միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
կրկնում եմ նայած օր ու ծանրաբեռնվածության..
Hi line test.jpg
Petrosyanv (01.11.2011)
Petrosyanv (01.11.2011), Ապե Ջան (02.11.2011)
specialist (01.11.2011)
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է «Մեգա աշուն» ակցիայի երկարացման մասին, որի շրջանակներում մինչև 2011թ-ի նոյեմբերի 13-ը Հայաստանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, երեք ամիս կօգտվեն ծառայությունից անվճար:
Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
«Ենթակառուցվածքի արդիականացումը և գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը թույլ են տալիս ընկերությանը հաճախ ուրախացնել մեր բաժանորդներին նոր առաջարկներով, հարմար գներով և ակցիաներով»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
http://www.itel.am/am/news/4402/
Petrosyanv (01.11.2011)
0david0 (01.11.2011)
Petrosyanv (01.11.2011)
0david0 (01.11.2011), Petrosyanv (01.11.2011)
0david0 (02.11.2011)
2 տարի ուզեին, 3 ամիսը ձրի չէին տա![]()
«ԱրմենՏել»-ը հայտարարել է ինտերնետի արագությունը մինչեւ 60 Մբիթ/վ ավելացնելու տեխնիկական պատրաստվածության մասին
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Իգոր Կլիմկոն ասել է, որ, հետեւելով շուկայական պահանջարկին, ընկերությունը վերջին 1-2 տարում ցանցային ենթակառուցվածքում ներդրել է շուրջ $30 մլն` արագությունների պրոգրեսիվ աճի նպատակով:
«Մեր ցանցը պատրաստ է ավելի մեծ արագության, եւ այսօրվա շնորհանդեսն ազդանշան է Հայաստանի ինտերնետ-հանրությանը, թե ինչպես է ապագայում զարգանալու ինտերնետը Հայաստանում»,- ասել է Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել»-ի տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովը ներկայացրել է VDSL տեխնոլոգիան, որի միջոցով ընկերությունն արդեն 2012-ին կկարողանա ինտերնետ ապահովել: Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահովել բաժանորդներին տվյալների փոխանցման (downstream) մինչեւ 60 Մբիթ/վ եւ հակառակը (upstream)` մինչեւ 11 Մբիթ/վ արագություն:
Իգոր Կլիմկոյի խոսքերով, «ԱրմենՏել»-ն առայժմ չունի նման արագության կարիք ունեցող բավարար քանակությամբ բաժանորդներ, սակայն, ընկերության կանխատեսումներով, առաջիկա 2 տարիների ընթացքում ընկերության բոլոր բաժանորդները ADSL-ից կանցնեն VDSL տեխնոլոգիայի:
«Եթե այսօր բաժանորդների համար կապի ամենատարածված արագությունը 1-3 Մբիթ/վ է, ապա հաջորդ տարվա վերջին, կարծում եմ, այն կկազմի 5-10 Մբիթ/վ»,- ասել է Իգոր Կլիմկոն` հավելելով, որ պահանջարկի հետ զուգահեռ ընկերությունը շարունակելու է ավելացնել արագությունը` առանց սակագների փոփոխության:
Հայաստանում D-Link-ի (VDSL սարքավորման մատակարար) ներկայացուցչության ղեկավար Արմեն Շահնազարյանը ներկայացրել է VDSL-մոդեմների նմուշները: Նա հայտնել է, որ նման սարքավորումը լայն տարածում ունի Հարավարեւելյան Ասիայում, սակայն դեռեւս չի կիրառվում մեր տարածաշրջանում:
http://www.itel.am/am/news/4405/
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ