Ողջունած
Ինչպես բոլորս արդեն գիտենք,այսօրվա հայկական բովանդակությամբ ինտերնետը լցված է հազարումի ստատուսչկաներով,պաչիկ-մաչիկներով, մեկ-երկու րոպեում ստեղծված սոցիալական ցանցերով (նաև ամիսների աշխատանքների արդյունքում ստեղծված, բայց՝ ապարդյուն) ու այլ ֆորումներից Copy Paste արվող բովանդակությամբ (մեկը հենց ակումբից) նոր ֆորումներով ու բլոգերով:
Եթե այցելուներին բաժանենք ըստ տարիքային տարբերության, ապա միանշանակ համոզված եմ,որ 30ից բարձր տարիքայինների խմբում գերակշռելի կլինեն անձինք, որոնք միանշանակ համացանցն օգտագործում են որպես ինֆորմացիայի աղբյուր:
Իսկ ահա, մինչև 25 տարեկան, կարծում եմ մարդկանց մեծամասնության ուշքն ու միտքը միայն սոցիալական ցանցերն են ու ֆերմաները, մեգապոլիսներն ու ստատուսները:
Եկեք այս թեմայում քննարկենք, թե հայատառ բովանդակությամբ ի՞նչ կայքեր կցանկանաիք տեսնել համացանցում,ինչի՞պակասն է զգացվում, ո՞ր ոլորտում դեռ չունենք սկիզբ, և որտե՞ղ է արդեն եկել «զարգացման վերջը»:
Սույն թեմայով նաև նպատակ եմ հետապնդում ոմանց ու նաև ինձ՝ առաջնահերթ, մտածել, թե ինչպիսի՞ կայքեր պատրաստել, որպսզի ունենան պահանջարկ հայ օգտվողի կողմից...
Ինքս հարցմանը կպատասխանեմ առաջինը՝ «գիր և գրականություն», երկրորդը՝ «այլ ամսնագիտական» և առողջապահական:
Այժմ մեծ ուշադրությամբ կլսեմ նաև ձեր կարծիքը...
Էջանիշներ