User Tag List

Էջ 17 62-ից ԱռաջինԱռաջին ... 713141516171819202127 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 927 հատից

Թեմա: Ծխախոտ

  1. #241
    Լիարժեք անդամ teleport-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում AntiDrug-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող, բայց հարցդ անկապ է... խոսքի, մեր կողքի շենքի Ստյոպը... էդ քեզ մի բան տվե՞ց:
    Մի բան լավ իմացիր, որ.
    1) 2000թ. առողջության տաս առաջատար, բայց կանխարգելվող ռիսկի գործոնների շարքում ծխախոտը զբաղեցնրել է 4-րդ տեղը:
    2) Աշխարհում ծխելու պատճառով մահանում է յուրա քանչյուր 10-րդ մարդը (այդ թվում՝ մեր հարեւան Ստյոպը) ,
    3) 2000թ. ծխախոտը կազմել է բոլոր հիվանդություններից առաջացրած վնասների 4.1%-ը:
    4) Մինչեւ 2006 թվականը ծխախոտից տարեկան մահերի թիվը անցել է 10 միլիոնից,

    Սա ես չեմ հորինել, այլ փաստում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

    Ինչ վերաբերվում է ալկոհոլին, ապա դրա դեմ պայքարել, կարծում եմ, պետք չէ, պետք է պարզապես չափը չանցնել, իսկ եթե չի հաջողվում, ուրեմն՝ հեռու մնալ:
    վոնց եմ զզզվում էդ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անտամներից
    վոնց կբացատրես , թե էդ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անտամները ինչու են ծխում

    Էդ վերեւի գրածները անկապ պոնտեր են , ինչ-որ տոկոսներ, բա ինչու ինձ էս 5 տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը չի հարցրել ինչ հիվանդություն ունեմ
    հլա նույնիսկ տոկոս են հանել
    շատ հզոր են

    Դու գիտես , որ մարդկանց , կենդանիների ու թռչունների օրգանիզմները նիկոտինի կարիք ունեն
    Իմ բլոգ
    Олимпийский чемпион 2010 по поиску Google !!!

  2. #242
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում teleport-ի խոսքերից Նայել գրառումը

    Չգիտեմ, իրո՞ք այնպես ես մտածում, ինչպես որ գրել ես, թե՞ պարզապես "հրահրում ես": Լավ, քանի քունս չի տանում, պարզապես մի քանի "անդրադարձ"-մեկնաբանություն:

    1. WHO-ում ծխելու մասին: Եթե իրենցից զզվում ես. էդ ուրիշ բան, բայց որ գիտես, որ իրենք ծխում են, ստացվում է Հայկո-Մկոյի "ես ամեն ինչ գիտեմ"-ի պատմությունը: Եթե WHO-ի անդամներից ճանաչում ես, please ինձ էլ ծանոթացրու, ես էլ ճանաչեմ եւ նախատեմ, որ համ ծխում են, համ էլ չեն թողնում մենք ծխենք (ի տարբերություն Հունան Ավետիսյանի, որը ոչ կրակում էր, ոչ էլ թողնում էր դիմացինը կրակի): teleport, կարծում եմ, որ վերացական խոսելով չի: Դու գիտես, դու ես ընտրում քո ուղին ու քո առողջության լավ ու վատ լինելը: Եթե չես կարողանում կամ չես փորձում "կարողանալ" ձերբազատվել քո թշնամուց ի դեմս ծխախոտի, դա ուրիշ հարց:

    2. Ամեն ինչը մի անհատականացրու, եթե քո մոտ ԴԵՌԵՒՍ ոչ մի հիվանդություն չկա (աստված տա՝ չունենաս ), դա դեռ չի նշանակում, որ ծխախոտը վնասակար չէ: Ու եթե մյուս՝ չծխողի մոտ թոքի քաղցկեղ են հայտնաբերել, դա էլ իր հերթին չի նշանակում, որ չի ծխել, դրանից է: Մտածիր ավելի լայն: Եթե անգլերենից լավ ես, կհասկանաս, թե ինչ է նշանակում Think Globally, Act Locally.

    3. Ինձ չճանաչելով, մի՛ ասա, որ ես էս ակումբի մասնակիցներին կարող եմ "պոնտ" հրամցնել (ճանաչեիր, չէիր ասի): Ջոկողը կհասկանա, թե որն է պոնտը, եւ որն է իսկությունը:

    4. Ինչ վերաբերվում է օրգանիզմի՝ նիկոտինի նկատմամբ պահաջին: Երեւի դու նիկոտինաթթվի հետ ես (վիտամին PP): Եթե չնչին պահանջ կա, ուրեմն ապահով եղիր, որ սննդի միջոցով ինչքան նիկոտին քեզ պետք է, հլա մի բան էլ ավելի դու ստանում ես: Իսկ եթե խոսքդ ավելի զգալի պահանջի մասին է, ապա՝ այո, քո մոտ այդ պահանջն արդեն կա: Ու կա բոլոր ծխողների մոտ: Որ չլիներ պահանջը, չէիր ծխի: Կարող ես թարգե՞լ - բա էլ ուր եդ շարունակում: Իզուր մի պատճառներ ման արի - WHO-ն ստում է, մեր օրգանիզմին նիկոտին է հարկավոր... ու տենց:

    Մենակ չասես, որ ծխելը կայֆ բան է... Հավատա, որ հերոինն ավելի կայֆ է, դե գնա փորձի, եթե չես փորձել: Ու չասես, որ լիքը բաների օգնում է: Դա արդեն հաստատ քո ասած պոնտ-ը կլինի: Եթե օգնում էլ է, ուրեմն "իրենով է արել", դրա համար էլ մեկ-մեկ օգնում է, որ "вообще" սկես...
    ----------------------------------------------------------------------------------
    www.antidrug.health.am
    Be Informed about Drugs

  3. #243
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում teleport-ի խոսքերից Նայել գրառումը
    խնդրում եմ ասեք մեկի անունը որ ծխելուց մեռելա
    Եթե ծխելուց մահացած մարդու անուն ես ուզում, խնդրեմ, կարաս գնաս մորգ, խնդրես ցուցակը, այնտեղ անունների 30%-ը հենց քո ուզած ձև են մեռել

    Մեջբերում teleport-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ համամիտ եմ Highordy հեդ

  4. #244
    Լիարժեք անդամ teleport-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ծխելուց մահացած մարդու անուն ես ուզում, խնդրեմ, կարաս գնաս մորգ, խնդրես ցուցակը, այնտեղ անունների 30%-ը հենց քո ուզած ձև են մեռել

    Էն մնացածն էլ , հացից ու ջրից
    Իմ բլոգ
    Олимпийский чемпион 2010 по поиску Google !!!

  5. #245
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում teleport-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն մնացածն էլ , հացից ու ջրից
    Գիտես, շատ տեղին պատասխան էր: (հեգնանքով)

  6. #246
    Լիարժեք անդամ teleport-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Հարգելի AntiDrug ԴՈՒՔ ձեր գործն եք անում , ինչ որ իմասդով հասկանում եմ Ձեզ:
    Այո հնարավոր է ես չեմ կարող վերջ տամ իմ վատ սովորությանը : Բայց ես չեմ թարգեմ
    , քանի որ ծխելը իմ "իմիջի" մի մասն է կազմում: Նշեմ որ անվստահ չեմ , ծխելով անվստահությունս չեմ թաքցնում: Ծխից հաճույք չեմ ստանում: Ինձ հաճելի է ծխելու պրոցեսը:
    Չեք կարծում , որ Ձեր նշած WHO - ի այդ կետերը բավականին քանչացրած են : Եվ ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մենակ չասեք 100%:
    Եվ ինչու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը փորձում մարդկանց իրավունքները սահմանափակել: Օրինակ թող արգելեն տուրիզմը , մարդիկ բավականություն ու հաճույք են ստանում աշխարհ տեսնելուց: Վերևը նշվել էր , որ ամեն ծխելու ընթացքում մարդու կյանքը կարճանում է մի քանի րոպեով , իսկ ճանապարհորդության ընթացքում ինքնաթիռի ու նավի մեջ մարդիկ օրեր են կորցնում : էլ չասեմ կլիմայի փոփոխությունն ու մթնոլորտային ճնշման տարբերությունը:
    Հարգելի ԱԿՈՒՄԲՑԻՆԵՐ ես ոչ մի բանի չեմ հրահրում , սա միայն ու միայն իմ կարծիքն է: Հույսով եմ ինձ հետ ոչ համամիտների թիվը ավելի մեծ է:
    Չեմ ընդունում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը , թող էկո համակարգի մասին մտածեն:
    Իմ բլոգ
    Олимпийский чемпион 2010 по поиску Google !!!

  7. #247

    Ողջույն teleport, փաստորեն, ստացվում է, որ էս թեմայի շուրջ մնացինք երկուսով, մեկ էլ Guest-e շատ դիպուկ օրինակ բերեց ( %-ի հարցում մի քիչ "լցոնում" էր արել, բայց թե միտքը պարզ էր ):

    Ասում ես՝ ծխախոտը քո "իմիջի" մասն է կազմում, թեեւ դրանով ոչ անվստահությունդ ես թաքցնում, ոչ էլ հաճույք ես ստանում: Եթե հնարավորություն ունենայիր ներսից նայերի քո թոքերը, էդ ժամանակ, կներես, կտեսնեիր ծխախոտի՝ քեզ պարգեւած տիպիկ image-ը: Փաստորեն, սիգարետը քեզ արդեն "իրենով" է արել: Մթոմ էս աշխարհում քիչ բան կար, որից կախված էիր, ավելացավ եւ մի ԱՌԱՐԿԱ (չվիրավորվես էդ "կախված" բառից, ես իրականությունն եմ ասում):

    Кстати, քո էդ մերժողականությունը լրիվ ինձ հասկանալի է: Լրիվ բնական է: Հավատա, որ դա մարդ էակի պաշտպանվելու ձեւերից է: Կան պաշտպանվելու տարբեր ձեւեր. օրինակ, պացիենտը (կներես քդ բառիս համար, բայց "կախվածությունը" ախտորոշում է, այլ ոչ թե "վատ սովորություն", ոնց որ սխալմամբ կարծում ես դու) կարող է պնդել, որ "էդ որ ասում են՝ թոքի pak, կամ ինֆարկտ, ինսուլտ... հասկանալի է, ճիշտ է, բայց թե ինձ չի կպնի (почему то- ես ուրիշ եմ, կամ, իմ ծնողների մոտ նման բաներ չեն եղել, ուրեմն, ինձ էլ չի կպնի): Կա այլ տարբերակ՝ "ես Ձեզ հասկանում եմ, բայց ախր... ու սկսվում է Գյուլնազ մայրիկի պատմությունը": Կան սենց տարբեր տարբերակներ, որոնցից մեկն է ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է - "անկապ վախեցնում եք... չեմ հավատում... սուտ է..." եւ այլն:

    Տուրիզմի հետ համեմատությանդ վերաբերվում եմ որպես չհաջողված կատակի, որին չարժի էլ մեկնաբանել: (sorry)

    Իսկ WHO-ն ու ասենք ես (որը պարզապես իր գործն է անում) - քավ լիցի, ի՞նչ կապ ունեն քո մարդու իրավունքների ոտնահարման հետ: Ուզում ես շո՞ւտ առողջությունդ կորցնել՝ դու գիտես: Բայց ես պարտավոր եմ հիշեցնել որոշ հարցերի մասին: Կեղծ իմիջներ ստեղծելով չի: Ուղղակի ցանկանում եմ, որ իրոք մի օր մտածես, թե ի՞նչ ասել է "имидж"-ը: Առավոտները կամ քնելուց առաջ (կամ էլ "կուշտ" խնդալուց հետո) որ սկսում ես (կամ կսկսես (չկասկածես!!!) հազալը, մի հատ մոտեցիր հայելուն, դեմքիդ արտահայտությանը ու մաշկիդ գույնին նայիր, կտեսնես էդ իմիջի ստեղծած էն իմիջը, որը տեսնելու են նաեւ բոլորը): Ու որ գիշերը քունդ չի տանում՝ եթե սիգարետդ պրծել է, էդ է իմիջը: Կամ էլ առավոտը փորձի մինչեւ կեսօր չծխես, կամաց-կամաց կտեսնես քո էն իմիջը, որը ստեղծել է քո "image-maker"-ը:

    Թվերից զզվում ես, դրա համար էլ խոսքս սենց պատկերավոր ստացվեց: Եթե վերեւի գրածներս քո հետ չեն "բռնում", հավատա, որ ինչ-որ մի "տհաճ" օր բռնելու են:

    Մնա առողջ: Այսքանը
    ----------------------------------------------------------------------------------
    www.antidrug.health.am
    Be Informed about Drugs

  8. #248
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում teleport-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են լույսը առանց խավարի չէր լինի:
    Ես կասեի ավելին .
    -Առանց սահմասնի լույսն ու խավարը կմիախառնվեին իրար:
    Բարի գործերիդ հաջողություն:
    Արի ու տես, որ խառնվում են... որ չխառնվեին, կունենայինք միայն սպիտակ ու սեւ: Բայց կա նաեւ գորշ: Լույսի ու խավարի իմաստով, կա նաեւ՝ կիսախավար:

    Кстати, կարելի՞ է իմանալ, թե օրը քանի հատիկ ու ինչ սիգարետ ես ծխում
    ----------------------------------------------------------------------------------
    www.antidrug.health.am
    Be Informed about Drugs

  9. #249
    «ԴԱՐ» Ակումբ linus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    555
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում AntiDrug-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ու տես, որ խառնվում են... որ չխառնվեին, կունենայինք միայն սպիտակ ու սեւ: Բայց կա նաեւ գորշ: Լույսի ու խավարի իմաստով, կա նաեւ՝ կիսախավար:

    Кстати, կարելի՞ է իմանալ, թե օրը քանի հատիկ ու ինչ սիգարետ ես ծխում
    օրական մինիմում 2 տուփ Winston ligths

  10. #250
    Լիարժեք անդամ teleport-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում AntiDrug-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ու տես, որ խառնվում են...
    կխնդրեի մեկ օրինակ :

    Մեջբերում AntiDrug-ի խոսքերից Նայել գրառումը
    որ չխառնվեին, կունենայինք միայն սպիտակ ու սեւ:
    չմոռանանք , որ մնացած գույները որոնք մենք
    տեսնում ենք սպիտակ լույսի սպեկտրից են :
    Մեջբերում AntiDrug-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կա նաեւ գորշ:
    Դեռևս ինձ չի հանդիպել գորշ գույնի լույս :
    Մեջբերում AntiDrug-ի խոսքերից Նայել գրառումը
    Լույսի ու խավարի իմաստով, կա նաեւ՝ կիսախավար:
    Սա էլ սահմանային դեպքն է:

    Մեջբերում AntiDrug-ի խոսքերից Նայել գրառումը
    Кстати, կարելի՞ է իմանալ, թե օրը քանի հատիկ ու ինչ սիգարետ ես ծխում
    Այո ծխում եմ օրը մինիմում 2 տուփ Winston Lights ( խեճ 8 մգ , նիկոտին 0,7 մգ) ու արդեն 5 տարի: Բայց արի ու տես , որ ոչ дихания -ից պրոբլեմ ունեմ ,ոչ էլ ֆիզիկական ուժից:
    Ուժս մի քիչ նվազել է(նշում եմ մի քիչ) , դա էլ 5 տարի է չեմ պարապում դրանից է:

    Ու նշեմ նաև մեր հետագա բանավեճերը նույնիսկ իմաստ չունեն: Ես առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ծխել չեմ ուզում սովորեցնեմ , իրանք իրանց կծխեն (մեկին - երկուսին գիդեմ): Ոչ էլ առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ինձ ծխելս թարգել կտա:
    5 տարվա մեջ իմ մոտ բացարձակ փոփոխություններ չկան (ինչպես վերևը նշվել էր մթոմ մաշկիս գույնն ու որակը պիտի փոփփխված լինեին , շատ աղջիկներ կերազեին ինձ նման մաշկ ունենային ):
    Հիմա կավելացնեմ , որ ծխելը նույնիսկ sexy է:
    Իմ բլոգ
    Олимпийский чемпион 2010 по поиску Google !!!

  11. #251
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    45
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    ՏԱՐԵԿԱՆ ԹՈՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ 900-1000 ԴԵՊՔ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ

    Նիկոտինը նույնպես թմրանյութ է, իսկ ծխելը` մոլություն

    3 տարի առաջ 2 տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ ստեղծեցին Ծխելու դեմ պայքարի հասարակական դաշինքը: Անկախ նրանց կազմակերպած քարոզարշավներից, իրազեկման սեմինարներից, այդ մասին հրատարակած գրքույկներից ու կամավորական շարժում կազմակերպելուց, ծխող մարդուն տարհամոզելու ամենավստահելի միջոցն իրականությունն է, ծխելու պատճառով տուժած ու մահացած մարդկանց օրինակները: Ծխողների մեծամասնությունը, ինչքան էլ համոզված, այնուամենայնիվ, սովորաբար միայն ընդհանուր պատկերացումներ ունի ծխելու վնասների կամ թողնելուց հետո օրգանիզմում խթանվող բարերար իրողությունների մասին: Ծխախոտի ծխի մեջ պարունակվում են 4000 քիմիական միացություններ, որոնցից 40-ը համարվում են քաղցկեղածին: Ծխելիս օրգանիզմ են թափանցում նիկոտինից զատ այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են շմոլ գազը, բենզոպիրենը, եւ նույնիսկ փոքր քանակով` ռադիոակտիվ իզոտոպերը:

    Ծխողները պիտի իմանան, որ նույնիսկ ամենաթեթեւ ֆիլտրերով ծխախոտները վնասակար են, հեքիաթ է, թե իբր դրանք զտված են վնասակար նյութերից: Խոսքը վերաբերում է հատկապես ծխող հղի կանանց, նրանց փոքրիկն անպայման ոչ միայն շնչառական, այլեւ նյարդային համակարգի խնդիրներ կունենա:

    Ծխախոտից վճռականորեն պետք է հրաժարվեն արյան բարձր ճնշում կամ նույնիսկ սահմանային ճնշում ունեցողները, քանի որ այն նեղացնում է արյունատար անոթները եւ խթանում հիպերտոնիայի զարգացումը: Ծխախոտից կախվելով դուք ձեզ դատապարտում եք ուղեղի կամ սրտի կաթված վաստակելու ամենաիրական վտանգին, իսկ դրանց բարդությունները, հայտնի է, թե ինչպիսի դժոխք կարող են դարձնել ոչ միայն ձեր, այլեւ ձեր մերձավորների կյանքը: Բժիշկներից շատերն այսօր ծխախոտամոլությունը եւս հիվանդություն են համարում, ծխախոտը` թմրանյութի նման մի բան, այսինքն՝ թմրամոլների նման ծխախոտամոլներն էլ հասարակական աջակցության մեծ կարիք ունեն: Չծխող, սակայն 1 ժամ ծխող մարդու կողքը գտնվող մարդը ստանում է թունավոր նյութերի այնպիսի քանակ, ինչքան կստանար կես սիգարետ ծխելիս:

    Ծխող մարդը սովորաբար իրեն կերակրում է ինքնախաբեությամբ, թե ծխողներն էլ կարող են ապրել առողջ եւ երկար: Իհարկե, նման հազվադեպ օրինակներ կան, բայց վիճակագրությունը համառորեն այլ բան է պնդում:

    Lրացավ երկրորդ տարին, ինչ Հայաստանը միացել է «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, եւ դաշինքի հրավիրած երկրորդ ազգային համաժողովը նվիրված էր նաեւ այդ տարեդարձին:

    Հայաստանում ծխելու դեմ պայքարն առայժմ հասել է միայն օրենսդրական սահմանափակումների: Ծխելն արգելվում է քաղաքային տրանսպորտում, կրթական, առողջապահական հաստատություններում եւ բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների փակ տարածքներում: Սրճարաններում, ռեստորաններում, հասարակական սննդի սպասարկման այլ կետերում դրա համար առանձնացվում են առանձին սեղաններ ու տարածքներ: Կրթական ու առողջապահական կազմակերպություններում, բարեբախտաբար, օրենքը լիարժեք կիրառվում է, բայց Հայաստանում ծխախոտի հանդեպ հասարակական վերաբերմունքն ու ընկալումները չափազանց հեռու են, ասենք, Միացյալ Թագավորությունում ու վերջերս արդեն նաեւ Ֆրանսիայում կամ Կանադայում տիրող խստությունից: Այստեղ նույնիսկ բարերում ու ռեստորաններում է արգելվում ծխախոտի օգտագործումը, նույնիսկ փակ տարածքներ չեն առանձնացվել դրանց համար:

    Առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանից փորձեցինք ծանոթանալ ծխախոտի տարածվածության վերաբերյալ այս պահի իրավիճակին: Ըստ առկա տվյալների, Հայաստանում ծխում է տղամարդկանց 60,5 եւ կանանց 2,5 տոկոսը: Ընդ որում, Երեւանում կանանց շրջանում ծխախոտամոլությունը շատ ավելի բարձր է, քան մարզերում:

    Մարզերում ծխող կանանց մեջ, որպես կանոն, գերակշռում են տարեց կանայք: Հետազոտությունների համաձայն, մարզերի երիտասարդ աղջիկներն ու կանայք ընդհանրապես չեն ծխում, եւ սա, անկասկած, ավանդութային գործոնի կենսունակության ապացույց է: Վերջին հետազոտությունների համաձայն, հայ տղամարդիկ սկսել են ավելի քիչ ծխել, 25 տարեկանից ցածր տարիքի աղջիկները թե՛ գյուղում, թե՛ քաղաքում չեն ծխում: Դա հույս է ներշնչում, որ գոնե կանանց շրջանում ծխախոտամոլությունը չի երիտասարդանում, ինչի մտավախությունը միշտ եղել է:

    2000 թվականին ծխում էր 16-54 տարեկան տղամարդկանց 67,5 տոկոսը, իսկ անցած տարվա հետազոտության համաձայն` 60,5 տոկոսը: Փոխարենը, 1988 թվականից ի վեր ավելացել է ծխելու հետեւանքով առաջացած (99 տոկոսի հավանականությամբ) թոքերի քաղցկեղի տարածվածության մակարդակը` տարեկան 600 դեպքից 2004 թվականին հասնելով` 900-1000-ի, այն դեպքում, երբ 1988-ից հետո բնակչության ակտիվ արտահոսք եղավ: Ի դեպ, ծխախոտը սովորաբար թոքի քաղցկեղ առաջացնում է 10 տարի մոլի ծխախոտ օգտագործելուց հետո: Սակայն եթե մարդը նույնիսկ 45-50 տարեկանում է թողնում ծխելը, թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կտրուկ նվազում է:

    http://azg.am/?lang=AR&num=2007030611

  12. #252
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    .....
    "Все смешалось в доме Облонских"(с) )

    Իսկ եթե անցնենք բուն թեմային - մինչև ծխող մարդկանց հետևից ընկնելը դեռ ենքաաաան անելիք կա, որ ինձ ուղղակի զվարճացնումա էս մեր Երկիր մոլորակի խառնաշփոթը այդ թեմայի շուրջ:

    Հասկացանք, հիվանդանոցներում, դպռոցներում, գրադարաններում, ասենք..
    Բայց որ տենց ագիտացիայա գնում ծխող մարդկանց դեմ, դա ինձ ջղայնացնւմա:
    Եկեք հիստերիկ կանանց էլ արգելենք, իրանք շատ ավելի մեծ վնաս են հասցնում կողքինների առողջությանը:

    Ավելի լավա թող զբաղվեն մատաղ սերնդի ճիշտ դաստիարակությամբ, ոչ թե տուփի վրա գրեն վնասի մասին մի 2 տող ու ուրախանան..
    Թե ովա երբևէ էտ տողերին ուշադրություն դարձրել?...

  13. #253
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդ8յուններից (Ենթաստամոքսային, լյարդի,բերանի, կոկորդի , թոքերի քաղցկեղ, սրտամկանի սուր ինֆարկտ, ատամների և լնդերի հիվանդ8յուններ ...) Աշխարհում յուր. տարի մահանում է 5մլն մարդ ,և Եթե քիչ է , նայեվ ավելացնեմ, որ 20-րդ դարում Ծխախոտի օգտագործման հետևանքով մահացել է 100մլն ից ավելի մարդ: Ա.Հ.Կ. տվյալներով ` աշխարհի երեխաների գրեթե կեսը (700-900) ենթարկվում է 1,2 մլրդ ծխող մեծահասակների ծխախոտի ծխի ազդեց8յանը…

    ՀՀ ազգային վիճակագրական վերջին տվյալներներով` հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 67,5, Կանանց 3,1 տոկոսը…
    ՀՀ յուրաքանչյուր տարի Ծխախոտի օգտագործման հետևանքով մահանում է ավելին քան 3000 մարդ, ինչը 3 անգամ ավելին է դժբախտ պատահարների, թունավորումների և այլ պատճառներից առաջացած մահացության ցւցանիշներից …
    ԵՎ ԸՍՏ փՈՐձԱԳԻՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ծխԵԼՈՒ ՊԱՏճԱՌՈՎ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ 17 ՏԱՐԻ ԻՐԵՆՑ ԱՇխԱՏԱՆՔԱՅԻՆ ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔԻՑ…

  14. #254
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում All Rights Reserved-ի խոսքերից Նայել գրառումը
    սրտամկանի սուր ինֆարկտ
    Ներողություն, իսկ ինչ է, գոյություն ունի սրտամկանի նաև խրոնի՞կ ինֆարկտ…
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  15. #255
    «ԴԱՐ» Ակումբ linus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    555
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում All Rights Reserved-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդ8յուններից (Ենթաստամոքսային, լյարդի,բերանի, կոկորդի , թոքերի քաղցկեղ, սրտամկանի սուր ինֆարկտ, ատամների և լնդերի հիվանդ8յուններ ...) Աշխարհում յուր. տարի մահանում է 5մլն մարդ ,և Եթե քիչ է , նայեվ ավելացնեմ, որ 20-րդ դարում Ծխախոտի օգտագործման հետևանքով մահացել է 100մլն ից ավելի մարդ: Ա.Հ.Կ. տվյալներով ` աշխարհի երեխաների գրեթե կեսը (700-900) ենթարկվում է 1,2 մլրդ ծխող մեծահասակների ծխախոտի ծխի ազդեց8յանը…

    ՀՀ ազգային վիճակագրական վերջին տվյալներներով` հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 67,5, Կանանց 3,1 տոկոսը…
    ՀՀ յուրաքանչյուր տարի Ծխախոտի օգտագործման հետևանքով մահանում է ավելին քան 3000 մարդ, ինչը 3 անգամ ավելին է դժբախտ պատահարների, թունավորումների և այլ պատճառներից առաջացած մահացության ցւցանիշներից …
    ԵՎ ԸՍՏ փՈՐձԱԳԻՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ծխԵԼՈՒ ՊԱՏճԱՌՈՎ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ 17 ՏԱՐԻ ԻՐԵՆՑ ԱՇխԱՏԱՆՔԱՅԻՆ ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔԻՑ…
    իսկ եդ թվերը որտեղից?

Էջ 17 62-ից ԱռաջինԱռաջին ... 713141516171819202127 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.01.2017, 14:01
  3. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •