Rammstein-ի խոսքերից
Չկա տենց բան: Ավտոկայանները պիտի լինեն հասանելի տեղում, իսկ «կենտրոնական» ավտոկայանը համարյա քաղաքից դուրս ա: Հյուսիսայինը` լրիվ ա քաղաքից դուրս: Այսինքն` օրինակի համար «Երեւան - Արզնի» երթուղայինը էլ Երեւան չի մտնում (պիտի տրաֆարետը փոխեն, գրեն «Երեւանի մոտակայք - Արզնի»): Առաջ կանգնում էր ռայկոմի կանգառի մոտ ու չեմ հիշում որ էդ մասում երեւէ պռոբկա եղած լինի:
Վարզոր, ես չեմ ասում, թե պետք ա կենտրոնով անցնեն, Հանրապետության Հրապարակում էլ 3 կռուգ պտտվեն, ես ասում եմ, որ պիտի հեշտ հասանելի լինեն, հատկապես երբ որ խոսքը ոչ թե Գյումրի կամ Վանաձոր գնացող, այլ մոտիկ, ասենք` Աշտարակ գնացող տրանսպորտի մասին ա:
Եթե ես առաջ հեշտությամբ մեկ տրանսպորտով գնում էի ձկան խանութի մոտից նստում էի պետք եղած ավտոբուսը, հիմա, եթե չեմ ուզում ոտով քայլեմ, պիտի երկու տրանսպորտ փոխեմ ու Երեւանի մի ծայրից հասնեմ մյուս ծայր:
Էջանիշներ