Էս կամեռաների հետ կապված մի քանի վիճելի հարց կա:
1. Պատկերացրեք ամենամիջային երթևեկելի գոտիով քշում եք (մի ուղղությամբ 3 երթ. գոտիանոց փողոցի 3-րդ շարքով` հոծ գծի մոտինով), և մեկ էլ ասենք տենում ես, որ մի ինչ-որ ավտոմեքենա այնպես է անկապ կանգնել գոտիում, որ դու եթե ուզես անցնել այդ 3-րդ գոտիով, ապա կարողա մի 5-10 սմ հատես հոծ գիծը: Եթե հոծ գիծը խախտես` բա որ տուգանեն, եթե չխախտես` պռոպկայա լինելու... Հարց: Այս դեպքում կտուգանեն, թե` ոչ?
2. Խաչմերուկից ուզում եք թեքվել ձախ: Անցնում եք stop-գիծը, կանգնած եք զեբռայի վրա, կամ զեբռայից առաջ: Բնականաբար, սովորաբար, պետք է զիջեք հանդիպակաց ավտոմեքենաների հոսքը...Ցանկացած վարորդ էլ գիտի, որ էտպես զիջելու ժամանակ մի հատ սիտուացիայա ստեղծվում , երբ չես կարողանում թեքվել ձախ և հայտնվում ես անկապ իրավիճակում, այսինքն` մնում ես կանգնած մնալ կամ զեբռայի վրա, կամ զեբռայից մի քիչ առաջ` գրեթե խաչմերուկի կենտրոնում: Հարց: Կամեռայով որ նայեն, տենան stop-գիծը անցել ես ու տենց կանգնած ես, տուգանելու են, թե ոչ?
Էջանիշներ