User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Անբարեխիղճ գովազդ կամ սուտ ինֆորմացիայի տարածում

  1. #1
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Անբարեխիղճ գովազդ կամ սուտ ինֆորմացիայի տարածում

    Շատ եմ հանդիպել հեռուստաեթերով, ռադիոյով, մամուլով, իսկ հիմա նաև ինտերնետով գովազդների, որոնք սուտ են:
    Իրականում դրանք մի թեթև հղկված ճշմարտություններ են, որոնք հեշտ են յուրացվում լսարանի կողմից և շատ քիչ քանակով մարդիկ են նկատում գովազդատուի անբարոյական հնարքը:
    Ես ինքս նկատում եմ տեխնիկական (ջեռուցմում, օդափոխություն), սննդի արդյունաբերության (հյութեր, ձեթ, մաստակ) ուղղվածություն ունեցող գովազդների սրիակայությունները, բժիշկները նկատում են դեղերի... Ու էտպես ամեն մի մասնագետ կարող է բոլորիս տեղեկացնել և հեռու պահել անիմաստ թանկ, գովազդվող որակները չունեցող, որոշ դեպքերում վտանգավոր ապրանքների գնումներից և ցածրակարգ ծառայություններից:

    Վերջին նկատածս սրիկայությունը` Իդեալ Համակարգի կողմից գովազդվող Բաքսի ապրանքանիշի կաթսայի գովազդն է, որտեղ ասվում է իբր թե այդ կաթսան ունի 110 % ՕԳԳ: Դա բացարձակ սուտ է: Ոչ մի սարք չի կարող ունենալ նույնիսկ 100 % ՕԳԳ: Կաթսաների ու ընդհանրապես ջերմատեխնիկայում, ցանկացած սարքի համար նշվում է ինչպես ՕԳԳ-ն` Օգտակար Գործողության Գործակիցը, այնպես էլ ԷՓԳ-ն` Էներգիայի Փոխակերպման Գործակիցը, որոնք ռուսերեն լեզվում շատ նման են հնչում КПД и КПЭ (Коэффициент полезного действия и Коэффициент Преобразования Энергии): Ցանկացած կոնդեսացիոն կաթսաի ԷՓԳ-ն մեծ է 100%-ից, բայց այնուամենայնիվ դրա ՕԳԳ-ն չի կարող նույնիսկ մոտ լինել 100 %-ի ուր մնաց մի հատ էլ 110% լինի, էնպես, որ պարոնայք ԻԴԵԱԼԱԿՅԱՆՆԵՐԸ հեռուստացույցով սուտ են հրամցնում ժողովրդին: Ես իրենց տեխնիկապես գրագիտության վրա չեմ կասկածում: Հաստատ շատ լավ տարբերում են КПД-ն КПЭ-ից, ուղղակի գովազդային հնարք ա...

    Ամեն անգամ նմանատիպ գովազդներ նկատելի այս թեմայում համապատասխան գրառում կանեմ հնարավորինս հակիրճ բացատրություններով ու հիմնավորումներով: Հուսով եմ, որ դուք նույնպես ձեր նկատածների մասին կգրեք:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (24.11.2011), Ameli (25.11.2011), AMzone (25.11.2011), aragats (24.11.2011), armen9494 (26.11.2011), Arpine (24.11.2011), Artgeo (24.11.2011), CactuSoul (05.12.2011), Chuk (25.11.2011), Claudia Mori (26.11.2011), E-la Via (24.11.2011), einnA (24.11.2011), Freeman (24.11.2011), John (24.11.2011), Lusinamara (25.11.2011), Magic-Mushroom (24.11.2011), Rammstein (24.11.2011), REAL_ist (24.11.2011), Skeptic (25.11.2011), Tig (24.11.2011), Արևհատիկ (24.11.2011), Գեա (24.11.2011), Դեկադա (24.11.2011), Ձայնալար (24.11.2011), Մինա (08.12.2011), Նաիրուհի (24.11.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ թեմայի համար, ես էլ շամպուններից մեկի գովազդի մեջ էի տենց անիմաստ միտք նկատել, բայց հիմա չեմ հիշում, որ էլի ցույց տան, կգրենք
    Ի դեպ, առաջարկում եմ այս թեմայում գրառման մեջ, բուն նյութից միքիչ վերև գրել նաև ապրանքանիշը՝ ընդգծված, որ թեմայում որևէ ապրանք հեշտ գտնվի, փնտրելու դեպքում և գրել միայն օբյեկտիվ հակասությունները, ոչ թե մեր սուբյեկտիվ կարծիքը այդ ապրանքի նկատմամբ:
    The cake is a lie.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (24.11.2011), Mark Pauler (24.11.2011), Rammstein (24.11.2011), Ձայնալար (24.11.2011)

  5. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ թեմայի բացման համար, իսկապես կարևոր ու արդիական հարց է ես համարյա հեռուստացույց չեմ նայում, բայց էդ Իդեալի գովազդը ես էլ նկատել էի...
    Կամ որ ասում են խողովակները անվճար, տեղադրումն անվճար, նվեր չորացուցիչ + 20% զեղչ... խաբեություն... նման բան չի կարող լինել, որովհետև բարեգործական կազմակերպություն չի՝ խողովակներն էլ է գնել, տեղադրիղին էլ պետք է վճարի, չորացուցիչն էլ է գնել ու հաստատ չի նվիրի էլի.... ուղղակի մեր ազգի մեծ մասը սիրում է խաբվել, եթե էդ խաբեությունն ավելի գեղեցիկ է ներկայացվում, քան համեստ ճիշտը...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (26.11.2011), Mark Pauler (24.11.2011)

  7. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե այդ սուտ գովազդների կատեգորիաների տակ են ընկնում պրակտիկորեն բոլոր բջջային օպերատորների գովազդները, որոնք վերաբերվում են ինտերտեն կապի արագությանը և ակտիվացվող փաթեթներին:
    "ուղարկեք *** SMS կամ հավաքեք #***կոդը և ստացեք անվճար րոպեներ, մեգաբայթեր և այլն": Բայց ախր էդ *** SMS-ը կամ կոդը ունի իր արժեքը, եհտևաբար ստացված ծառայությունները հեչ էլ անվճար չեն:
    Բա "երկու անգամ ավելի արագ ..." "գերհուսալի..." և նմանատիպ անչափելոի ու անապացուցելի արտահայտությունները?

    Բացահայտ սուտ են նաև որոշ տեսակի կաթնամթերքներին վերաբերվող գովազդները` "անարատ կաթ..." արտահայտությունը պարունակող: Շատ զարմանալի է, թե ինչպես կարող է "անարատ կաթից" կաթնամթերքը լինել ավելի էժան, քան նույն կաթը: Նույնը նաև մսամթերքին ու "բնական հյութերի" է վերաբերվում: Ախր չի կարող մեկ լիտր հյութի գինը լինել ավելի էժան կամ նույնիսկ հավասար այդ մրգի/հատապտղի շուկայական մեծածախ գնի մեկ կգ արժեքից:

    Բա տաքսի ծառայությունները? "1կմ 100դր, նստելավարձ` չկա": Բայց նստում ես ու վարձը զգում ես գրպանիդ վրա
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.12.2011), Mark Pauler (24.11.2011), Ripsim (24.11.2011), Skeptic (25.11.2011), Գեա (24.11.2011)

  9. #5
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ թեմայի բացման համար, իսկապես կարևոր ու արդիական հարց է ես համարյա հեռուստացույց չեմ նայում, բայց էդ Իդեալի գովազդը ես էլ նկատել էի...
    Կամ որ ասում են խողովակները անվճար, տեղադրումն անվճար, նվեր չորացուցիչ + 20% զեղչ... խաբեություն... նման բան չի կարող լինել, որովհետև բարեգործական կազմակերպություն չի՝ խողովակներն էլ է գնել, տեղադրիղին էլ պետք է վճարի, չորացուցիչն էլ է գնել ու հաստատ չի նվիրի էլի.... ուղղակի մեր ազգի մեծ մասը սիրում է խաբվել, եթե էդ խաբեությունն ավելի գեղեցիկ է ներկայացվում, քան համեստ ճիշտը...
    Էտ ազգային առանձնահատկության հետ կապ չունի - սովորական մարկետինգ քայլ ա, որ սովորել ենք մեզանից ավելի զարգացած տնտեսություն ունեցող երկրում գործող կազմակերպություններից, ուղղակի էլի իր մեջ խաբեություն ա պարունակում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.12.2011), Chuk (25.11.2011), Universe (25.11.2011), Varzor (24.11.2011), Ձայնալար (24.11.2011)

  11. #6
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մի բան ել հիշեցի

    ՕՐԲԻՏ ծամոնները կարգավորում են մեր բերանի թթվահիմնային բալանսը (բառացի էլ թարգմանել են ու թթվահիմնայինը սարքել թթվալկալիական )
    Ինչքանով որ ես գիտեմ, ուտելուց հետո, ոչ թե ծամոնի բաղադրության մեջ եղած նյութերն են կարգավորում, այլ հենց ծամելու պրոցեսն ա կարգավորումը արագացնում: Էտ նշանակում ա, դա ոչ թե օրբիտի առանձնահատկությունն ա այլ բոլոր մաստակներին ա վերաբերվում: Եթե ծայրահեղության մեջ ընկնեմ կարող եմ ասել , որ ձութ էլ ծամեք ձեր բերանի թթվահիմնային բալանսը կկարգավորվի
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (24.11.2011), Arpine (24.11.2011), CactuSoul (05.12.2011), E-la Via (25.11.2011), Freeman (24.11.2011), Skeptic (25.11.2011), Tig (25.11.2011), Varzor (24.11.2011), Նաիրուհի (24.11.2011)

  13. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ ահավոր նյարդայնացնում են համակարգչային խանութների կողմից գովազդվող "գերհզոր համակարգիչները": Ախր իսկական գերհզոր համակարգիչները ավելի թանկ արժեն քան երևի քաղաքի բոլոր համակարգչային խանութները միասին վերցված:

    Նորակառույցների գովազդները: Շենքը դեռ չկա, բայց արդեն վաճառում են` առանց մեկ բառ ասելու ավարտի ժամկետների մասին, կամ էլ սուտ ժամկետներ են նշում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (24.11.2011), Mark Pauler (24.11.2011)

  15. #8
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացահայտ սուտ են նաև որոշ տեսակի կաթնամթերքներին վերաբերվող գովազդները` "անարատ կաթ..." արտահայտությունը պարունակող: Շատ զարմանալի է, թե ինչպես կարող է "անարատ կաթից" կաթնամթերքը լինել ավելի էժան, քան նույն կաթը: Նույնը նաև մսամթերքին ու "բնական հյութերի" է վերաբերվում: Ախր չի կարող մեկ լիտր հյութի գինը լինել ավելի էժան կամ նույնիսկ հավասար այդ մրգի/հատապտղի շուկայական մեծածախ գնի մեկ կգ արժեքից:
    ՈՒ ինչքան թանկանում է անարատ կաթը միևնույնն ա պաղպաղակը մնում ա նույն գնին, ինչքան թանկանում են մրգերը էնքան էժանանում են "բնական" հյութերը
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.11.2011), Freeman (24.11.2011), Skeptic (25.11.2011), Varzor (25.11.2011)

  17. #9
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ թեմայի համար, ես էլ շամպուններից մեկի գովազդի մեջ էի տենց անիմաստ միտք նկատել, բայց հիմա չեմ հիշում, որ էլի ցույց տան, կգրենք
    Ի դեպ, առաջարկում եմ այս թեմայում գրառման մեջ, բուն նյութից միքիչ վերև գրել նաև ապրանքանիշը՝ ընդգծված, որ թեմայում որևէ ապրանք հեշտ գտնվի, փնտրելու դեպքում և գրել միայն օբյեկտիվ հակասությունները, ոչ թե մեր սուբյեկտիվ կարծիքը այդ ապրանքի նկատմամբ:
    Freeman -ը ճիշտ առաջարկ ա անում - էկեք նշենք ապրանքանիշը և այն ներկայացնող կազմակերպության անվանումը:

    Իհարկե դա տաքսի սերվիսներին չի վերաբերվում - թե չե Ակումբի սերվերը ինֆորմացիայի գերբեռնումից կպայթի
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.12.2011), Freeman (25.11.2011), Varzor (25.11.2011), Գեա (24.11.2011), Ձայնալար (24.11.2011)

  19. #10
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի թեման բացելու համար:Ես էլ ամեն անգամ այսպես կոչված հակագրիպային թեյերի գովազդից եմ կատաղում , գովազդում այդ թեյերը ներկայացնում են իբրև գրիպն ու մրսածությունը բուժող դեղեր, թե այդ որ օրվանից է պարացետամոլը կամ դրա խմբի այլ պրեպարատը դառել հակավիրուսային չգիտեմ: Ուրեմն ժող ջան բերեմ կոլդրեքսի բաղադրությունը
    կոլդրեքս մաքսգրիպ- պարացետամոլ 1գ,ֆենիլէֆրին հիդրոքլորիդ 10մգ, ասկորբինաթթու 40 մգ
    պարացետամոլը ոչստերոիդային հակաբորբոքային պրեպարատ է , ուղղված է ջերմության իջեցմանը և ցավազրկմանը
    ֆենիլէֆրինը անոթասեղմիչ է
    ասկորբինաթթուն վիտամին Ց -ն է
    այս պրեպարատում ընդհանրապես հակավիրուսային կոմպոնենտ չկա , ուրեմն հակագրիպային պրեպարատ չէ , այլ ընդհամենը ուղղված է գրիպի ժամանակ ջերմության իջեցմանը և որոշ չափով պայքարում է քթի փակվածության դեմ:Շատ ավելի մատչելի կստացվի եթե հիվանդը դեղերը վերցնի առանձին առանձին , բայց դե ալե -օպի նման մի փոքրիկ սուտ և գերշահույթը պատրաստ է , մարդիկ երբեմն կոլդրեքսն ու նմանատիպ այլ թեյերը վերցնում հաստատ համոզմամբ , որ դրանով բուժում են գրիպը, այն դեպքում երբ այն ընդհամեը ու որոշ ժամանակով իջեցնում է ջերմությունը , թուլացնում գլխացավը ու վերջ:Էլ չասեմ , որ ռեկլամի դոզայի տակ մարդիկ շատ հաճախ էդ դեղերը սկսում են խմել հենց հիվանդության առաջին ախպտանիշների ի հայտ գալուց , երբ դեռ ջերմություն էլ չկա,անիմաստ տեղը ծանրաբեռնելով լյարդի ու երիկամների աշխատանքը:
    Ի դեպ 1հատ կոլդրեքսը արժե մոտ 350- 400 դրամ , ուղղեք եթե սխալվում եմ ,այն դեպքում երբ այդ գումարով կարելի է ձեռք բերել 10 տաբլետ պարացետամոլ ու դեռ վիտամին Ց -ի գումար էլ կմնա , ու դա օգտագործել հիվանդության ամբողջ ընթացքում :
    Մնացած հաշվարկները թողնում եմ ձեր վրա
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  20. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.11.2011), CactuSoul (05.12.2011), E-la Via (25.11.2011), einnA (24.11.2011), Freeman (25.11.2011), John (24.11.2011), Magic-Mushroom (24.11.2011), Mark Pauler (24.11.2011), Skeptic (25.11.2011), Tig (25.11.2011), Varzor (25.11.2011), Էլիզե (24.11.2011), Հարդ (24.11.2011), Նաիրուհի (24.11.2011)

  21. #11
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավա, կամաց կամաց քաղաքացիական նախաձեռնությունա հասունանում

    Դիմեք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, թող տուգանեն նման գովազդներ կազմակերպողներին: Տվյալները լիովին համապատասխանում են հասարակության մոլորեցումը հոդվածի պահանջներին (ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ, հոդված 14), ինչի համար տուգանք է հասնում: Էլ չեմ ասում, որ սպառողներին կանխամտածված մոլորեցնելն էլ կեղծ գովազդ է համարվում ու պատժվում է քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածով:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.12.2011), Chuk (25.11.2011), Tig (25.11.2011), Varzor (25.11.2011), Ձայնալար (24.11.2011)

  23. #12
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավա, կամաց կամաց քաղաքացիական նախաձեռնությունա հասունանում

    Դիմեք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, թող տուգանեն նման գովազդներ կազմակերպողներին: Տվյալները լիովին համապատասխանում են հասարակության մոլորեցումը հոդվածի պահանջներին (ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ, հոդված 14), ինչի համար տուգանք է հասնում: Էլ չեմ ասում, որ սպառողներին կանխամտածված մոլորեցնելն էլ կեղծ գովազդ է համարվում ու պատժվում է քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածով:
    Real-ist ջան սաղ գործերս թողամ ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար սկսեմ թիթեռ նկարել???
    Երբ մի բանը հասնում ա պետական հանձնաժողովներին դառնում ա կապիկություն, անիմաստ գործ, ժամանակի վատնում...
    Քո կարծիքով էտ հանձնաժողովի անդամներից մեկը չկա որ դպրոցական կուրսից հիշի ՕԳԳ -ի 100 %-ի անհասանելիության մասին, թե կաթսա ներկրող մրցակից այլ կազմակերպությունների մասնագետները դա չեն հասկանում???
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (24.11.2011), Varzor (25.11.2011)

  25. #13
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե մինչև դիմում չստանան դժվար հարցին անդրադառնան, որ մի հատ էլ մտածենք գիտեն ՕԳԳ-ն ինչա, թե ոչ

    Քաղաքացիական հասարակությունը հենց սենց հարցերը բարձրացնելովա կառուցվում:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.11.2011), Tig (25.11.2011), Varzor (25.11.2011)

  27. #14
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա որ Արայի գովազդում ասումա ապառիկը 0% կանխավճար կամ 0% տոկոսադրույք ձեր ընտրությամբ, ու էս ցրտին գնում հասնում ես էնտեղ, որ մի բան ապառիկես քանի ընկածա, պարզվումա սուտա
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (25.11.2011)

  29. #15
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Colgate

    Կոլգեյթի ռեկլամում մարդկանց վախացնում են բերանի խոռոչի մանրէներով ու ցույց են տալիս, թե, իբր, իրանց ատամի մածուկը ոնց ա դրանց հախից գալիս:
    Մի անգամ չեմ հիշում ինչ բժշկական հաղորդում էր (կարծեմ РТР-и «О самом главном»-ն էր), ասեցին, որ էդ մանրէասպան մածուկներով չի կարելի հաճախակի լվանալ, մաքսիմում` շաբաթը մեկ, հակառակ դեպքում կարող ա բերանում սնկային հիվանդություններ ձեւավորվեն:

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.12.2011), Freeman (25.11.2011), Mark Pauler (25.11.2011), Skeptic (25.11.2011), Varzor (25.11.2011)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ով էնպիսի սուտ ասի...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 92
    Վերջինը: 24.05.2018, 16:29
  2. Սենց է՞լ սուտ...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 18
    Վերջինը: 06.06.2014, 16:32
  3. Սուտ մատնության սուտ մեղադրանք
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 53
    Վերջինը: 09.03.2010, 00:23
  4. Այնպիսի սուտ…
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 20.02.2008, 10:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •