Ժող. Մեսսիի հետևում Ռոնալդուն ա՞ չոքելԿարգին կադր ա:
Նկարը
Ժող. Մեսսիի հետևում Ռոնալդուն ա՞ չոքելԿարգին կադր ա:
Նկարը
Я люблю людей.. А нет.. Показалось..
Ներսես ջան, արքաները արժանավայել պարտություն չեն կարող ընդունել: Էդ դեպքում ստացվում է, որ շարքային արքաներ են, իսկ Ռեալը միշտ էլ հեգեմոնիայի հավակնություն ունի: Էստեղ դիվանագիտություն բանեցնելու դաշտ չի. պարտվեցիր, միավորդ կորցնում ես: Ես չեմ խորանալու անձերի կերպարների ու բնույթի մեջ, որովհետև իմ համար մի մեծություն կար Ռեալում. դա Ռաուլն էր: Հիմա իհարկե Կասիլյաս կա, Ռամոս կա... բայց կոնկրետ մեկին չեմ կարող առանձնացել:
Դե գաղտնիք չէ, որ ես Ռեալին (տրական հոլովով էլ գրում եմ, ոչ թե` հայցական) եմ սիրում, ոչ թե Բարսելոնային` ատում: Ես վերջինիս վերաբերվում եմ ինչպես Ռեալի ցանկացած հակառակորդ թիմի: Ռոնալդուի գոլն էլ խաղից դուրս չէր, թե չէ էնքան վիդեո դրած կլինեիք, որ հիմա կրկնվող վիդեոներ ջնջելով զբաղված կլինեի:
Ես չեմ արդարացնում Մարսելոյի արածը, չեմ արդարացնում Ժոզեի արածը, բայց ես դաշտում չեմ եղել: Այդ պահին էլ այնպիսի խառնաշփոթ էր, որ դժվար էր արդեն հասկանալ` ով ում խփեց, ով ում գցեց: Հենց մենակ էն պահը, որ Վալդեսը գնդակը ուշ մտցրեց խաղի մեջ, ես ներվայնությունից մի քանի տարով էլ ծերացա: Բա պատկերացրեք դաշտում գտնվող խաղացողների վիճակը: Այն դեպքում, երբ մի գոլ խփեին, իրենք էին հաղթելու: Դրել եք բարոյական ու չգիտեմ ինչ դասեր եք տալիս Ռեալի խաղացողներին, բա մի հատ էլ Բարսելոնայի խաղացողների պահվածքը գնահատեք: Կոնկրետ Վալդեսի արածը ահավոր նյարդայնացնող էր, դրանից հետո մյուս պահերը արդեն չեմ էլ նկատել` էնքան զայրացած էի: Իսկ շահարկել այն հարցը, որ Ռեալում թուրք է խաղում, դա արդեն չափազանց է: Հենց նույն Բարսելոնայում Ռուշտու անունով մեկը կար: Կարճ ասած` թարգեք: Էս ֆուտբոլ բաժինն ա, ոչ թե` հոգեբանության: Հեսա մի հատ էլ բոբո մոդերատորական գրեմ, ամեն ինչ տեղն ընկնի:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Vaho (23.08.2011)
Մոդերատորական. թեմայից ջնջվել են թեմային ոչ համապատասխան գրառումները, որոշ գրառումների միջից ջնջվել են ոչ նորմալ արտահայտությունները...
Այսուհետ կվերադառնանք նախկին կարգին. ցանկացած վիրավորանք արգելվում է մարզիկների հասցեին: Աշխարհի առաջնության ժամանակ մի քիչ մեղմացրինք, որ իրար չվիրավորեք, գոնե ֆուտբոլիստներով բավարարվեք, բայց արդեն բոլոր սահմանները անցնում եք: Սա ձեր համար մարտի դաշտ չի, որտեղ ցուցադրեք բազար անելու ձեր տաղանդը: Ֆսյօ: Իրոք որ տհաճ է կարդալ էդ բոլոր արտահայտությունները
:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Altair (23.08.2011), Freeman (23.08.2011), John (23.08.2011), Life (23.08.2011), Moonwalker (23.08.2011), Raul Gonsalez (23.08.2011), Sagittarius (23.08.2011), Vaho (23.08.2011), Ապե Ջան (23.08.2011), Նաիրուհի (10.12.2011), Ներսես_AM (23.08.2011)
Բարսելոնան և Ռեալը կարող են եվրոպական լիգա ստեղծել
«Ռեալի» նախկին նախագահ Խորխե Վալդանոյին անհանգստացնում է իսպանական առաջատար ակումբներ «Ռեալի», «Բարսելոնայի» և մնացած ակումբների միջև առկա անդունդը։
Ապագայում «Ռեալն» ու «Բարսելոնան» ստիպված են լինելու մրցակիցներ փնտրել, որոնք նույնքան արագ են զարգանում, որքան նրանք, - Վալդանոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը, - դա կարող է ստիպել նրանց եվրոպական լիգա ստեղծել։
Բանը նրանում է, որ իսպանական գրանդերի և մնացած ակումբների միջև մեծ անդունդ կա, որը շարունակում է աճել։ Այնպես որ նույնիսկ նախադրյալ չկա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նախկինում ես պաշտպանում էի «Ռեալին», իսկ այժմ բոլորովին այլ տեսանկյունից եմ գնահատում այս իրավիճակը»։
Հ.Գ Լավ կլինի, որ ստեղծեն:
ArmSport.am
Հարգելի ֆուտբոլասերներ մի քանի ժամից տեղի կունենա այդքան սպասված էլկլասիկոն Ռեալ Մադրիդի և Բարսելոնայի միջև:Որպես Բարսայի ֆանատ,իհարկե,սպասում եմ կատալոնցիների հաղթանակը,սակայն Ռեալ Մադրիդի վստահ խաղը անհանգստացնող է:
Toki wa kane nari.
Время - деньги
Ակնկալում եմ Բարսայի հաղթանակը 3;1
Ռեալ, քեզ տեսնեմ![]()
Նաիրուհի (10.12.2011)
Ակնկալում եմ վաղը լի՜քը տխուր դեմքեր տեսնել։Դե իհարկե՝ ոչ մեր՝ մադրիդիստներով բնակեցված տանը
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ambrosine (10.12.2011), Moonwalker (10.12.2011)
Վերջին մի քանի տարում (2008-ից էս կողմ) առաջին անգամ Կլասիկոյից առաջ Ռեալն ավելի լավ մարզավիճակում ա, քան Բարսան: Հաշվի առնելով նաև, որ խաղը կայանալու ա Սանտյագո Բեռնաբեուում՝ սպասում եմ, որ Ռեալը կհաղթի (ինչը բնականաբար չեմ ուզում):
Հ.Գ. Ու լավ կլինի, որ էս անգամ Կլասիկոն բարեկամական լինի
![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 10.12.2011, 21:13:
Ես էլ չեմ ցանկանա ինչ-որ վեճերի ականատես լինել: Լարվածությունը շատ բարձր է լինում, սովորաբար, բայց պետք ա կարողանալ գոնե առանց լուրջ միջադեպերի խաղը հասցնել ավարտին: Մեկ էլ չէի ցանկանա կարմիր քարտեր տեսնել:
Ռեաաա՜լ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Նաիրուհի (10.12.2011)
Altair (11.12.2011)
Ցանկանում եմ տեսնել ԱՐԴԱՐ խաղ, ու թող հաղթի ուժեղագույնը՝ Ռեալը (ես թիմերից ոչ մեկի երկրպագուն չեմ)
Ambrosine (10.12.2011), Ungrateful (10.12.2011), Նաիրուհի (10.12.2011)
Թող էս տարի հաղթի Բարսելոնը, ինտրիգի համար:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Altair (11.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ