Ջհանդամը չեն մտածի։
Դու օրինակ գիտե՞ս, որ մեր վիճակում գտնվող պետությունը, որը շրջապատված է իրեն քանակապես գերազանցող թշնամիներով, հաջողության է հասել նրա հաշվին, որ աշհարհին ցույց է տվել իր լիբերալությունը։ Ես չգիտեմ։ Մի երկիր գիտեմ, քիչ թե շատ նույն օրի՝ Իսրայելը, որը բրուտալ ձևերով ինչ ուզում անում է։ Ու լավ է անում, հալալ է։
Էդ ո՞վ է երկրորդ սորտի մարդ։ Ես ինձ երկրորդ սորտի մարդ չեմ համարում։

Խոստավանում եմ, առաջ նեղվում էի, որ "հայերին չեն սիրում", հիմա թքած ունեմ։ Ով չի սիրում, իր պրոբլեմն է։ Հաճախ եմ տարբեր երկրներ գնում, ոչ մի տեղ չեմ ամաչում ասել, որ ես հայ եմ։ Հեսա 10 օրից Ֆրանսիա եմ գնում։ Առանց Ֆրանսիայի դեսպանատանը հարցնելու, իջնելու եմ ուղիղ Շառլ դե Գոլի անվան օդանավակայան ու սահմանապահին հայերեն եմ բարևելու
Մի քանի էջ առաջ ասել եմ։ Սովետի ժամանակ հայերը ադրբեջանցիների հետ ախպերացել էին, ու ինձ թվում է, բարոյապես պատրաստ չէին հակամարտության։ Եթե պատրաստ լինեին, գուցե մեզ համար էլ ավելի լավ ամեն ինչ ստացվեր։ Դե ախպեր ազգի հետ պատերազմելը մի տեսակ դժվար է։ Իսկ թուրք-ադրբեջանցիները, որքան հասկանում եմ, նման խնդիր չունեն։
Էջանիշներ