Ինչքան Բարսան հզորանում ա, էնքան չուզողները վրա են տալիս![]()
Ինչքան Բարսան հզորանում ա, էնքան չուզողները վրա են տալիս![]()
Մոուրինյոն պարզ տվելա էս ամենի լուծումը «Բարսելոնայի» հետ սուպերգավաթային պատասխան խաղից հետո Ժոզե Մոուրինյոն տվեց իր մեկնաբանությունները:
«Ռեալը» հիանալի խաղաց առաջին րոպեից մինչև վերջին րոպեն: Ես ուղղակի ասում եմ այն, ինչ մտածում եմ: Մենք այստեղ էինք եկել խաղալու համար: Ինչ ես ասում եմ, քննադատություն չէ, ուղղակի ես փաստն եմ արձանագրում. երկրորդ կեսում չկային այն գնդակ տվող երեխաները, ինչը հիշեցնում է փոքր թիմերի հետ խաղերը, երբ վերջիններս դժվարությունների են հանդիպում: Ինչ եղել է, չես փոխի, բայց ես միևնույն է գոհ եմ իմ թիմից»:
«Մենք զգում ենք, որ խաղացել ենք երկու շատ լավ խաղ նրանց մակարդակով: Այս թիմը շատ ավելի լավն է, քան նախորդ տարի: Ինչքան երկար ես աշխատում թիմի հետ, այնքան մեծ են շանսերը ավելի հաջողակ տարի ունենալու համար: Մենք խաղացինք 9 խաղ այս միջմրցաշրջանում ու տպավորություն ստեղծվեց, որ մենք ավելի լավ խաղացինք, քանի նախորդ տարի կայացած երկու խաղերում: Ես շատ ուրախ եմ այն առաջընթացի համար, որ արձանագրել են իմ խաղացողները»:
«Մրցավարը պետք է պատժի այն ժամանակ, երբ իրադրությունը համարում է պատժելի: Պեպեն ու Մարսելոն շատ լավ խաղացին՝ մեկը 90, մյուսը՝ 45 րոպե: Պեպեն ստացավ զգուշացում անարդարացիորեն, իսկ Մարսելոն շատ լավ անցկացրեց ամբողջ խաղը: Հիմա ես չեմ ասի, թե մենք ուրախ ենք, քանի չենք հաղթել սուպերգավաթը. դա իմ կողմից կեղծավորություն կլինի: Մենք ցանկանում էինք խաղալ ինչպես տղամարդիկ ու չէինք ուզում ընկնել ներքև ամեն աննշան հպումից» Աղբյուրը http://realmadrid.am/site/index.php?...w&id=4873&pg=1
Maxpayne (20.08.2011)
Զիդանի վախտով Ռեալ էի երկրպագում...Ռոնալդինիոից սկսած Բառսա...ու վստահ եմ ել միտքս չեմ փոխի որովհետև այժմ առանձին խաղացողներով չի պայմանավորված Բառսաին երկրպագելս.
Ասեմ նաև որ Իսպանիայի առաջնությունից դուրս Ռեալ-X խաղի դեպքում երկրպագում եմ Ռեալին. Ռոնալդուն ա քա*ի համը հանում Մորինիոի հետ միասին.մնացածը նոռմալի մեջ.. Կասիկիասը տղա ա..
Raul Gonsalez (19.08.2011)
միանշանակ համաձայն եմ, ռեալը այս տարի շատ լավ խաղ ցուցադրեց, երևում էր որ մարդիկ կարգին պատրաստվել են ի տարբորություն բառսաի, որը հույսը դրել էր առանձին խաղացողների վրա.
բայց նաև պետք է նշել որ նույնիսկ այս դեպքում բառսան տարավ հաղթանակ...հիմա հույս ունեմ որ վերականգնի իր նախորդ տարվա խաղավիճակը նորից կհաղթի ոչ պակաս քան 5:0 , որ ավել պակաս խոսացողներ չլինեն հետևից.
Հիմա Մոուրինյոն խոստովանում ա որ ունենալով շատ լավ պատրաստվածություն չկարողացան հաղթել մի թիմի, ում պաշտպանությունը այս պահին ոչինչով չի տարբերվում Գանձասարի պաշտպանությունից...քֆուր մֆուր չտաք ..ինչքան ուզում ա բախտի, սիմուլյանտության,երեխեքի գնդակ չտալ, ինչ որ մեկի հետեվից խլեշի քֆուր և այլ ֆակտռներ լինեն, 2 խաղ, ու ոչ մի հաղթանակ, արդարացում չկա...ես անկեղծ եմ ասում, ես բառսաին չեյ արդարացնի, ու ասեյ որ ռոնալդուն հավայի տեղը իրան շպրտեց օդ ու 5 կռուգ ֆռալուց հետո գյաբռլամիշ եղավ գետնին (սովորական երևույթ) այ դրա համար ել կրվանք... առնվազն խնդալու ա..տենց բան չկա.
Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Մեսութ Օզիլը պարզաբանել է, թե ինչու էր այդքան բարկացած, Բարսելոնայի հետ կայացած հանդիպման խաղավարտին, թիմերի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Օզիլը նշել է, որ Դավիդ Վիլիան վիրավորական խոսքեր էր ասել իսլամի հասցեին և ինքը պաշտպանում էր իր կրոնը:
«Ես մասնակցեցի այդ կոնֆլիկտին, քանի որ պաշտպանում էի իմ կրոնը: Վիլիան հայհոյեց իսլամը»,- հղում անելով AS-ին՝ մեջբերում է Օզիլի խոսքերը Sports.ru-ն: .Չգիտեմ ինչ ,բայց սա ...Ետքան ասում եք անշնորհք Մոու մի հատ ձեզ նայեք հա
Ambrosine (22.08.2011)
Ինչ եղավ եղավ, անցավ գնաց, մնաց դաշտում, էսել կդառնա պատմություն, բայց որ ՌԵԱԼԸ Բարսին 2 խաղերում ել սեխմած էր պահում, ու թույլ չեր տալիս իրա խաղը խաղալ, չերել թողում նոռմալ գնդակ ստանալ էտ հաստատա, մենակ մեսսի շատ լավ խաղի շնորհիվ գավաթը տարան թե չե ընտեղ բարսան չեր երեվում, ՌԵԱԼԸ չեր թույլ տալիս որ երեվար, հալալա ՌԵԱԼ հալալա Մոուրինիո, էս տարվա ՌԵԱԼԸ ավելի հզորա ամեն ինչով էս ՌԵԱԼԻՆ իմ կարծիքով դիմակայելն շատ դժվարա լինելու բոլոր թիմերի համար, խոսքս Անգլիական, Իտալական, Գերմանական առաջատար ակումբների մասինա:
Հ.Գ. Ժողովուրդ ջան բերեք ֆուտբոլիստների մասին տհաճ արտահայտություններ չանենք, շատ գեշա նայվում, որ կարդում եմ էտ գրած արտահայտությունները ինձ թվումա թե ինչ որ միատ ռուսական եսիմ ինչ խուլիգան կայք եմ մտել, վերջիվերջո էտ ֆուտբոլիստներից յուրաքանչուրը աստղա ու պռոֆեսիոնալ, ու ամենակարեվորը մարդա, ունի ինքնասիրություն և այլն, հիմա մենք ինչ իմանանք թե էտ վեճերի ժամանակ մեկը մեկին ինչ են հայոյում, ու դրանիցել վատ տեսարաններա ստեղծվում, մենք մենակ վիդեոներն են նայում, այնպես որ չարժե վատ արտահայտվել հակառակ թիմի երկրպագու մոտ նրա թիմից որևէ մեկի հասցեին:
Ասենք որ դու Մեսսի «խոսքս Ակումբի Մեսսիի մասինա» Ռոնալդուին ասում ես ռոնալդուհի դու գիտես ճիշտ՞ ես ասում, որովհետև հենց Ռոնալդուն ինքը սկի «ուհի» չի, սաղս ել գիտենք որ Ռոնին ինչ բաբնիկա, ու երեվի իրա կյանքում շատ-շատ աղյիկներ են եղել ու դեռ կլինեն, էտ «ուհիտ» սկի չի համապատասխանում Ռոնալդուին:
Մի խոսքով հարգելի Ռեալիստներ ջան էս մրցաշրձանում մեր ԱՐՔԱյական թիմը գազա տալու![]()
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Հարգելի՛ Vaho
Բարսը խաղաց իր խաղը: Այլ Ռեալը, եթե չթողներ Բարսային խաղալ, ապա չեմ կարծում մենք այսօր ևս մեկ տիտղոս նվաճած լիենինք: Այս փաստը քննարկման ենթակա չէ կարծում եմ ու ավելորդ է խոսել թույլ Բարսայի, ու առավել ևս Բարսայից ուժեղ Ռեալի մասին:
Հարգելի Ռեալցիներ. Պատկերացրենք Ռեալը այնքան ուժեղ թիմ է, որ արդեն նոր մրցաշրջանում իրեն այդքան դժվար, բայց ցավոք չձեռքբերած տիտղեսը նվիրեց Բարսային.. օօօ ինչ մեծահոգի թիմ է Ռեալը, ցավոք չի՛ կարողանում հաղթել աշխարհում հզորագույն ակումբին:![]()
Vaho (22.08.2011)
Ընդգծածս նախադասության հետ լիովին համամիտ եմ:
Արա վայ: Ես արդեն ձեր սևը սպիտակից չեմ տարբերում:
Գոնե ձեր նախկին գրառումները կարդացեք, որպեսզի իրար հակասող բաներ չգրեք: Ասում էիք Մեսսին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանի չի: Իսկ այստեղ Մեսսին Բարսելոնային երկու խաղի ընթացքում օգնում է, որ Բարսան Ռեալի դարպասը 5 գնդակ ուղղարկի, 3 գնդակը անձամբ, իսկ երկուսը փոխանցումով: Իսկ Ռոնալդուն հազիվ խաղից դուրս իրավիճակից գոլ խփի
Այնպես որ, Մեսսին Ռոնալդուհուց(կներես Վահո ջան) 100%-ով լավն ա:
Դա մի բանով կարելի է տարբերել, Բարսան չի սովորել պաշտպանական ֆուտբոլ, ի տարբերություն Ռեալի, որի պաշտպանությունը աշխարհում լավագույնն է, երկրոդրդ անգամ ստացավ 5 գնդակ:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 22.08.2011, 23:50:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Մեսսի ջան , մի տեսակ են կուր հավատացյալներին էս նմանվում...չի կարելի ապեր, ինչքան ուզում ես երկրպագի, բայց թերությունները պիտի տեսնես, սխալներն ընդունես, մի խոսքով ամեն ինչ տեղը տեղին. Ամեն գնով արդարացնել ու աչք փակել մենակ նրա համար որ քո սիրած թիմն ա սխալ եմ համարում.
մի հատ խաղը նորից նայի ու տես ինչքան են վերջին գծում կորցնում գնդակը, պաշտպանությունից հարձակում անցնում են շաաատ դժվար և այլն.անցած տարվա համեմատ շատ վատ խաղ էին խաղում..հա ելի կրեցինք, հա ելի ռեալին բայց դեմը մի ամբողջ առաջնություն կա...աստված չանի Մեսսին վնասվածք ստանա, մի ամբողջ տարի ամեն խաղին նյարդայնանալու ենք մեղմ ասած...ու գրանցենք հեթական պարտությունը..որտեվ ես թիմային խաղ չտեսա.
Մեկ ել ժողովուրդ, իմ վեջին գրառումն ա այս բաժնում, որտեվ իսկականից զզվելի ա դառել այս բաժինը. 2 իսպանական ակումբի պատճառով ստեղ հայերը արդեն անցնում են անձնական վիրավորանքների, խնդալու ա ելի, ու ամոթ. գրաոումների մեց մասը էմոցիաների վրա են հիմնված, ու այնպիսի վստահությամբ են գռված կարծես գրող ետ պահին խաղադածտում էր որպես դատավոր. Սա սպորտ ա, ու եթե սպորտում չես հարգում մրցակցիտ, ի սկզբանե պարտված ես կյանքում.
Չե՝ չի ստացվում՝ չի ստացվում ստեղ հանգիստ, մտքերտ արտահայտես, մեկա չենք հասկանում մեկս մեկին անիմաստա արդեն դառնում ստեղ ինչ որ բան ասելը, մարդիկ կան, որ մի բան ասում ես ընեց են ընդունում ետ ասածտ, որ մտածում ես կարողա ետ տղեն ետ բարսելոնի եկամուտներից ինչ որ քյար ունի, դրա համար սենց վիզա դրել, վերջ էլ իմաստ չեմ տենում ստեղ ին որ բան ասել, մեկա նույն բաննա![]()
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ