User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ում եք տեսնում ՌԴ նախագահի պաշտոնում

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Վ.Պուտինը

    21 67.74%
  • Դ.Մեդվեդևը

    3 9.68%
  • Ս. Լավրովը

    1 3.23%
  • Ս. Իվանովը

    0 0%
  • Ս.Շոիգուն

    0 0%
  • Ռ.Նուրգալիեվը

    0 0%
  • Բ.Գրիզլովը

    0 0%
  • Վ.Ժիրինովսկին

    3 9.68%
  • Գ.Զյուգանովը

    0 0%
  • Մ.Կասյանովը

    1 3.23%
  • ոչ ոք

    1 3.23%
  • տարբերություն չկա, ով էլ լինի մեր համար լավա

    2 6.45%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ռուսաստանի հաջորդ ղեկավարը ով է լինելու

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չարի վերջը կարծես սկսվել ա...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (27.11.2011)

  3. #32
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս պատասխանների մջ չկա «ով էլ լինի, մեր տանձին չի» կամ «ով էլ լինի, տավարը տավար ա մնում» տարբերակները:

    Իսկ ընդհանուր առմամբ, ես փիս ուրախ եմ, որ Պուծինն ա էլի նախագահ լինելու - իրանից ավելի անտաղանդ, պոպուլիստ, փչացած, կոռումպացվա ու ինքնահավան ցար Ռուսաստանում մինչև հիմա չի եղել: Բալքիմ վերջնականապես Ռուսաստանի նանը լացացնի, դնի մի կողմ, ու սաղս պրծնենք էտ ժանգոտ տապոռից:
    Տրիբուն ջան, քո թույլտվությամբ մի հարց.

    Ենթադրենք, թե քո ցանկությունը հենց վաղը կատարվում է, "Ռուսաստանի նանը լացում է" ու "սաղս պրծնում ենք էտ ժանգոտ տապոռից": Ներկայիս ՌԴ տարածքում ստեղծվում են մի շարք համեմատաբար մանր պետություններ, Սիբիրի հանրապետություն, Մեծ Թաթարիա, Մոսկվայի թագավորություն, Հյուսիս-արևմտյան կոնֆեդերացիա, Կազակների հոսպոդարություն և այլն, մի խոսքով, առաջանում են մանր պետություններ և ներկայիս Ռուսաստանը անվերադարձ կերպով զրկվում է գերտերության իր ստատուսից - ինչպես կազդի դա իմ ու քո սիրելի Հայաստանի անվտանգության վրա, լավ, թե վատ և ինչպիսին կլինի Թուրքիայի վարքագիծն այդ դեպքում? Երկու պատասխաններն էլ խնդրում եմ հիմնավորել և չմոռանալ, որ խնդիրը ռեալ-պոլիտիկի, հենց վաղը տեղի ունեցող իրադարձության մասին է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (22.11.2011), Ripsim (22.11.2011)

  5. #33
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարի վերջը կարծես սկսվել ա...
    Ի դեպ, նայել եմ և մենամարտը, և հետագա Պուտինի ելույթը: Իմ տպավորությամբ ճիշտ է Պուտինի մամուլի քարտուղարը, որն ասում է, որ իրականում հենց այդ պահին, այսինքն Պուտինի խոսելու ժամանակ, դահլիճից դուրս էին տանում Մենսոնին և այդ սուլոցներն ու գուլը նրան էր վերաբերվում: Որպես ասածի անուղղակի ապացույց ուզում եմ մատնանշել այն հանգամանքը, որ Պուտինի նույն ելույթի վերջում նրան ծափահարում էին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #34
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսաստանում այսօր չկա ռեալ ընդդիմություն։ Չէ, լավ չասացի։ Չկա ռեալ ընդդիմադիր գաղափարախոսություն։ Եկրի առջև ծառացած խնդիրներին բոլորը ծանոթ են, իսկ լուծում ոչ ոք չունի։ Ոչ նացիոնալիստները, ոչ կոմունիստները, ոչ էլ ուրիշ որևէ մեկը որևէ խելամիտ բան չի առաջարկում։ Ժողովրդի մեծամասնությունն էլ հիմար չէ ու հասկանում է, որ միգրանտներին աքսորելով կամ ԽՍՀՄ վերականգնելով խնդիրները չեն լուծվի։ Պուտինը մի բան գոնե կարողանում է անել՝ թույլ չի տալիս, որ Ռուսաստանը մասնատվի։ Ուրիշ շատ գլուխգովաններ այսօր իշխանության գային, դա էլ չէին կարողանա անել։ Այդ պատճառով կարծում եմ, որ Պուտինը դեռևս կմնա։
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 23.11.2011, 01:14:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (23.11.2011), Magic-Mushroom (28.11.2011)

  8. #35
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    В.Путин выдвинут кандидатом в президенты РФ от "Единой России".
    в ходе тайного голосования делегаты съезда проголосовали единогласно.
    ուռա՜ տովարիսչի, ուռա կռասնիե...

    Հ.Գ. Յա՛խք

  9. #36
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտգեո, քեզ չեմ հասկանում։ Ասենք, շատ հարցերում հետդ համաձայն չեմ, բայց այս դեպքում ոչ թե համաձայն չեմ, այլ ուղղակի չեմ հասկանում։
    Ի՞նչ ես ուզում գրառմամբդ ասել։ Դժգո՞հ ես Պուտինի վարած քաղաքականությունից։ Վրացիների մեծամասնությունը նույնպես դժգո՞հ է։ Դե կներեք, ռուսները ձեր դժգոհությունների հետ հաշվի նստել չեն պատրաստվում։ Նրանք շահագրգռված չեն Վրաստանին հանգիստ թողնել։ Նրանք կայսերական ամբիցիաներ ունեն։ Անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը։
    Եվ եթե հարևան երկիրը ուզում է այդ կասյրության հետ իրեն ձեռնտու հարաբերություններ ունենալ, կամ ընդհանրապես ոչ մի հարաբերություն չունենալ, ապա պիտի ուժեղ լինի։ Սա վերաբերվում է թե Վրաստանին, թե Հայաստանին։ Իսկ դրա համար պետք է մտածել, թե ոնց դու ուժեղանաս, այլ ոչ թե հուսաս, որ կայսրությունը կթուլանա։ Վերջինս հուսահատության ու անճարության նշան է։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (28.11.2011)

  11. #37
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձնական, ատելության հասնող հակակրանքի արտահայտություն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (28.11.2011), One_Way_Ticket (27.11.2011)

  13. #38
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտգեո, քեզ չեմ հասկանում։ Ասենք, շատ հարցերում հետդ համաձայն չեմ, բայց այս դեպքում ոչ թե համաձայն չեմ, այլ ուղղակի չեմ հասկանում։
    Ի՞նչ ես ուզում գրառմամբդ ասել։ Դժգո՞հ ես Պուտինի վարած քաղաքականությունից։ Վրացիների մեծամասնությունը նույնպես դժգո՞հ է։ Դե կներեք, ռուսները ձեր դժգոհությունների հետ հաշվի նստել չեն պատրաստվում։ Նրանք շահագրգռված չեն Վրաստանին հանգիստ թողնել։ Նրանք կայսերական ամբիցիաներ ունեն։ Անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը։
    Եվ եթե հարևան երկիրը ուզում է այդ կասյրության հետ իրեն ձեռնտու հարաբերություններ ունենալ, կամ ընդհանրապես ոչ մի հարաբերություն չունենալ, ապա պիտի ուժեղ լինի։ Սա վերաբերվում է թե Վրաստանին, թե Հայաստանին։ Իսկ դրա համար պետք է մտածել, թե ոնց դու ուժեղանաս, այլ ոչ թե հուսաս, որ կայսրությունը կթուլանա։ Վերջինս հուսահատության ու անճարության նշան է։
    Գրառումս ընդամենը տեղեկություն էր, եթե խոսքդ Հ.Գ. ի մասին է, ապա վերաբերմունքս «միաձայն» ձևական որոշումների հանդեպ:
    Պուծինը անասուն ա, որն ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզումն ու ձգտում այն վերականգնել: Իմ համոզմամբ, ցանկացած ողջամիտ անձ, պիտի ձգտի հնարավորինս ամեն ինչ անի, որ դա նրան չհաջողվի:
    Ռուսնե՞ր... Պուծինի ռեյտինգը գնալով նվազում է, ահռելի տեմպերով: Ռուսաստանում էլ են խելքի գալիս:

    Մեր՝ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ուժեղանալու առաջին պայմանը ներքին կայունությունն ու անկախությունն է, ներքին օրենքի գերակայությունն ու առողջ տնտեսական ու քաղաքական մթնոլորտը: Անդրկովկասի խաղաղ ու միասնական ապագան է: Իսկ դա հնարավոր է միայն առանց Կրեմլի միջամտության:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (27.11.2011)

  15. #39
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավատա ինձ, գտնել ռուսի, ով այսօր չի ափսոսում ԽՍՀՄ փլուզման համար, բավական դժվար է։ Չափազանցեցնում եմ իհարկե, սակայն մեծամասնությունը այս կամ այն չափով ափսոսում են։
    Պուտինի հեղինակությունը նվազում է, ճիշտ ես։ Փոխարենը աճում է․․․ Ստալինի հեղինակությունը։ Ժողովուրդը զզվել է կոռումպացվածությունից, չդադարող ահաբեկչական ակտերից, սոցիալական անարդարությունից, այլ ոչ թե կայսրության գաղափարից։
    Ինչ վերաբերվում է միասնական Անդրկովկասին առանց Կրեմլի միջամտության, Թուրքիայի՞ միջամտությունն ես ուզում։ Պետք է ռեալիստ լինել, այլ ոչ թե ուտոպիստ։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (28.11.2011)

  17. #40
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է միասնական Անդրկովկասին առանց Կրեմլի միջամտության, Թուրքիայի՞ միջամտությունն ես ուզում։ Պետք է ռեալիստ լինել, այլ ոչ թե ուտոպիստ։
    Իհարկե, Թուրքիայինն էլ չեմ ուզում:

    Ռեալիստ դժվար լինեմ, բայց ուտոպիստ էլ չեմ համարում ինձ: Կարծում եմ որոշակի դրվածքի դեպքում, ամեն ինչ հնարավոր է:

  18. #41
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդրկովկասի խաղաղ ու միասնական ապագան է:
    Արթ ջան, Գալստուկոֆիլի ամեն ասածը չի, որ պիտի ցիտվի:
    Մենք, վրացիները, կովկասյան թաթարները, օսերը, աբխազները, թաթերը, թալիշները, թուրք-մեսխեթցիները ու այլք միասնակա՞ն: Ու դրան խոչընդոտողը Կրե՞մլն է: Հա, բա Գասպրինսկին էլ ողջ սաղ լիներ, կավելացներ՝ «միություն լեզվում, մտքերում և գործերում»:
    Հեքիաթ: Չկա՛ նման բան, հայն ու ոչ վաղ անցյալում էպիկանտուս ունեցած նախնիներից սերված օղուզը չեն կարող միասնական լինել՝ անկախ տարածքում սլավոնների քաղաքական ազդեցության տոկոսից:
    Դեմագոգիա, ասում խոսում ենք էլի:


  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.11.2011), Magic-Mushroom (28.11.2011)

  20. #42
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ ջան, Գալստուկոֆիլի ամեն ասածը չի, որ պիտի ցիտվի:
    Սահակաշվիլին ո՞ւր էր, որ ես տենց մտքեր էի արտահայտում 20-րդ դարի սկզբում ստացվել ա, ու վատ չի ստացվել: Հիմա էլ ուզենանք, կստացվի: Էն հյուսիսներին ձեռք չեմ տալիս, խոսքս ԱՆԴՐԿովկասի մասին ա: Հայաստան+Վրաստան+Ադրբեջան: Էս երեք երկրի միջև կոնֆլիկտը միայն մեզ չի ձեռնտու: Իսկ առաջինն ում անհրաժեշտ ա կոնֆլիկտությունը մեր տարածաշրջանում, Ռուսաստանն ա, գոնե դրա հետ չվիճեք:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.11.2011), Lionne_en_Chasse (27.11.2011), Հայաստան-Վրաստան (28.11.2011), Ձայնալար (27.11.2011)

  22. #43
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միասնական լինել չենք կարող, բայց կարող ենք նորմալ հարաբերություններ ունենալ, բաց սահմաններ տնտեսական ակտիվ կապեր և այլն: Ընդ որում, դա ոչ միայն մեր շահերից ա բխում, այլ նաև թաթարների, աբխազների, վրացիների ու թալիշների Ընդհանրապես՝ միասնություն ասածը շատ հարաբերական ա: Բացարձակը համընկնող շահերն են: Իսկ էդ համընկնող շահերը չեն համընկնում Ռուսաստանի շահերի հետ

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (27.11.2011), Chuk (28.11.2011)

  24. #44
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ ջան, Գալստուկոֆիլի ամեն ասածը չի, որ պիտի ցիտվի:
    Մենք, վրացիները, կովկասյան թաթարները, օսերը, աբխազները, թաթերը, թալիշները, թուրք-մեսխեթցիները ու այլք միասնակա՞ն: Ու դրան խոչընդոտողը Կրե՞մլն է: Հա, բա Գասպրինսկին էլ ողջ սաղ լիներ, կավելացներ՝ «միություն լեզվում, մտքերում և գործերում»:
    Հեքիաթ: Չկա՛ նման բան, հայն ու ոչ վաղ անցյալում էպիկանտուս ունեցած նախնիներից սերված օղուզը չեն կարող միասնական լինել՝ անկախ տարածքում սլավոնների քաղաքական ազդեցության տոկոսից:
    Դեմագոգիա, ասում խոսում ենք էլի:
    չբռնե՞մ մի հատ "կակտուս ունեցած նախնիներից սերված օղուզի" հետ ամուսնանամ

    հ.գ. կարո՞ղ ես երեսունականների վերջի Գերմանիայի և մեր տարածաշրջանի հասարակություննեի մեջ տաս տարբերություն գտնել. ազնվորեն ձեռդ դիր խղճիդ /թե այ մարդ տենաս էտ խիղճը որտեղ ա, որ մի հատ էլ մարդ ձեռ ա դնում վրեն / ու տաս տարերություն թվերարկի.

  25. #45
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սահակաշվիլին ո՞ւր էր, որ ես տենց մտքեր էի արտահայտում 20-րդ դարի սկզբում ստացվել ա, ու վատ չի ստացվել: Հիմա էլ ուզենանք, կստացվի: Էն հյուսիսներին ձեռք չեմ տալիս, խոսքս ԱՆԴՐԿովկասի մասին ա: Հայաստան+Վրաստան+Ադրբեջան: Էս երեք երկրի միջև կոնֆլիկտը միայն մեզ չի ձեռնտու: Իսկ առաջինն ում անհրաժեշտ ա կոնֆլիկտությունը մեր տարածաշրջանում, Ռուսաստանն ա, գոնե դրա հետ չվիճեք:
    Հյուսիսայինների մասին ես էլ բան չասեցի, բոլոր թվարկածներս Անդրկովկասից են:
    Դու իրո՞ք մտածում ես, որ 20-րդ դարի սկզբում վատ չի ստացվել:
    Արի նայենք՝

    1917թ. հոկտեմբերի 25 - Բոլշևիկյան հեղափոխությունը (կարդա՝ ռուս իմպերիալիզմը բերանքսիվայր ընկավ ցեխը):
    Խառըխուռը վիճակ....բրդբրդոց....հո՛պ, միավորվեցինք՝
    1918թ. փետրվարի 10 - Ստեղծվում ա Անդրկովկասյան Սեյմը՝ ի միջիայլոց վրացու գլխավորությամբ:
    մարտի 8-ին - Տրապիզոնում թուրքերը միավորված ու երջանիկ ապրողների վզին փաթաթում են Բրեստի պայմանագիրը՝ տարածքներ պահանջելով (նենց ոչինչ որ վրացիք իրենց Բաթումը պահելու համար մատաղ են անում Կարսը, Արդահանը, Կարղզվանը, Օլթին): Մոռացանք թուրքերի գլխավոր պահանջից խոսել՝ Անդրկովկասի պաշտոնապես անկախ հռչակում (բա մեր գալստուկոֆիլ ախպերն էլ ա էությամբ նույնն ասում):
    Ստեղ թուրքերը գալիս են՝ Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Ալաշկերտ, Խնուս, Վան...
    1918թ. ապրիլի 9 - Սեյմն Անդրկովկասը անկախ ա հայտարարում Ռուսաստանից (ուռաա՜): ԱԴՖՀ նախագահա դառնում էլի վրացի: Սրա միավորված (լավ ա հնչում) կառավարությունը հրամայում ա թողնել Կարսը (մերոնք պատրաստ էին քաղաքը պահել. բայց միշտ էլ իրենց փայլուն քաղաքական մտքով աչքի ընկած վրացիք հույս ունեին Բաթումը պահել): Ջանդամ, զաթո միասին ենք:
    Արանքում Բաթումում թուրքերը մի անգամ էլ են կզզցնում մեր միավորված պատվիրակությանը...մայիսյան հերոսամարտեր (ներառյալ Բաշ Ապարանում՝ փրկելով Թիֆլիսը տիրումայր լինելուց):
    1918թ. մայիսի 26 - Անկախանում են վրացիք:
    1918թ. մայիսի 27
    -Կովկասյան թաթարները ստեղծում են Ադրբեջանը:
    1918թ. մայիսի 28
    - Իրեն հայկական գավառների միակ իշխանություն է հայտարարում ՀԱԽ-ը:

    Հա, վ պրնցիպի վատ չի ստացվել: Միության միակ հաղթական նոտան ազգիս ապրելու ցանկությունն էր:
    Անկախացումից հետո չխոսեմ...գիտեք՝ հայ-վրացական պատերազմ, Բաքվի ջարդեր, Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջևան... միասնություն էլի:

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միասնական լինել չենք կարող, բայց կարող ենք նորմալ հարաբերություններ ունենալ, բաց սահմաններ տնտեսական ակտիվ կապեր և այլն: Ընդ որում, դա ոչ միայն մեր շահերից ա բխում, այլ նաև թաթարների, աբխազների, վրացիների ու թալիշների Ընդհանրապես՝ միասնություն ասածը շատ հարաբերական ա: Բացարձակը համընկնող շահերն են: Իսկ էդ համընկնող շահերը չեն համընկնում Ռուսաստանի շահերի հետ
    Ձայ, տնտեսական շահը չի կարա գերակայի միջէթնիկական ու տեղ էլ կա ներպետական լուրջ, ծանրակշիռ, դըբռ խնդիրների հետ: Հավատում ե՞ս, որ Ռուսաստանը վաղը փլուզվի էդ խնդիրները վաղը չէ մյուս օրը լուծվելու են: Ուտոպիա: Սովետը ցույց տվեց, որ ասեք մենք ու ազերիները չենք կարողանում խաղաղ գոյակցել: Հա մի տարի աչք կփակես խնդիրներիդ վրա, հա 100 տարի, բա հետո՞:

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    չբռնե՞մ մի հատ "կակտուս ունեցած նախնիներից սերված օղուզի" հետ ամուսնանամ
    կակտո՞ւս էպիկանտուս

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. կարո՞ղ ես երեսունականների վերջի Գերմանիայի և մեր տարածաշրջանի հասարակություննեի մեջ տաս տարբերություն գտնել. ազնվորեն ձեռդ դիր խղճիդ /թե այ մարդ տենաս էտ խիղճը որտեղ ա, որ մի հատ էլ մարդ ձեռ ա դնում վրեն / ու տաս տարերություն թվերարկի.
    Մեր ու իրանց հասարակությունների գլխավոր տարբերությունն էն ա, որ մարդիկ դեռ էն ժամանակ նորմալ ընտություններ անցկացրին ու ՆՍԴԱՊ-ը լավ-վատ ձայների 1/3-ից ավել հավաքեց: Իսկ ազգայնամոլության գաղափարական նմանության մասին ակնարկդ ընկալվեց ու ընդունվեց որպես կոմպիլիմենտ (նպատակն ազնիվ էր՝ մեթոդներն էին անհաջող):

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.12.2011), One_Way_Ticket (28.11.2011)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է լինելու մեր հաջորդ նախագահը
    Հեղինակ՝ hovohomo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.12.2010, 08:47
  2. Ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2010, 03:46
  3. Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.08.2009, 00:06
  4. Ռուսաստանի վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.07.2009, 16:48
  5. Ո՞վ կդառնա Ռուսաստանի նոր նախագահ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.03.2007, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •