Նախ սկսենք նրանից, որ "Իրական` Real IP" արտահայտությունը տեխնիկական ժարգոն է: Տեխնիկական ճիշտ տարբերակն է "Public IP` հանրային կամ համացանցի IP":
Այո, Ինտերնետին սարքը կարելի է միացնել ինչպես ստատիկ, այնպես էլ դինամիկ public ip-ների միջոցով:
Շատ լավ նշել ես սիդր IP-ների ցանկը: Համացանցում սիդր IP-ներ չեն կարող ներգրավվել: Սակայն նույնիսկ ոչ սիդր IP-ներով շատ հանգիստ կարելի է լոկալ կամ փակ ցանց կառուցել ու այդպիսի ցանցեր կան, գործում են, նույնիսկ գործառնական են:
Ի դեպ այս ամենը վերաբերվում է նաև IPv6 հասցեավորմանը:
Իսկ այսպես կոչված "կեղծ" կամ "Fake" IP-ներ:
Սրանք այն Ip-ներն են, որոնք իրականում առկա են համացանցում, սակայն օգտագործվում են այլ ցանցերի մեջ:
Օրինակ X պրովայդերին տրամադրել են Public IP_ների ցանկից որոշժակի տիրույթ: Սակայն պրովայդերը իր բաժանորդներին fake IP-ներ է բաժանում` IP-ներ, որոնք իրեն տրամադրած տիրույթից չեն, ավելի շուտ իր ներքին ցանցից են:
Ընդհանրապես Fake IP-ները կիրառվում են համացանցի հասցետերին թաքցնելու նպատակով, սակայն որոշ հայկական պորվայդերներն այդ համակարգը կիրառում էին իրենց բաժանորդներին "ֆռացնելու" համար:
Էջանիշներ