Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Պարտադիր չի Արտ, մարդուն պարտությունն ավելի շատ ա ոտքի կանգնացնում, քան հաղթանակը: Հաղթելու դեպքում մի քիչ հետ ես քաշվում, թուլանում ես:
Բայց անգամ դա չի խնդիրը: Խնդիրը, էլի եմ ասում, էդ քո ասած կարճ խելքից բխած գործողությունների արդյունքն ա. ժողովրդի հանդեպ հարգանքի իսպառ բացակայությունը: Իրանք ժողովրդից չեն վախենում: Դա ամենավատ բանն ա, որ կարա լինի ժողովրդի հետ:
Լիլ, էդպես միանշանակ չի:
Միանշանակ չի, որտև նույն Բագի ասած խումբը, որ այգում էսօր սառում ա, կարողանում ա ինչ-որ բան անի, որտև իշխանությունը ժողվորդից (ոչ թե կոնկրետ էդ բնապահպաններից) վախում ա, ու քո տերմինով ասած իրանց տարբեր տեղեր թիքա ա տալիս, որ ընդհանուր ժողովուրդն ավելի հանգստանա:

Քավ լիցի, չստացվի, որ ես բնապահպանների գործը թերագնահատում եմ, ճիշտ հակառակը: Հիացած եմ: Հիանում եմ: Ու համարում եմ, որ դա մեզ շատ պետքական ա: Բայց նաև կարծում եմ, որ էս ամբողջությունն ա պետք տեսնել, ոչ թե միայն էն, որ էս պահին իշխանությունը ամեն ինչ անում ա, որ ՀԱԿ-ի տարած շարժումը խեղդի, էդ շարժման դրոշի տակ պայքարողներին հուսահատեցնի, անելանելիության զգացում հաղորդի ու նման բաներ:

Ճիշտ ես, հաճախ պարտությունից ավելի են կատաղում: Բայց հաճախ հաջողությունից էլ ավելի են ոգևորվում, նույն բնապահպանների Թռչկանում ունեցած հաջողությունն ու դրանից իրանց ու էլի շատերի ոգևորվելը մեզ վառ օրինակ: