Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
ես էլ բազմիցս ու միշտ 12Վ, 5Վ ու 3,3Վ-ի բոլոր ճյուղերը նույն տեղից են դուրս եկել
Դե հա, սաղ էլ նույն 220-ից են գալիս
Խնդիրը հետևյալն է.
Հզոր և բարձրակարգ սնուցման բլոկերում +12 լարման համար սարքավորվում են մի քանի "կանալներ"` յուրաքանչյուրը իր "ուղղման, հարթեցման և պաշտպանության" սխեմաներով: Ճիշտ է, երբեմն տնտեսման համար այդ բոլոր կանալներին էլ տալիս են նույն կոնտենսատորային հարթեցնող սխեման, բայց բարձրորակների վար` առանձին է:
Էդ ոնց է, որ սնուցման բլոկերը էդքան քանդել ես, բայց երբեք չես կադացել վրայի տեխնիկական նշումները?
Սնուցման բլոկի ընդհանուր հզորությունը կարգին տարբեր բրենդերը տալիս են տարբեր կերպ: Ոմանք գումարային ներկայացնում են +3.3, +5 և +12 լարումների սխեմաների հզորությունը (ամպերներով), ոմանք էլ որպես սնուցման բլոկի հզորությունը նշում են միայն +12Վ ուղղության հզորությունը, սակայն բացվածքով տալիս են նաև +3.3 ու +5վ հզորությունները: Բացի այդ շատ հաճախ հզոր սնուցման բլոկերի վրա կարող ես տեսնել +12V1, +12V2 ... նշումներ: Դա էլ հենց լարման "կանալներն են":
Օրինակներ (կարգին բրենդից)
http://www.thermaltakeusa.com/Produc...7&ID=1978#Tab1
http://www.thermaltakeusa.com/Produc...5&ID=2043#Tab1
Ուշադրություն դարձրում Output table աղյուսակին: Սովոաբար հենց դա է լինում պատկերված (փակցված) սնուցման բլոկի վրա:
Իսկ այս հոդվածում նկարագրվում է ավելի էժան սնուցման բլոկեր: Էլի +12 լարման գծերը 2 հատ են, սակայն թե +5 և թե 2 հատ +12 գծերի ուժային էլէմենտները մեկ սխեմայով են իրականացված: Կանալների կառավարումն էլ կատարում է միկրոսխեման: