Թարգել եմ ... հիմա մաքուր օդ եմ ծխում ... գերազանց եմ զգում
Թարգել եմ ... հիմա մաքուր օդ եմ ծխում ... գերազանց եմ զգում
Ես կյանքումս չեմ ծխել... սակայն շուրջ բոլորս ծխող են, այսինքն՝ ես պասիվ ծխող եմ...![]()
: Ասում են պասիվ ծխելը ավելի վնասակար երևույթա, քան ակտիվ ծխելը... չբռնե՞մ ու սկսեմ ծխել...
![]()
![]()
:
Չէ: Չեմ ծխի...
![]()
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Ժողովուրդ ջան:
1. Կա՞ մարդ, որ ասում ա "ծխելը վնաս չի": Ախր դա գիտականորեն ապացուցված փաստ է՝ ԾԽԵԼԸ ՎՆԱՍ Է:
2. Ինչ խոսք այդ վնասակար ազդեցությունը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր կերպ արտահայտվել, կամ միգուցե հազվագյուտ դեպքերում՝ չարտահայտվել:
3. Եթե նույնիսկ ծխելը զգալի բացասական ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա, կա հարցի մեկ այլ, իմ համար ոչ պակաս կարևոր, ասպեկտ. կախվածություն ծխախոտից: Կարծում եմ ցանկացած դեպքում կախվածություն ունենալը ցանկալի չի ոչ մեկի համար, ես կարող եմ բերել մի շարք դրվագ-օրինակներ, երբ ծխախոտից կախվածություն ունեցող մարդը կարող է տուժել, կամ վնաս (առնվազն անհարմարություն) պատճառել իրեն շրջապատող մարդկանց:
4. Կա նաև հարցի մեկ այլ կողմ՝ իսկ արդյո՞ք ծխելը չի պարունակում իր մեջ ոչ մի դրական բան: Իմ կարծիքով երբեմն նյարդային իրավիճակից դուրս գալու շատ լավ եղանակ է: Միգուցե տևական նյարդային վիճակը ավելի շատ վնաս կհասցնի մեր օրգանիզմին քան մի գլանակը: Վերջին կետի վերաբերյալ կուզենաի լսել "Ակումբի" -ի բժիշկ անդամների կարծիքը: Եվ վերջապես միքանի շիշ գարեջուր վայելելուց հետո մի հատ ծխելը շատ հաճելի է և կարծում եմ ոչ այնքան վնասակար. միայն թե չափի մեջ:
Ըստ տարբեր հետազոտությունների արդյունքների, ամեն օր 1-10 գլանակը կարող է վնաս չտալ օրգանիզմին, բայց դե նայած օրգանիզմ, նայած ծխախոտ… Ինչ վերաբերում է նյարդային վիճակներին… Ասեմ, որ, այո՛, դրանք մեծ վնաս են հասցնում օրգանիզմ՝ դառնելով տարբեր հիվանդությունների ռիսկի գործոններ, բայց ծխողների մոտ ուրիշ խնդիր կա: Մի անգամ նյարդայնանում են, ծխում, որ հանգստանան, հետո էլի են նյարդայնանում, նորից ու նորից, ավելի հաճախ, քան չծխողները, ու ստիպված նորից ու նորից են ծխում: Մինչդեռ պետք չէ կասկածի տակ առնել մեր օրգանիզմի հնարավորությունները. հավատացե՛ք, որ եթե նյարդայնացել եք, ապա ձեր օրգանիզմն ամեն ինչ կանի, որ դուրս գա այդ վիճակից, իսկ ծխելով, այսպես ասած, «երես եք տալիս» օրգանիզմին, որն անգործության է մատնվում, իսկ նյարդային վիճակներն ավելի հաճախակի են դառնում:Կա նաև հարցի մեկ այլ կողմ՝ իսկ արդյո՞ք ծխելը չի պարունակում իր մեջ ոչ մի դրական բան: Իմ կարծիքով երբեմն նյարդային իրավիճակից դուրս գալու շատ լավ եղանակ է: Միգուցե տևական նյարդային վիճակը ավելի շատ վնաս կհասցնի մեր օրգանիզմին քան մի գլանակը: Վերջին կետի վերաբերյալ կուզենաի լսել "Ակումբի" -ի բժիշկ անդամների կարծիքը: Եվ վերջապես միքանի շիշ գարեջուր վայելելուց հետո մի հատ ծխելը շատ հաճելի է և կարծում եմ ոչ այնքան վնասակար. միայն թե չափի մեջ:
Եթե քիչ ծխել ասելով՝ նկատի ունես կայուն, բայց ոչ հաճախակի ծխելը, ապա դրանք, իմ կարծիքով, հեքիաթներ են, ինքնախաբեություն։
Էհ... ևս մի թարգած վերսկսեց ծխելը...Լավ չի, տխուր է...
![]()
Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ծխելը թողնելուց հետո էլի սկսում են ծխել (թեկուզ թողնելուց ոչ կարճ ժամանակ անց), իրականում ներքուստ երբեք էլ չեն հրաժարվել ծխելուց, ֆիզիկապես թողել են, բայց քանի որ դա զուտ պարտադրանք է եղել իրենց իսկ անձի նկատմամբ, ապա դրան վերադառնալը շատ հեշտ է լինում։ Դրա համար հարկավոր է ներքինից սկսել, իսկ արտաքինը ինքնաբերաբար կենթարկվի ներքինին։Բայց, ցավոք, քչերին է դա հաջողվում...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայրս մի երեք ամիս առաջ մեր տանը խնջույքի ժամանակ ուղղակի հայտարարեց, որ էլ չի ծխելու( օրը 2-3 տուփ Assos-ծխող պապայություն)… Ու մինչև այսօր էլ իր խոսքի տերն է , նշեմ, որ սկզբից ինչ որ հակածխախոտային դեղ օգտագործեց, սակայն իր խորին համոզմամբ իր մոտ դեղն ուղղակի նշանակություն չուներ, կխմեր, թե ոչ: Հիմա արդեն նյարդայնանում է , երբ իր կողքին ծխող մարդ է նկատում, նույնիսկ իր ընկերներին, որոնք իրենց երիտասարդության տարիներից են դեռ սկսել ծխելը, նույնպես կարողացավ համոզել վերջ տալու այդ վնասակար սովորությանը: Առակս Ի՞նչ Կցուցանե…
Ծխելը թողնել դա ՉԻ՛ նշանակում ուղղակի չկատարել այդ գործողությունը… Կարող ես ՖԻԶԻԿԱՊԵՍ չծխել, այսինքնս ուղղակի չընդունել այդ նյութը քո օրգանիզմ, սակայն մտովի կամ ներքուստ ծխելուց չհրաժարվելու դեպքում, այդ սովորությունը վաղ-թե ուշ կարող է նորից իր գործն անել…
Հաջորդ ծխելը թողնողը հույսով եմ հորեղբայրս կլինի, Տեսնենք…
Վերջին խմբագրող՝ Universe: 11.06.2007, 10:01:
Բանակում կսկսեմ ծխել… իսկ հետ գալուց հետո կթարգեմ… իսկ հիմա պարզապես չեմ ուզում… մեկ-մեկ ուզում եմ, բայց դե շատ բան եմ ուզում![]()
Ներքինը փոխելոը անհնար է, գրեթե: Բայց կամքի ուժող ներքինին չենթարկվելը բավականին հեշտ ա ինձ թվում: Պիտի ուղակի լինես քո խոսքի տեր մարդ, և մի անգամ ուղակի արտահայտես հետևյալ խեսքերը, որ այլեվս չես ծխելու: Հենց այն ինչ արեց Universe-ի հայրը:
Ես էլի ծխող մարդ եմ: Կուզեի, որ լիներ մի տուփ սիգարետ, լիներ մի անկյուն, ես նստեի ու ինքս իմ մեջ ինձ ուտեի հիշելով իմ կատարած, գուցե սխալները, գուցե ճիշտ քայլերը, որոնք ինձ բերել են հիմա այս անելանելի վիճակի, բայց! ես ասել եմ, որ ես չեմ ծխելու և ստիպված եմ արդեն չծխել, թեկուզ և այնքան չեմ մտածում առողջությանս մասին, բայց մեկա հնարավոր չե, որ ես ծխեմ:
ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ, ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԵՄ: ԵԹԵ ՄԻ ԲԱՆ ԱՍՈՒՄ ԵՍ՝ ԱՐԱ!
Նայած օրգանիզմ. 16 տարեկան եմ ւ առողջ եմ: Նայած ծխախոտ . ծխում եմ ESSE ONE
1 0.1 օրական 1-10 հատ,նայած օր. էս արդեն կես տարիա տենցա: Բաըց ինձ թվումա որ ետ ավելի շատ ինձ հաճելիա քան օրգանիզմիս վնասակար. Ճիշտա թվում՞՞ ակումբի բժիշկներ ՈՒ ասեմ որ շատ արդյունավետա նյարդայնացաց ժամանակ.
Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
Սպասել և հուսալ
Իմ հայրն էլ էր ծխում, բայց իրա այդքան ժամանակ ծխելու ընթացքում մի անգամ տանը չեմ տեսել ծխելով: Իսկ հիմա արդեն թարգել է:
Ես ծխում եմ: Սկսել եմ ուղղակի հետաքրքրությունից ամեն ինչ փորձելու: բայց հիմա մեկ-մեկ ես ինձ հենց տեսնում եմ ծխախոտը ձեռքս, ես ինձնից զզվում եմ) Քննություններիցս հետո ուզում եմ թարգեմ:
Վերջը դու էլ սկսեցիր, հա՞։
![]()
Բոլոր ծխողներն իրենց այդպես են հույս տալիս։1 0.1 օրական 1-10 հատ,նայած օր. էս արդեն կես տարիա տենցա: Բաըց ինձ թվումա որ ետ ավելի շատ ինձ հաճելիա քան օրգանիզմիս վնասակար. Ճիշտա թվում՞՞ ակումբի բժիշկներ ՈՒ ասեմ որ շատ արդյունավետա նյարդայնացաց ժամանակ.Դեռ 16 տարեկան ես, այնպես որ առողջ լինելով հպարտանալու համար չափազանց վաղ է, չե՞ս կարծում։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
սա երևի քո սրիկա պինգվինի ազդեցությունն է արդեն
Ավելացվել է 5 րոպե անց
Հով ջան ասեմ, որ ակտուալ թեմա ես բացել, բայց արդեն "կռվի" նոտա եմ տեսնում ......
ընդ որում կարդացի գրեթե բորոլ գրառումները...... ու կարելի է ասել,(իմ կարծոքով) որ մեր բնակչությունը համապատասխան դաստիարակություն չի ստացել այդ ուղղությամբ, որը և շատ ցավալի է![]()
Վերջին խմբագրող՝ Dr. M: 13.06.2007, 00:08: Պատճառ: Գրառման ավելացում
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ