User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերունին ի՞նչ կապ ունի:
    Ծիծաղելի են ազերիների դասագրքերը, ու ընդհանրապես իրենց ինքնախաբեության քաղաքականությունը, ի՞նչ Հերունի:
    Կարծեմ մեր դպրոցներում, աստղագիտության դասագրքերում չի էլ հիշատակվում հայկական առաջին աստղագիտական համալիրների մասին, իսկ հին աշխարհի, միջին դարերի, կամ նորագույն պատմության դասագրքրերում հայերի մասին խոսք անգամ չկա:
    Թե չէ Հերունին ի՞նչ:
    Էրիխ ֆոն Դենիկենն էլ ա շատ բաներ ասում, բայց դա Շվեյցարացիներին ծիծաղելի չի դարձնում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (15.04.2012), Tig (15.04.2012), Գեա (15.04.2012)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերունին ի՞նչ կապ ունի:
    Ծիծաղելի են ազերիների դասագրքերը, ու ընդհանրապես իրենց ինքնախաբեության քաղաքականությունը, ի՞նչ Հերունի:
    Կարծեմ մեր դպրոցներում, աստղագիտության դասագրքերում չի էլ հիշատակվում հայկական առաջին աստղագիտական համալիրների մասին, իսկ հին աշխարհի, միջին դարերի, կամ նորագույն պատմության դասագրքրերում հայերի մասին խոսք անգամ չկա:
    Թե չէ Հերունին ի՞նչ:
    Էրիխ ֆոն Դենիկենն էլ ա շատ բաներ ասում, բայց դա Շվեյցարացիներին ծիծաղելի չի դարձնում:
    Անձամբ ես Հերունու հեքիաթների ու ադրբեջանցիների հեքիաթների միջև համեմատություն չեմ ուզում անկցկացնեմ ու չարժի էլ երևի: Բայց Հերունին էնքանով կապ ունի, որ իրա հեքիաթներն էլ են ծիծաղելի ու աջակցվում են ընդհուպ պետական մակարդակով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (16.04.2012), Ռուֆուս (15.04.2012)

  5. #3
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ես Հերունու հեքիաթների ու ադրբեջանցիների հեքիաթների միջև համեմատություն չեմ ուզում անկցկացնեմ ու չարժի էլ երևի: Բայց Հերունին էնքանով կապ ունի, որ իրա հեքիաթներն էլ են ծիծաղելի ու աջակցվում են ընդհուպ պետական մակարդակով:
    կներեք էլի, էդ որ հեքիաթի մասին եք խոսում, էն որ Ադամը հայ ա , դրա վրա բոլորս էլ ծիծաղել ենք, ու ոնց որ թե էդ ինֆոն ոչ դպրոցական դասագրքերում եմ կարդացել , որ էլ աստվածշունչն ա փոխվել...
    ՀԳ լսել եմ որ Հերունին շատ բան է արել որ քարահունջը ճանաչված դառնա , դա էլ է հեքիաթ??? բայց ոնց որ այսօր դրա մասին արդեն ևվրոպացիներն էլ են բարձրաձայն խոսում , չլինի դա էլ իրենց տոլերանտությունից է ???
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.04.2012), E-la Via (15.04.2012), Lion (15.04.2012), Moonwalker (15.04.2012), Tig (15.04.2012), Արէա (15.04.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ես Հերունու հեքիաթների ու ադրբեջանցիների հեքիաթների միջև համեմատություն չեմ ուզում անկցկացնեմ ու չարժի էլ երևի: Բայց Հերունին էնքանով կապ ունի, որ իրա հեքիաթներն էլ են ծիծաղելի ու աջակցվում են ընդհուպ պետական մակարդակով:
    Եթե Հերունու հեքիաթները ծիծաղելի են, դա չի նշանակում որ այս թեմայի հետ կապ ունեն: Ես էլ շատ տարբեր ծիծաղելի հեքիաթներ գիտեմ, որոնք ավելի պակաս չեն կապված այս թեմայի հետ, քան Հերունու հեքիաթները:

    Թեմայի հետ կապ կունենար, եթե հայաստանի դպրոցներում երեխաներին սովորեցնեին թե ինչպես են մ.թ.ա մի քանի հազար թվականին հայերը գնացել Բրիտանիա ու Ամերիկա ու հիմք դրել հետագա քաղաքակրթություններին: Բայց այդպիսի բան չկա, դա մնացել է Հերունու հեքիաթների մակարդակում, պետական աջակցությունն էլ մի քանի անգամ եթեր տրամադրելն է եղել, ու մի քանի գրքի տպագրությունը, վերջ:

    Իսկ այնտեղ, դա ոչ միայն ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն, այլ նաև դա լցնում են սեփական ժողովրդի ուղեղը ամենաբարձր պետական մակարդակով: Չի՞ զգացվում դրա ու Հերունու հեքիաթների լրիվ տարբեր երևույթներ լինելը: Հերունին էր էլի, մեծ մարդ էր, խոսում էր, մենք էլ լսում, զվարճանում էինք: Նույն, կամ նմանատիպ երևո՞ւյթ է Ադրբեջանում:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.04.2012), Lion (15.04.2012), Mono (15.04.2012), Moonwalker (15.04.2012), Tig (15.04.2012), Գեա (15.04.2012)

  9. #5
    Սկսնակ անդամ Mono-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2011
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդների մեջ ամենաշատը ագրեսիա առաջացնող երևույթներից է սոցիալական բևեռացումը։ Այն շատ դեստրուկտիվ երևույթ է ու նույնիսկ կարող է մի ազգին պառակտի ու բերի բախումների, էլ չեմ խոսում տարբեր ազգերի մասին։
    Դրանից բխում է, որ եթե Բրիտանիայի դեսպանը ուզում է խաղաղություն մեր ռեգիոնում ապա պետք է այդ հարցերի մասին ինչ որ գրանտներ բաժանի, հատկապես հենց Ադրբեջանում որտեղ նաֆթադոլլարների առկայության դեպքում ստեղծվել է ահավոր անհավասար վիճակ։ Հայաստանում էլ կա այդ խնդիրը, բայց Հայաստանը այնքան հարուստ չի ինչքան Ադրբեջանը։ Եվ հետո հայկական բնավորությունը այնպիսին է, որ անհավասարությունից ծնված ագրեսիան մղվում է ավելի շատ դեպի ներս․ ինչի վկան եղանք մարտի մեկին։
    Հիմա պարզ է չէ, որ այդպիսի ահռելի անհավասարությունից ծնվող ագրեսիան պետք է ուղղորդել մի ուղղությամբ, ինչը և անում է Ադրբեջանը։ Այսինքն մեր ուղղությամբ։
    Բայց հարց է ծագում, ինչպես ստեղծել սոցիալական տանելի վիճակ Ադրբեջանում։ Դա նշանակում է որ Ալիևը պետք է քիչ գռփի, և որ ավելի կարևոր է Բրիթիշ Փեթրոլիումը պետք է քիչ շահույթ ստանա։ Ավելի շատ հարկ վճարի ու կատարի սոցիալական ներդրումներ։ Այսինքն Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դեսպանները պետք է այդպիսի գաղափարներ խրախուսեն Ադրբեջանում։ Ինչու չէ նաև Հայաստանում։

    Թե չէ ֆիլմեր մուլտիկներ ու չգիտեմ ինչ կապիկություններ․․․ Հենա սաղ Յութուբը լցված է նման զիբիլներով, ով ուզում է թող գնա ադրբեջանական ֆիլմեր էնքան նայի ընգնի տրանսի մեջ։ Ընդհանրապես ինչ որ խոսքի ազատությունից խոսելը ինտերնետի դարում մի տեսակ աբսուրդ է։ Մարդիկ խորտակվում են արդեն ինֆորմացիայի հեղեղի տակ, ամեն կիսագրագետ կարա բլոգ վարի ու ֆեյսբուքում կրոն ստեղծի ու դրանից հետո այսպիսի փաստարկներով խոսալը ուղղակի համարում եմ անկապություն։ Թող չնեղանան անկեղծ լիբերալները, սա ուղղակի լիբերալ դոգմատիզմ է։ Կարծրատիպային մտածողություն։

    Եկեք ռեալ բաներից խոսանք։ Ամեն քայլ որ անում ենք, արդյո՞ք այն մեզ մոտեցնում է թե հեռացնում է խաղաղությունից։ Կարծում եմ Վանյանը ու հատկապես Բրիտանիայի դեսպանը մեզ հեռացնում են խաղաղությունից։ Հենց վերը նշված պատճառներով եմ պնդում իմ այս կարծիքը։ Ու դրա համար նրանց պետք է խանգարել։


    հ․գ․ Իսկ միգուցե Բրիտանիայի դեսպանը դա չի հասկանում բացատրենք օգնենք հասկանա։ Մարդ ես էլի, միանգամից չմեղադրենք, ընդունենք անմեղության կանխավարկածը։
    http://freedomfight777.livejournal.com/55561.html
    --------------
    գտեք ինձ այստեղ https://profiles.google.com/mono.info

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (15.04.2012)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Հերունու հեքիաթները ծիծաղելի են, դա չի նշանակում որ այս թեմայի հետ կապ ունեն: Ես էլ շատ տարբեր ծիծաղելի հեքիաթներ գիտեմ, որոնք ավելի պակաս չեն կապված այս թեմայի հետ, քան Հերունու հեքիաթները:

    Թեմայի հետ կապ կունենար, եթե հայաստանի դպրոցներում երեխաներին սովորեցնեին թե ինչպես են մ.թ.ա մի քանի հազար թվականին հայերը գնացել Բրիտանիա ու Ամերիկա ու հիմք դրել հետագա քաղաքակրթություններին: Բայց այդպիսի բան չկա, դա մնացել է Հերունու հեքիաթների մակարդակում, պետական աջակցությունն էլ մի քանի անգամ եթեր տրամադրելն է եղել, ու մի քանի գրքի տպագրությունը, վերջ:

    Իսկ այնտեղ, դա ոչ միայն ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն, այլ նաև դա լցնում են սեփական ժողովրդի ուղեղը ամենաբարձր պետական մակարդակով: Չի՞ զգացվում դրա ու Հերունու հեքիաթների լրիվ տարբեր երևույթներ լինելը: Հերունին էր էլի, մեծ մարդ էր, խոսում էր, մենք էլ լսում, զվարճանում էինք: Նույն, կամ նմանատիպ երևո՞ւյթ է Ադրբեջանում:
    Ստեղ էլ շատերի ուղեղը պետական մակարդակով լցոնել են, որ իբր Քարահունջը աստղադիտարան ա եղել: Տարբերությունը կասե՞ս:

    Ու կասես, թե էս թեմայի հետ ինչ կապ ունի իրանց որևէ դասագրքում գրածը, որն ինքնին էլ կասկածելի ա: Ինչ-որ անհայտ աղբյուրից դրած ինչ-որ գրքի ինչ-որ էջ: Գուցե և էդպես ա (դասագրքից ա), բայց մեղմ ասած հավաստի չի: Ու եթե անգամ էդպես ա, կինոյի հետ էդ ինչ կապ ունի:

    Ման գա՞մ հայկական դասագրքերում գրած աբսուրդներ գտնեմ: Էդ կնշանակի՞, որ մեր ռեժիսորները վատն են, գրողները վատն են, դերասանները վատն են...

    Աբսուրդի եք հասցնում, հետո էլ ասում եք «Հերունին ինչ կապ ունի»: Հերունին կապ չունի: Չունի նաև իրանց որևէ դասագիրքը կապ էս թեմայի հետ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.04.2012, 19:58:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.04.2012), Sagittarius (15.04.2012), Աթեիստ (15.04.2012), Ռուֆուս (15.04.2012), Տրիբուն (15.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •