Հարցերը մեկ-մեկ տալուց խուսափելու համար նրանք որոշ ժամանակ կուտակում էի։ ՛)
  • «գրականությունով», թե՞ «գրականությամբ»;
  • «Կառավարել»-ը «կառք» և «վարել» բառերի հետ կապ ունի՞;
  • պոպոքի միջուկը մեկ բառով արտահայտող հասկացություն կա՞;
  • եթե «ալ»-ը վառ կարմիր է նշանակում, ապա ինչու՞ է «ալեհեր»-ը գույնը կորցրած մազեր նշանակում;
  • ճի՞շտ է արդյոք «կարիք ունենալ» արտահայտության կիրառումը, թե՞ դա փոխառում է ռուսերեն «нуждаться в ...»-ից;
  • «ր» տառով սկսվող բառերը հայերենում ինչու՞ են այդքան քիչ;
  • հայերենում ցուցակի ենթակետերը (բացի վերջինից) կետ-ստորակետո՞վ է պետք ամփոփել, թե՞ սովորական ստորակետով։