Կարա՞նք երկու օրում մի հատ թափով քվերակենք:
Արամ Դանիելյան (ՀՀԿ)
Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)
Կարա՞նք երկու օրում մի հատ թափով քվերակենք:
Մենակ թե հստակեցնենք, որ «ընտրվելն» ու «անցնելն» էս դեպքում տարբեր բաներ են:
Կամ այլ կերպ ասած առանց չակերտների կընտրվի Սասունը:
Իսկ չակերտներով «կընտրվի», հավանաբար, Արամը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մեռնեմ թե չգիտեի, որ հենց քո առաջին գրառումը սրա մասին ա լինելու
Ապեր, իմ համար մեկ ա, թե ոնց ես մեկնաբանում դու «ընրվելը»: Կա սահմանադրություն, համապատասխան օրենսդրություն, ԿԸՀ, բլա բլա բլա .... դուրներդ չէր գալիս չերկխոսեիք, կամ էլ հրաժարվեք հերթական ԱԺ ընտրություններին մասնակցելուց
Սահմանդրական պայքար էիք ուզում, վայելեք պտուղները սահմանդարական ընտրական գործընթացների շրջանակներում:
Իսկ տվյալ դեպքում, կարող ես «ընտրվելը» կարդալ «հռչակվել»: Կամ ավելի պարզ. «Ո՞վ կդառնա Հրազդանի քաղաքապետ ու կվայելի հանգիստ խղճով իրա քաղաքապետությունը մինչև վերջ, անկախ որոշ շախմատասերների հավայի ճղճղոցից, երգ ու պարից, երկխոսելու նկատմամբ սիրուց»: Ուղղակի, սենց հարցումը շատ երկար կլիներ, էլի:
Ուզում էինք և մղում ենք, ի տարբերություն ոչ սահմանադրական պայքար ուզողների, ովքեր ուզում էին, բայց չեն մղում:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները պայքարի մասնիկ է, որը լավ գործիք է գաղափարների տարածումը շարունակելու, մարդկանց ակտիվացնելու (վճռական պայքարողների, ոչ թե բլա-բլա խոսողների) համար:
Իրականում թեև ամենահավանակը, որ Արամին են հռչակելու (բառը լավ էիր ընտրել) քաղաքապետ, այնուամենայնիվ դեռևս կա հնարավորություն, որ Հրազդանում հնարավոր կլինի հասնել նաև Սասունի ընտրվելը ճանաչելուն: Պարզապես ի տարբերություն շատերի մենք հասկանում ենք, որ եթե չհասնենք էլ դրան, աշխարհը չի քանդվում ու սա ընդամենը երկար ճանապարհին հերթական, կարևոր քայլ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արամ Դանիելյան
ծնվել է 1962 թ., Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցում:
1981 թ. ընդունվել է Երևանի Պետական Պոլիտեխնիկական ինստիտուտ և 1986 թ. ավարտել հիշյալ ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը:
1987-89 թթ. աշխատել է Հրազդանի ՊՇԵԿ-ում` որպես ինժեներ:
1989-93 թթ. աշխատել է Հրազդանի քաղաքային խորհրդում` որպես հրահանգիչ:
1992 թ. ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1993 թ. ընտրությամբ աշխատանքի է անցել քաղխորհրդի գործկոմում` որպես սոցիալական ապահովության բաժնի պետ:
1995 թ. ընտրվել է Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:
1997 թ. նշանակվել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:
1998 թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2002 թ. ընտրվել է Հրազդանի քաղաքապետ:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Սասուն Միքայելյան
Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 7-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղում:
1998 թ. ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանը, 2004 թ.` Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ:
1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1978-1983 թթ. աշխատել է Ռոստով, Չելյաբինսկ, Կուրգան քաղաքների (ՌԴ) շինարարական կազմակերպություններում, 1983-1987 թթ. Հրազդանի ԱՏՁ-ում` առաքիչ:
1988 թ. կազմավորել եւ ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:
1993 թ. եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996-ից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1996-1999 թթ.` Հրազդանի քաղաքապետ:
1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
2003 թ. հունիսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 25 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Հեռացվել է ՀՀԿ-ից գործադիր մարմնի 12.02.2008թ. նիստի որոշմամբ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Սասուն Միքայելյանի հանրավաքը Հրազդանում 09.02.2012
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սասուն ջոկատի նախկին հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի քարոզարշավը, հանդիպումները ընտրողների հետ.
Հանդիպում 1
Հանդիպում 2
Հանդիպում 3
Հանդիպում 4
Հանդիպում 5
Հանդիպում 6
Հանդիպում 7
Հանդիպում 8
Հանդիպում 9
Հանդիպում 10
Հանդիպում 11
Հանդիպում 12
Հանդիպում 13
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.02.2012, 01:56:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Խոսքի Սասուն Միքայելյանն ընտրվեց, օխպեր, նայա, ինչ մե խադ խորոդ քողոքոպեդ կունենա Հրազդանը:
Թող հազար անգամ հերոս լինի, իրա ցավն էլ տանեմ: Բայց քաղաքապե՞տՈւղղակի ցավն էն ա, որ մյուս կողմում էլ ղզլբաշներն են: Ու ինչքան ակտուալ ա էսօր.
Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր,
Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ,
Բառաչում են մեծ ու պուճուր,
Իրար գըրկած՝ գետը լըցվում...
Իմ պատկերացրած Հայաստանում, որի համար պայքարում ենք ու որին հասնելու ենք, Սասունը քաղաքապետ չի կարող լինել: Բայց ներկա պահին ինքը հանդես ա գալիս որպես ժողովրդի մի ստվար հատվածի հարգանքն ու պատիվը վայելող մարդ, ում պատրաստ են ձայն տալ: Եվ թեկուզ որպես քաղաքապետացու ես ոչ Արամին եմ ընդունում, որ Սասունին, բայց Սասունի քաղաքապետ լինելը, ընտրվելը ճիշտ ու լավ բան եմ համարում: Աշխարհը սև ու սպիտակ չի, այլ նաև ունի բազում այլ երանգներ ու գույներ, հետևաբար միշտ չի, որ եթե էսինչ մարդուն որպես քաղաքապետացու չես պատկերացնում, ուրեմն տվյալ պահի տվյալ իրավիճակում իր լինելը սխալ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (10.02.2012)
Մտնում ես ՀՀԿ, ինչքան հավեսդ տալիս ա՝ թալանում ես ժողովրդին, հետո հենց համապատասխան քանակի փող ես կուտակած լինում, քեզ գցում ես ՀԱԿ, ասում տեսեք, ես արդեն էսօրվանից պուպուշ եմ, ու նորից դառնում ես ազգի պուպուշ զավակ![]()
Հ.Գ. 15 տարի Հրազդանում եմ ապրել, շատ բան գիտեմ իր մասին, հավատացեք, Սասունն էն մարդը չի, որ արժանի ա ժողովրդի վստահությանը...
keyboard (10.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ