Երեկ լրացել էր պայմանագրիս 1 տարին: Այսօր էլ տեսա, որ նոր ակցիա կա «Զմեռի՛ր Ինտերնետում», մտածեցի գնամ ևս մեկ տարով բաժանորդագրվեմ, համ էլ առաջիկա երեք ամիսները անվճար կօգտագործեմ:
Բայց բանից պարզվեց, որ այս ակցիայի պայմաններում կա այսպիսի մի կետ
«Զմեռի՛ր Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն տարածվում, եթե տվյալ հասցեով տրամադրված Hi-Line ծառայության պայմանագիրը խզվել է սկսած 01.12.2011թ.-ից:
Փաստորեն եթե երեկ խզած լինեի պայմանագիրս, ապա այսօր կարող եի օգտվել այս ակցիայից:
Այնպես որ, եթե լրանում է ձեր պայմանագրի ժամկետը, առանց րոպե կորցնելու խզեք այն:
Իսկ ինչ վերաբերվում է IPTV-ն, ասեցին որ հիմա փորձնական տարբերակով տրամադրում են Գյումրու Անի թաղամասում, այն էլ այնքան էլ IPTV չի, այսինքն ալիքները հնարավոր է նայել միայն համակարգչի միջոցով:
Դե որ տենց տենց ա , հենա ինտերնետում հարյուրավոր կայքեր կան, որտեղ կարելի է հեռուստատեսային ալիքներ նայել, ով ա գժվել դրա համար փող մուծի:
Էջանիշներ