Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Հով, չեմ քարկոծելու, բայց դեմ եմ առաջարկիդ:

Շատ կձգձգվի մրցույթը: Դու պատկերացրու, որ էդ երեք հոգին առանձին-առանձին պիտի կարդան գործերը, հետո միասին քննարկեն, գան որոշման: Դու պատկերացնո՞ւմ ես՝ դա ինչքան ժամանակ ա խլելու: Ոնց էլ լինի, նրանց միջից գոնե մեկը կգտնվի, ով «դեռ չի հասցրել», «դեռ չի կողմնորոշվում», «դեռ համաձայն չի»...

Եթե նախամրցութային ընտրության անհրաժեշտությունն իսկապես տեսնում ես, ապա ավելի հարմար կլինի՝ հենց մրցույթ կազմակերպողն էլ անի էդ ընտրությունը, թեև պիտի հաշվի առնենք, որ գուցե ինքն էլ չունենա էդքան ժամանակ, որ ամբողջը կարդա՝ մինչև մրցույթի քննարկումների սկիզբը (եթե նույնիսկ մրցույթ մեկնարկելու ժամանակ չի գտնում):

Ավելի լավ չի՞ լինի, որ ի վերջո քննարկողներն ու քվեարկողները իրենք իրենց համար որոշեն, թե տվյալ տարբերակը ինչքանով էր համապատասխան կամ անհամապատասխան թեմային ու նախագծին: Ի վերջո, էդ համապատասխանություն կոչվածն էլ մի քիչ վիճելի հարց է, ու լավ կլինի, որ ամեն մարդ ինքն իր համար որոշի:
Այվ ջան մի հոգու ընտրությունը սուբյեկտիվ կլինի ԻՄՀԿ,
հետո էլ ինչի՞ ենք դնում մրցույթի պայման, եթե պիտի չպահվի, ու քվեարկողները որոշեն թե որն է ավելի «հոգեհարազատ», էդ մրցույթ չի արդեն....

իսկ էդ երեք հոգու պահը սենց ա րավում ամեն մեկը կարդում ա, իրա գնահատականն ա տալիս, որն ուղարկում ա մոդերին, մոդերն էլ ըստ դրա դնում ա, ու ընդ որում ժյուրին էլ չի իամանում թե ում գրածն ա կարդում ինքը: ասենք 2 հատ պլյուս ա ստացել, 1 հատ մինուս, ուրեմն դրվում ա:

թե չէ սենց պատմվածքի սկիզբ ա տրվում, որ պիտի վերջ գրվի, մարդիկ բան են գրում, որ սկզբի հետ կապ չունի, բայց «հոգեհարազատ» ա, ու հաղթում ա..... իսկ ստեղ պայմանը վերջ գրելն էր.... այ սա պիտի բացառվի առաջին հերթին....

Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Էլ չեմ ասում, որ դեռ մի քանի ամիս էլ կանցնի՝ մինչև էդ երեք հոգին ընտրվի:
երեք հոգուն ընտրելը հեշտ ա
կարան լինեն ասենք 15 հոգի թեկնածու, մոդերն իրա հայեցողությամբ ընտրի երեքին ու համաձայանցնելով նրանց հետ ուղարկի....