գնամ արևի թողած շողերի հետքով,
    Գնամ ու ասեմ ի լուր աշխարհի,
    Որ փառքի լույսերն մարեցին ճամփիս,
    Հանճարները թող վառեն թող նորից...

    Արամ Մ... 22.07.2011 9:05
    Վերջին խմբագրող՝ DarkPrince: 26.07.2011, 03:22:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.09.2011), GinAni (26.07.2011), Kanamar (29.07.2011), Lusinamara (26.07.2011), Nadine (26.07.2011)

  5. #3
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեթ մի խավար ու խավարում աչքեր երկու,
    Միայն մի սիրտ, իսկ սրտի մեջ սպասում ու հույս,
    Ու սենյակում քեզնից պոկված բյուր կարոտներ,
    Շուրջդ խավար իսկ խավարում մի զույգ աչքեր,
    Արթնացել ես գիշերային այս ուշ ժամին ու փնտրում ես անվերջ նրան,
    Քո աչքերը խավարի մեջ լույս են տալիս ու մարում են մենությունից,
    Ու փնտրում են նրանք ցմահ, էլի մի զույգ, մի զույգ աչքեր,
    Որ այդ խավար մենության մեջ դառնան երկու,
    Գոնե մի օր, գեթ մի վայրկյան միայնության ամրոցում այդ զգան մեկին,
    Ու լրացնեն բաց թողնված կյանքիդ սպասման պահերն ունայն,
    Գեթ մի խավար, իսկ խավարում մի զույգ աչքեր...

    Արամ Մ... 05.01.2010 17:05

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.07.2011), Kanamar (29.07.2011), Lusinamara (26.07.2011), Nadine (26.07.2011), Գեա (26.07.2011)

  7. #4
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազները

    Թող որ այսօր մնան հեռվում անուրջները,
    Հանգիստ թողնեն հեքիաթները,
    Թող որ գիշերն ինքը բացի իր դռները,
    Ու փոխարեն մեր ջահերի,
    Թող որ շողան վառ աստղերը,
    Թող այս գիշեր մեզ այցելեն երազները,
    Տանեն հեռու, որտեղ չկան երազանքներ,
    Որտեղ չկան մութ գաղտնիքներ,
    Թող այս գիշեր միայն այրվեն մեր սրտերը,
    Թող մոխրանան ստով վառված կրակները,
    Արթուն մնան երազները ու տանեն մեզ,
    Այնտեղ որտեղ մեզ չեն գտնի անուրջներն ու հեքիաթները...

    Արամ Մ... 19.07.2011 7:08

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (26.07.2011), Kanamar (29.07.2011), Lusinamara (26.07.2011), Nadine (26.07.2011), Գեա (26.07.2011)

  9. #5
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՐԱԶ...

    Երբ հյուսված է էությունդ աներևույթ զգացմունքի թելիկներին,
    Ու քո ներսում դեռ շրջում է այն մեղեդին, որը ինքդ էս հնարել,
    Դու տրվում էս այդ պահերին ու փակում էս քնի կարոտ աչերը քո,
    Երազի մեջ անգամ մեղմիկ շշնջում է ինչ որ մեկը լուռ կարոտով,
    Շշնջում է այն մեղեդին, որը քո հետ նա է հյուսել,
    Ու օրօրում քեզ նազանքով, որ դու ննջես երազանքով,
    Ու ժպիտը քո մանկական քնի պահին անգամ նույնիսկ շողշողում է քո նուրբ դեմքին,
    Օրը բացվող, լուսավառվող իր շողերով ջերմացնում է քո մարմինը,
    Համակելով զգացումով քո երազի մեղեդային շրշյուններով,
    Ու լցվում է օդը նոսր քեզնից բուրող բազմերանգ ծաղիկների փնջի նման,
    Արթնանում է քո երազը խորը քնից, հետո մեղմիկ փոխանցում է դառը կարոտ,
    Ու կարոտը լրացնում է քո երազը սպասումներով անավարտ,
    Ու Երազը վերածվում է մի մեղեդու որը մանր թելիկներով նուրբ հյուսված է,
    Հյուսված կյանքիդ աներևույթ զգացմունքի թելիկներին...

    Արամ Մ... 15.01.2010 19:15

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (26.07.2011), Arpine (29.07.2011), Lusinamara (26.07.2011)

  11. #6
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ խենթ սիրո սահմաններին փշալարով կապված հոգիս քեզ է տենչում,
    Իսկ իմ հոգու վառ գույները սրտիս վրա այդ գույներով քո պատկերն են լուռ նկարում,
    Ու պատկերում քո ժպտացող միշտ տեսնում եմ անվերջ կարոտ,
    Ու կարոտը քեզնից պոկված հյուր է գալիս ինձ ամեն օր,
    Լուսնի լույսով գիշերներին լոսավորված իմ խենթ հոգին քեզ է փնտրում,
    Ու սպասումից աչքիս առաջ հայտնվում ես գիշերային խավարի մեջ,
    Հետո մարում ու հեռանում մութ խավարում, անէանում ու լուծվում ես մտքերիս մեջ,
    Իսկ մտքերիս ծանր բեռից առաջացած տեսիլքները ինձ կապում են,
    Այնքան ամուր, որ հեռանալ ես չեմ կարող,
    Դու իմացիր իմ խենթ սիրո սահմաններին փշալարով կապված հոգիս միշտ կմնա այդպես կապված, քանի դու կաս...

    Արամ Մ... 05.01.2010 17:26

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.08.2011), Kanamar (29.07.2011), Lusinamara (26.07.2011), Nadine (26.07.2011)

  13. #7
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտի Փնջեր

    Արցունքը աչքիս գլորվեց հանկարծ,
    Անձրևի տարափ կաթիլների հետ,
    Ձուլվեց մայթերին ու դարձավ օտար,
    Անձրևի տարափն իր երգը ասաց,
    Մաքրեց իմ հոգին ցավոտ հույզերից,
    Նա ինձ հետ կիսեց կարոտը սրտիս,
    Ու կապեց փնջեր ծաղիկներից վառ,
    Որպեսզի բերի գիշերով թաքուն,
    Ու քեզ նվիրի իբրև փունջ կարոտ,
    Եվ բույրը անվերջ հիշեցնի քեզ ինձ,
    Անձրևի հետ միշտ քեզնից խորհելիս...

    Արամ Մ... 19.07.2011 02:48

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GinAni (26.07.2011), Kanamar (29.07.2011), Lusinamara (26.07.2011), Գեա (26.07.2011)

  15. #8
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո աչքերը

    Երկնքի կապույտ քողի ստվերում,
    Քո աչքերը ջինջ,
    Աչքերդ լուսե ու աստղաթաթախ,
    Աչքերդ մանկան երազի պես պարզ,
    Գիշերվա փակված դռներն է բացում,
    Ասես բանալի թաքուն հուշերի,
    Ու լուռ պահապան չասված խոսքերի,
    Քո աչքերը սեր, աչուկներդ թաց,
    Իմ մութ տողերին լույս է ընծայում,
    Գուցե չգրված մի տող էլ իմը կմնա,
    Գուցե ես կարդամ այն քո աչքերում,
    Կամ գուցե նայեմ լուռ, ինչպես անցյալում,
    Փնտրեմ երազս դեռ չգտնված,
    Աչքերում քո ջինջ ու աստղաշաղախ…

    Արամ Մ... 26.07.2011 16:15

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.07.2011), Lusinamara (26.07.2011)

  17. #9
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո աչքերը

    Երկնքի կապույտ քողի ստվերում,
    Քո աչքերը ջինջ,
    Աչքերդ լուսե ու աստղաթաթախ,
    Աչքերդ մանկան երազի պես պարզ,
    Գիշերվա փակված դռներն է բացում,
    Ասես բանալի թաքուն հուշերի,
    Ու լուռ պահապան չասված խոսքերի,
    Քո աչքերը սեր, աչուկներդ թաց,
    Իմ մութ տողերին լույս է ընծայում,
    Գուցե չգրված մի տող էլ իմը կմնա,
    Գուցե ես կարդամ այն քո աչքերում,
    Կամ գուցե նայեմ լուռ,
    Ինչպես անցյալում,
    Փնտրեմ երազս դեռ չգտնված,
    Աչքերում քո ջինջ ու աստղաշաղախ,
    Քո աչքերն օտար, քո աչքերը իմ,
    Ասես նկարված վրձինով իմ հին,
    Քո աչքերը պարզ, գարնան առավոտ,
    Իմ մութ անցյալի լույսը ավետող,
    Աչուկներդ սեր, աչքերդ խնդուն,
    Ասես աստղիկներ երկնակամարում,
    Ու չգրված տողերս կիսատ,
    Ես գտնեմ գուցե քո աչուկներում…
    Աչքերում քո սեր…

    Արամ մ... 26.07.2011 16:15

  18. #10
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում DarkPrince-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարոտի Փնջեր

    Արցունքը աչքիս գլորվեց հանկարծ,
    Անձրևի տարափ կաթիլների հետ,
    Ձուլվեց մայթերին ու դարձավ օտար,
    Անձրևի տարափն իր երգը ասաց,
    Մաքրեց իմ հոգին ցավոտ հույզերից,
    Նա ինձ հետ կիսեց կարոտը սրտիս,
    Ու կապեց փնջեր ծաղիկներից վառ,
    Որպեսզի բերի գիշերով թաքուն,
    Ու քեզ նվիրի իբրև փունջ կարոտ,
    Եվ բույրը անվերջ հիշեցնի քեզ ինձ,
    Անձրևի հետ միշտ քեզնից խորհելիս...

    Արամ Մ... 19.07.2011 02:48
    Գեղեցիկ է փոխանցված անձրև - արցունք միախառնումը. տպավորիչ է...
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  19. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    DarkPrince, կարելի՞ ա մի հարց. դու ինչու՞ ես գրում:
    DIXI
    carpe noctem

  20. #12
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկ է փոխանցված անձրև - արցունք միախառնումը. տպավորիչ է...
    Ախր ի՞նչն է տպավորիչ: Անձրեւ - արցունքներից ավելի ծեծված թեմա այս պահին չեմ հիշում:

  21. #13
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    DarkPrince, կարելի՞ ա մի հարց. դու ինչու՞ ես գրում:
    Թեթևություն եմ զգում գրելուց հետո...

    Իսկ կարելի՞ա ես էլ իմանամ ինչու՞ ես հարցնում
    Վերջին խմբագրող՝ DarkPrince: 28.07.2011, 03:04:

  22. #14
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lem-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ի՞նչն է տպավորիչ: Անձրեւ - արցունքներից ավելի ծեծված թեմա այս պահին չեմ հիշում:
    Համամիտ եմ...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lem (28.07.2011)

  24. #15
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lem-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ի՞նչն է տպավորիչ: Անձրեւ - արցունքներից ավելի ծեծված թեմա այս պահին չեմ հիշում:
    Մի հատ հասկանամ ի՞նչ է նշանակում ծեծված _ բազմաթիվ անգամներ գրված, կիրառված տեղի-անտեղի՞, հիմնականում անտեղի՞...
    Որովհետև ես չեմ ընդունում «ծեծված» տերմինը, քանզի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարելի է սկզբունքորեն նոր տարր մտցնել, ներկայացնել յուրովի, ներկայանալ յուրովի...
    Լեմ ջան, տպավորչությունն արտահայտելու ժամանակ, մեծապես ազդեցություն է ունենում հոգեվիճակը, այնպես որ, եթե այդ պահին ես գրեցի «տպավորիչ է...», չի նշանակում նույկերպ կզգամ ժամեր անց կամ առավոտյան...
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (28.07.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուցե հնարավոր է
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 13.04.2013, 11:40
  2. կյանքի չգրված օրենքները
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 17
    Վերջինը: 28.05.2009, 23:51
  3. Գրված և չգրված օրենքներ
    Հեղինակ՝ impression, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 19.07.2008, 22:28
  4. Գուցե...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.05.2007, 19:05
  5. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •