Էս թեման էլ դառավ Լիոնի հարթակ...
Լիոն, հարցն էստեղ էն ա, որ ամեն ժամանակ էլ ունեցել է իր Վասակներն ու Վարդանները և ամեն դարաշրջան նրանց համար պահել է իր գույներն ու հաշիվները: Հիմնվել Եղիշեի գրածների վրա և մարդուն անվանել դավաճան, անխոհեմ ու անշոնրհակալ գործ ա: Մեր եկեղեցին մի անգամ չի, որ պատմության ընթացքում նզովել ա մեր շատ երևելիների՝ ելնելով իրա նեղ անձնական շահերից, ու ես Վասակին նրանցից չեմ առանձնացնում: Եթե Վասակն իրոք էն կալիբռի դավաճան լիներ, ոնց որ Եղիշեն ա ասում, ուրեմն պարսիկներից առաջ նրան պտի սպանած լինեին... Ամեն դեպքում Սյունյաց իշանները երբեք վախկոտությամբ ու դավաճանությամբ աչքի չեն ընկել, ինչքան ես գիտեմ, իսկ մամիկոնյանները ժամանակին նույնիսկ նախարարկն տոհմ(եր) են վերացրել, որքան ես եմ հիշում...
Հ.Գ. Լիոն ջան ես քո գրածները կարդացել եմ, ու կարծիքս էլ ասել՝ լավ ես գրում, բայց սիրողական մակարդակում, որպես անձնական վերլուծություններ:
Հ.Հ.Գ. Ադոնց կարդա...
Էջանիշներ