Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Չէր կարա: Միակ ելքը կլիներ, եթե սպարապետը թքեր Մեծ Քրմի հրամանի վրա, ու զորքը նետեր Շարուքենը վիրավոր բանակի վրա: Բայց դե արդեն հասկացանք, որ սպարապետը այն մարդկանց թվին էր պատկանում, ովքեր հավատարմությունը ամեն ինչից վեր են դասում: Իսկ Էլամի հետ համաձայնության դաշինք կնքել էր ոչ թե Հայկը, այլ Մեծ Քուրմը` սպարապետի հորդորով: Իսկ արյունների խառնման պահը, թող ների Հայկը, երևի այնքան էլ լավ չի հիշում , իրականում այդպիսի բան դժվար եղած լինի, որովհետև Հայկը ընդամենը սովորական բանագնաց էր, որը գործնականում ոչ մի դեր չէր խաղում էդ դաշինքի մեջ:
Արէա ջան, ինքդ էս տեսնում, միայն այն փաստը, որ դու հայ էս, թույլ չի տալիս քեզ Հայկին դավաճան անվանել: Դու նույնիսկ համաձայն էս ասել, որ Հայկը սուտ է ասում, կամ սկլերոզ ունի, միայն թե ոչ դավաճան
Մի հարց տամ քեզ, դու ինքդ կարո՞ղ ես հավատարիմ լինել մի մարդու, որն ինքը հավատարիմ չի եղել ուրիշի նկատմամբ, խաբել է նրան և դրժել իր խոստումը: Կներես, բայց ես այդպիսի հավատարմությունը ապուշություն եմ համարում:

Հ.Գ. ասեմ, որ շատ ուրախ եմ, որ դու ու Լիոնը իմ հետ համամիտ չեք, որովհետև էս դեպքում հետաքրքիր քննարկում ա ստացվում: Ասեմ նաև, որ շատ կցանկանայի, որ քննարկման արդյունքը այն լիներ, որ ես սխալված լինեի, քանի որ ինձ էլ դուր չի գալիս այն, որ հայը դավաճան է: