“ՋիԷնՍի-Ալֆա”-ն ցանցային ծառայությունների լիցենզավորված օպերատոր է Հայաստանում: Մեր ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելքային մալուխի վրա և նախագծված է բավարարելու ֆիքսված և շարժական օպերատորների, Ինտերնետ պրովայդերների և խոշոր ձեռնարկությունների տրանսպորտային կապուղիների և արագագործ Ինտերնետի աճող պահանջարկը:
Մեր ցանցի Հարավային Սեգմենտը, Երևանի և Հայաստան-Իրան սահմանի միջև, շահագործման է հանձնվել 2009թ. սեպտեմբերին: Ցանցը փոխկապակցված է Իրանի օպտիկա-մանրաթելքային մալուխի հետ` ապահովելով ելք դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցեր: Ցանցի Հյուսիսային Սեգմենտը, Երևանի և Հայաստան-Վրաստան սահմանի միջև, ներկայումս կառուցվում է: Հյուսիսում մեր ցանցը կփոխկապակցվի Վրաստանի տարածքում գործող առնվազն երկու օպտիկա-մանրաթելքային մալուխների հետ` ապահովելով Հայաստանի տարածքով մեծ ունակությունների տարանցման ծառայությունների մատուցումը: Երկրի ներսում ցանցը կընդլայնվի մինչև Հայաստանի խոշոր քաղաքները:
Մեր ընկերության նպատակն է դառնալ Հայաստանի խոշորագույն մայրուղային հեռահաղորդակցության ցանցերից մեկը: Մեր թիմը կազմված է բարձր որակավորում և օպտիկա-մանրաթելքային ցանցերի կառուցման և ծառայությունների մատուցման բազմամյա փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներից:
www.gnc.am
Էջանիշներ