User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեզ առավել դուր եկած տարբերակների օգտին

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Տխուր արքայազնը- Այվի

    11 30.56%
  • Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր- Նուշություն

    5 13.89%
  • Տարբերակ 3. Գույները- Firegirl777

    3 8.33%
  • Տարբերակ 4. Սխալ հեքիաթ- Այվի

    19 52.78%
  • Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին- StrangeLittleGirl

    8 22.22%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 288 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուուն ավարտեց, պարոնայք:

    Ես էստեղ շնորհակալական խոսք ունեմ, չէ՞, սպասեք թղթիկս հանեմ:

    Առաջին շնորհակալությունը Չուկին՝ էս մրցույթի համար: Հավես նախագիծ էր, մերսի շատ:
    Էլ ե՜րբ էր եղել, որ համ առաջին տեղը գրավեի, համ երկրորդ ու որ իմ գրածների շուրջ էսքան քննարկում լիներ: Էդքան գովեստ ու թուքումուր էլ երբ էի ստացել, մերսի բոլորին շատ-շատ:

    Ճիշտն ասած՝ մի քիչ զամացա, որ հեքիաթի մրցույթ սկսվեց. ես դետեկտիվի էր տրամադրվել: Ու սկզբում որոշել էի, որ չեմ մասնակցելու էլ ոչ մի հեքիաթի. ինչքան կարելի է նույն ոճի հեքիաթներ գրել... Արդեն չորս տարի է Ակումբում դրանով եմ զբաղված , թեև վերջին ժամանակներս նոր բան չէի գրել՝ «Փանոսի մրցույթը» չհաշված:
    Բայց վերջին գիշերը հասկացա, որ սենց չի լինի՝ հեքիաթի մրցույթ, ու ես չեմ մասնակցում: Համ էլ ես էս մրցույթներից նենց ազարտի եմ ընկնում... Ու նստեցի, մինչև լուսաբաց գրեցի...

    «Տխուր արքայազնը» իմ ոճի հեքիաթ չի, հատուկ էս մրցույթի համար եմ գրել, որ թաքնված մնամ ու չճանաչվեմ: Բայց ինչ մեղքս թաքցնեմ, ինձ իմ գրածը դուր է եկել...
    Մերսի բոլոր նրանց, ովքեր էդքան պայքարեցին էս հեքիաթի հաղթանակի համար: Հատուկ շնորհակալություն Արէային, համ ել ես քեզ շատ սիրեցի, հավես տիպ ես:
    Լիլ ջան, քեզ լիքը պաչիկներ: Թեև impression-ին Տխուր-ի հեքիաթը դուր էր եկել, անկապ չի քվեարկել, բայց դե «Սխալ հեքիաթն» էլ էր ինքը հավանել: Ուղղակի ուզեցինք, որ մի քիչ թատրոն լինի, ես ու ինքը իրար հետ «թեթև ընդհարում» ունենանք, որ ինտրիգներն ու քննարկումները ավելի հավես լինեն:
    Բայց հեչ չէի մտածում, թե սենց վիճաբանության կվերածվի ամբողջ քննակումը, ու մարդիկ բանակների կբաժանվեն: Թե ինչ էիք էդքան կռվում, չհասկացա, հո ասեցի ձեզ՝ ինչ տարբերություն առաջին, թե չորրորդ, միևնույն է բոլոր ճանապարհները Հռոմ են տանում:

    Ես ոչ ոքից ոչ վիրավորվել եմ, ոչ նեղացել, ընդհակառակը, էս քանի օրը շատ բարձր տրամադրությամբ եմ:

    Ազնվության համար պիտի ասեմ, որ եթե էս ամբողջ «կռիվը» չլիներ, Տխուր-ի ռեյտինգը էդքան չէր բարձրանա, ու ինքը երկրորդ տեղում դժվար թե հայտնվեր: Էնպես որ, Բյուր ջան, երկրորդ տեղը իրականում քոնն է:

    Ինչ վերաբերվում է «Սխալ հեքիաթին», ես իրեն շատ եմ սիրում: Չգիտեմ՝ նկատեցիք, թե չէ, բայց էնպես էր գրված, որ երևար՝ Օլիի սխալ հեքիաթի բոլոր հերոսները իրեն էին ինչ-որ բանով նման, իր «սխալներն ու խելառություններն» ունեին. դժվար թե էդ ամբողջը կարողանայի ավելի կարճ տեքստով ներկայացնել: Ու դե իմաստն էլ էն էր, որ «սխալ լինելն» ու «սխալ ապրելն» էլ հեչ վատ բան չի:
    Գիտեմ, որ լիքը մարդու դուր չի եկել իմ գրածը. էդպես էլ պիտի լիներ, դա բնական է: Բայց նաև համոզված եմ, որ իմ օգտին բոլոր քվեարկողները իսկապես հավանել են հեքիաթը: Քվերակողների մեջ և իմ գրելու ոճը ճանաչողներ կային, և էնպիսիներ, որոնք ընդհանրապես ոչ ինձ գիտեն, ոչ իմ հեքիաթներին են ծանոթ:
    Բառապաշարը հատուկ էր էդպիսին, թող ներեն միաjն գրական հայերեն ընդունողները: Փողոցային արտահայտություններ ես երբևէ չեմ օգտագործում, բայց բարբառ սիրում եմ, ու իմ կարծիքով, դրանից հեքիաթը չի տուժում, այլ ճիշտ հակառակը:
    Մերսի Անուկին, որ հուշեց «շԸփթԸփ»-ի ը-երի մասին: Դա իմ հաճախ կրկնվող սխալներից է. ը-եր չեմ դնում նման բառերի մեջ: Ու իրականում չգիտեի, որ էդ բառում ը-եր են պետք, հիմա իմացա:

    Ասեմ, որ եթե նախատոնական նոր մրցույթ լինի, ես հաստատ չեմ մասնակցելու, ճամփորդությունների մեջ եմ լինելու, չեմ կարող. էնպես որ, էլ կռիվ չանեք, խելոք կխաղաք:
    Պաչիկներ բոլորին:
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.12.2011, 00:43:

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (04.12.2011), Arpine (04.12.2011), Artyom (04.12.2011), CactuSoul (05.12.2011), Chuk (04.12.2011), Claudia Mori (04.12.2011), E-la Via (04.12.2011), Freeman (04.12.2011), impression (04.12.2011), Malxas (04.12.2011), Mark Pauler (04.12.2011), Moonwalker (04.12.2011), Ripsim (04.12.2011), Skeptic (04.12.2011), Smokie (04.12.2011), Ամպ (04.12.2011), Արէա (04.12.2011), Գեա (04.12.2011), Դեկադա (04.12.2011), Մանուլ (04.12.2011), Նաիրուհի (04.12.2011), Նուշություն (04.12.2011), Շինարար (04.12.2011), Ուլուանա (04.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. Ակումբը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 214
    Վերջինը: 17.03.2012, 12:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •