Ներսես_AM ջան, ինձ ռազմական պատմություն կարդալուն ուղղվածդ կոչը մի իրական դեպք/անեկդոտ հիշեցրեց, որ ժամանակին շատ էր պատմվում շախմատի տան շրջակայքում: Ուրեմն 70-ականների վերջին թե 80-ականների սկզբին ընենցա ստացվում, որ ֆիզկուլտ ինստիտուտում իրար են հագնում
շախմատիստների ու
բռնցքամարտիկների ընկերախմբերը: Աղջկա պահա լինում, թե ինչ, կարևոր չի: Գնում են հարցերը պարզելու, դե, ինքդ պատկերացրու,
շախմատիստները բռնցքամարտիկների հետ: Սենց մի լավ շախմատիստ ու կարգին տղա ունենք, Աշոտ Նադանյան, հիմա էլ ՀՀ ուժեղագույնների մեջա ու մի քիչ լցվելա, բայց էն տարիներին շատ նիհաաաարր, փոքր-մոքր, բայց միաժամանակ նաև շատ դուխով տղա էր (է): Ըհը, ուրեմն երբ կրքերը շիկանում են, էս բաքսյորներից մեկը, ափսոս անունը մոռացել եմ, բայց իրոք հայտնի մի բաքսյոր, չգիտեմ ինչա ասում, էս Աշոտն էլ չի համբերում, տանում-բերումա ու... առը, հա, տուր թե կտաս էս բոքսյորին ինչքան ուժ ունի:
Ու էս մասից սկսած շախմատի տան մոտակայքում էս պատմությունները պատմողներն արդեն չեն դիմանում ու սովորաբար սկսում են հռհռալ: Ասում են, որ Աշոտը էս բաքսյորին հենց խփեց, չէ, էս բաքսյորը... փորը բռնեց ու սկսեց
հռհռալ: Հիմի հռհռումա ու հո չի հռհռում, էնենցա հռհռում, որ սաղ շրջապատում վերջը չեն դիմանում ու իրենք էլ են սկսում խժժալ, թե յանըմ, այ Աշոտ, դուու ընչի խփիր էդ տղուն, սաղ ուժով բոքսիր մեկին, որի հեչ պետքն էլ չեր հարվածդ, ընդ որում էն աստիճան, որ սա ոչ միայն պատասխան հարված չհասցրեց կամ էլ գոնե չզայրացավ, այլ սկսեց... հռհռալ
Հմի քո ասածնա, ախպերս, ինձ ուղարկում ես ռազմական պատմություն կարդալու... բա ամոթ չի
Կարդացել եմ, եղբայր, ռուս-թուրքական պատերազմների մասին էլ եմ կարդացել, որի մասին բոլորը գիտեն,
Ալտա գետի ճակատամարտի մասին էլ կարող եմ պատմել, որի մասին քչերը գիտեն: Ու այս ամենն իմանալով վստահ պնդում եմ, որ մեր ռազմական եղբայրությունն իրոք շատ բան արժե: Թեև, իհարկե, եղել են նաև քո ասած էպիզոդները, որոնք, սակայն, մարտի դաշտում ռազմական եղբայրության հետ մի քիչ քիչ կապ ունեն և ավելի շատ քաղաքական հարության վրա գտնվող խնդիրներ են...
Ճիշտ ես, բոլորն են իրենց շահերին նայում: Բայց մեր անկախության շքերթին իրենց մասնակցություն կոկռազ հենց շատ գեղեցիկ ու արժանապատիվ քայլ է: Պարզ բան ասեմ, եթե մեկ երկրի զինվորական հարգում է մեկ այլ երկրի, հենց սրա հիմնը հնչում է, անկախ այն բանից, որ դա իր երկրի հիմնը չէ, ոտքի է կանգնում է պատիվ է առնում - հիմի ինչ, եթե ՀՀ հիմնի ժամանակ ՌԴ զինծառայողը պատիվ տա, նշանակում է նա չի հարգում մեր հիմնը?
Էջանիշներ