Իմ կարծիքով հնարավոր է, որ ուղղակի տվյալ մարդու օրգանիզմին բնորոշ ջերմություն է,չնայած վատ չէր լինի մեկ անգամ բժշկի այցելել:![]()
Նախապես խնդրում եմ հարցիս պատասխանեն մենակ բժիշկները: Էս շոգ եղանակին հեռուստացույցով խորհուրդ տվեցին քնելուց առաջ թաց կամ խոնավ շորով փաթաթվել կամ գցել վրան, որպեսզի կարողանանք հագիստ քնել: Ես արել եմ ու դեռ անում եմ: Բայց սենց խնդիր կա: Ոտքերս / հիմնականում ոտքերիս եմ գցում/ սկսել են ցավել: Հիմա ինձ հետաքրքիր ա ես չափը անցել եմ թե՞ դա նորմալ երևույթ ա:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ջանա, որ իմանամ դատը կհաղթեմ դատի կտամ: Բայց ես դեռ պիտի կարենամ ապացուցեմ, որ հենց իրանց խորհրդին դիմելով եմ էտ օրի հասել:Ճիշտ ասած 2-րդ օրը արդեն կասկածեցի, որովհետև զգում էի ցավում են, բայց էս անտեր շոգին դա էնքան գայթակղիչ էր որ վերցրի երեկ էլ արեցի:Մնում ա մի կերպ դիմադրել շոգին:
Kita (01.08.2011)
Դեկադա ջան, էն որ դա օգնում ա էս շոգ գիշերները մի կերպ հաղթահարելուն, էդ ճիշտ ա, բայց դե մեկ ա բավական վտանգավոր ա: Ընդհանրապես, բժիշկը որևէ դեղ նշանակելուց առաջ հաշվի ա առնում, որ իրա բերած օգուտն ավելի մեծ կլինի, քան կողմնակի ազդեցությունները: Կարծում եմ՝ տվյալ դեպքում կողմնակին ավելի վնասակար ա, քան օգուտը: Ի դեպ, ավելի լավ միջոց ա մարմինը թրջելը, քան սպիտակեղենը, որովհետև մարմինը շուտ չորանում ա, բայց սառնությունը պահում ա:
Ariadna (12.08.2011)
Բյուր, ինչպե՞ս են ձեզ սովորեցնում, տեսողությունը հնարավո՞ր է վերականգնել:
StrangeLittleGirl (12.08.2011)
Ի դեպ, ինձ էլ ա հետաքրքրում, շատ եմ լսել տարբեր աչքի մարզանքների, հատուկ ակնոցների ու եսիմինչերի մասին, բայց ճիշտն ասած գարդմանյանորեն եմ տրամադրված: Հետաքրքիր է մասնագետները ի՞նչ են ասում դրա մասին:
Հարցը ինձ չի վերաբերում, քանի որ մասնագետ չեմ, բայց ամեն դեպքում գրեմ:
Ես գիտեմ Բեյթսի մեթոդի մասին, որով առանց դեղերի, առանց վիրահատության կարելի է վերականգնել տեսողությունը, շատ հիվանդությունների դեպքում դա օգնում է: Ինքս էդ մեթոդով իմ կարճատեսությունը արդեն պակասեցրել եմ: Զարմանում եմ, որ դրա մասին ինֆորմացիան չի տարածվում ըստ արժանվույն:![]()
Ձայնալար (13.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ