Գալաթեա-ի խոսքերից
Բյուր ջան, հավատա, իմ ամենասիրած բաներից մեկն էս մրցույթում գրողին գուշակելն ա, որտև բոլոր գրողներս էլ Ակումբում ունենք մեր յուրահատուկ ոճն ու ճանաչելի ենք:
Էդ իրականում շատ հավես բան ա... նշանակում ա, որ մեր գրածները քիչ թե շատ կարևոր են մեր ընկերների համար, տողատակ են ման գալիս, ոգին են տեսնում, թաքնված ժպիտներն են բռնում գրածի...այ մարդ, հեչ որ չեղավ՝ ստորակետից ու ուղղակի խոսքի գծից հետո պռոբելներն են նայում, որ հասկանան, իրանց մտածած հեղինակն ա, թե չէ: Էդ ախր կայֆ, ա է: Օրինակ իմ գրածը... դու ջոկել էիր, որ կարամ ես լինեմ, բայց շատերը կասկածել էին քանի որ երկար ու մանրամասն էի գրել: Բայց ես անգամ դա դիտմամբ չեմ արել...պարզապես էս ժանրում կարճ ու վռազ գրելը սխալ կլիներ, չէր հերիքի: Կամ Այվիի ու մնացած մասնակիցների գրածները...եթե դու էդքան զիբիլ լցրած չլինեիր ինադու, էդ օրինակները լուրջ կքննարկվեին ու մարդիկ հավեսով կփորձեին ջոկել՝ ով ա ով չի...
Ես էդ "պատմվածք ա էլի"-ները գրել եմ մենակ նրանից հետո, երբ հասկացել եմ, որ թեմայում մի բան էն չի, Բյուր ջան: Քո Այվիին նմանակածը մենակ առաջին հայացքից էր Այվի... էդ եմ ուզում հասկանաս, որ ընթերցողը մեկ ա՝ ջոկում ա... Ես չէի ուզում վերջում կայֆավատի զոհ դառնայի, դրա համար դադարեցի գուշակել...ու էդ ինձ համար ցավալի էր, որտև ինձ էդ պրոցեսը դզում ա:
Քեզ տարել էր ուղղակի, Բյուր, խաղի վրա: Միակ ուրախացողն ու ղժժացողը 40 հոգու մեջ դու էիր:
Դա քեզ պետք ա՞:
Էջանիշներ