Շատ եմ հանդիպել հեռուստաեթերով, ռադիոյով, մամուլով, իսկ հիմա նաև ինտերնետով գովազդների, որոնք սուտ են:
Իրականում դրանք մի թեթև հղկված ճշմարտություններ են, որոնք հեշտ են յուրացվում լսարանի կողմից և շատ քիչ քանակով մարդիկ են նկատում գովազդատուի անբարոյական հնարքը:
Ես ինքս նկատում եմ տեխնիկական (ջեռուցմում, օդափոխություն), սննդի արդյունաբերության (հյութեր, ձեթ, մաստակ) ուղղվածություն ունեցող գովազդների սրիակայությունները, բժիշկները նկատում են դեղերի... Ու էտպես ամեն մի մասնագետ կարող է բոլորիս տեղեկացնել և հեռու պահել անիմաստ թանկ, գովազդվող որակները չունեցող, որոշ դեպքերում վտանգավոր ապրանքների գնումներից և ցածրակարգ ծառայություններից:
Վերջին նկատածս սրիկայությունը` Իդեալ Համակարգի կողմից գովազդվող Բաքսի ապրանքանիշի կաթսայի գովազդն է, որտեղ ասվում է իբր թե այդ կաթսան ունի 110 % ՕԳԳ: Դա բացարձակ սուտ է: Ոչ մի սարք չի կարող ունենալ նույնիսկ 100 % ՕԳԳ: Կաթսաների ու ընդհանրապես ջերմատեխնիկայում, ցանկացած սարքի համար նշվում է ինչպես ՕԳԳ-ն` Օգտակար Գործողության Գործակիցը, այնպես էլ ԷՓԳ-ն` Էներգիայի Փոխակերպման Գործակիցը, որոնք ռուսերեն լեզվում շատ նման են հնչում КПД и КПЭ (Коэффициент полезного действия и Коэффициент Преобразования Энергии): Ցանկացած կոնդեսացիոն կաթսաի ԷՓԳ-ն մեծ է 100%-ից, բայց այնուամենայնիվ դրա ՕԳԳ-ն չի կարող նույնիսկ մոտ լինել 100 %-ի ուր մնաց մի հատ էլ 110% լինի, էնպես, որ պարոնայք ԻԴԵԱԼԱԿՅԱՆՆԵՐԸ հեռուստացույցով սուտ են հրամցնում ժողովրդին: Ես իրենց տեխնիկապես գրագիտության վրա չեմ կասկածում: Հաստատ շատ լավ տարբերում են КПД-ն КПЭ-ից, ուղղակի գովազդային հնարք ա...
Ամեն անգամ նմանատիպ գովազդներ նկատելի այս թեմայում համապատասխան գրառում կանեմ հնարավորինս հակիրճ բացատրություններով ու հիմնավորումներով: Հուսով եմ, որ դուք նույնպես ձեր նկատածների մասին կգրեք:
Էջանիշներ