Համաձայն եմ, բայց կոնկրետ քննարկման թեմա է պետք ու որքան հնարավոր է տեսականից հեռու, քանի որ տեսականը զուտ գրքերով էլ կարելի է սովորել. ֆորումի առավելությունը այն է, որ կարելի է պրակտիկ քննարկել.
Դե եթե PR և գովազդից խոսք գնաց, առաջարկում եմ քննարկել հետևյալ օրինակով: Այսօր մարքեթինգում բավականին ակտիվ է օգտագործվում սոցիալ մեդիան /social media/՝բոլոր սխալ թարգմանված եզրերի համար կներեք: Ցանկացած իրան հարգող ժամանակակից խոշոր ընկերություն ունի նույնիսկ սոց.-մեդիա մարտավարություն:
Քանի որ ակնկալում եմ, որ այս թեմայում պետք է լինեն մարքեթինգին ծանոթ մարդիկ, ուստի կարճ հիշեցնեմ, որ սոց.-մեդիա մարտավարությունը համացանցի միջոցով /ֆորում, բլոգ, սոց.ցանցեր, յութուբ, և այլն, և այլն/ սպառողի ուղեղին և դրամապանակին հասնելուն ուղղված գործողությունների ամբողջություն է:
Այստեղ հետաքրքիր կլինի տեսնել կոնկրետ օրինակներ, թե ինչպես են հայկական ընկերությունները օգտագործում սոց.մեդիան և ինչպիսի արդյունքներ են դրանք տալիս: Եթե ցանկություն ունեք կարող եք ավելի նեղացնել թեմայի քննարկման շրջանակը:
Համաշխարհային օրինակները բազմազան են, օրինակ՝ Nike+ը: Ավելի ուշ, եթե ժամանակ լինի, ավելի մանրամասն կանրադառնամ դրանց: Իսկ մինչ այդ առավել անհամբերներին առաջարկում եմ ծանոթանալ:
Էջանիշներ