Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ռամշ, մի քանի անհամաձայնություն ոչ թե եզրահանգմանդ, այլ հնչեցրածդ մտքերին.

1. Բոլոր համակարգերը չեն, որ տալիս են ժամային տիպն ընտրելու հնարավորություն՝ առնվազն սովորական օգտագործողի մակարդակով,
2. Գրառմանդ մեջ կարծես անտեսվում են այն մարդիկ, ովքեր անգամ համակարգում նման հնարավորության առկայության դեպքում չգիտեն դրա գոյության մասին, չգիտեն փոխելու ձևը: Ավելին, խիստ հավանական է, որ փոխել չկարողացողների մեջ լինեն հենց այն մարդիկ, ովքեր չգիտեն AM և PM-ի նշանակությունը,
3. Իմ գրառման ողջ իմաստը հենց էն ա, որ եթե հնարավոր լինի գտնել համարժեքներ, որոնք խառնաշփոթ չեն առաջացնի, ապա կարելի է փոխել: Ինքս էլ գրել եմ, որ «ՄԿ» ու «ԿՀ» տիպի տարբերակները խիստ աննպատակահարմար են՝ անհասկանալիության պատճառով: AM-ն ու PM-ը որևիցե հայերեն տարբերակով փոխել նպատակահարմար կհամարեմ միայն այնպիսի տարբերակների առկայության դեպքում, որոնք ցանկացած հայերեն իմացող նայելով, կարդալով կհասկանա, թե խոսքն ինչի մասին է:
1. Չեմ բացառում, որ կան, բայց վստահ եմ, որ շատ չեն:
2. Հա, տենց մարդկանց անտեսեցի, բայց քիչ չեն մարդիկ, որ փոխելու ձեւը չգիտեն, բայց AM, PM-ը գիտեն, իսկ դրանց հայերեն տարբերակները, ինչքան էլ լավն ու հասկանալի ուզում ա լինի, խորթ կլինեն էդ մարդու համար: Եսի՞մ…
3. Գուցե հնարավոր ա տենց համարժեքներ գտնելը: Օրինակ՝ կարելի ա AM-ն ու PM-ը դարձնել համապատասխանաբար
ա) «ԱՌ» «ԵՐ», այսինքն՝ առավոտյան ու երեկոյան: Բայց սենց էլ «ԵՐ»-ը ժամացույցի կողքը կարող ա երկուշաբթիի հետ խառնվի:
բ) «ԱԿ» ու «ԵԿ»՝ առաջին կես ու երկրորդ կես:
Բայց մեկ ա, փոխելը նպատակահարմար չեմ համարում, որտեւ սա ա ընդունված ձեւը: