Maxpayne (01.08.2011)
Malxas (01.08.2011)
Մինչև 2014 թվականը դեռ 3 տարի կա, ու հնարավոր է, որ մեր հավաքականը շատ ավելի բարելավի իր որակական հատկանիշները. մեր հավաքականից սպասելիքներ կան:
Բարև Ձեզ
Maxpayne (01.08.2011)
Ժող ջան Արմսպորտից եմ պոկել: շատ հետաքրքիր հոդված ա՝ կապված մեր մրցակիցների՝ մեր նկատմամբ ունեցած կարծիքների մասին՝
Մենեզես. Հավասար խումբ է
B խմբի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը, որի կարծիքով ավելի հավասար խումբ Եվրոպայում դժվար է գտնել. "B խմբի հավաքականները բավական նման են իրար":
Իտալիա. Հայաստանին թերագնահատել չեն պատրաստվում
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խուսափել է ավելորդ համեստությունից և ցույց է տվել, որ շատ ուրախ է այն կապակցությամբ, որ երկրորդ զամբյուղից իտալացիներին բաժին հասավ ոչ թե Ֆրանսիան, այլ Դանիան:
"Մենք Իտալիան ենք, և մեր նպատակը պետք է լինի խմբում հաղթելը",-Պրանդելիի խոսքերը մեջբերել է Foօtball Italia-ն:
Պրանդելին ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում խմբի բոլոր մասնակիցներին. "Եթե ասենք, թե միայն մեկ վտանգավոր մրցակից կա մեր խմբում, ապա կհայտնվենք ծուղակում, քանի որ լինում են անակնկալներ: Մենք այժմ մտածում ենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մասին: Երբ գա աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակը, մենք ամեն ինչ կանենք հաղթանակի համար":
Իտալացի հայտնի մարզական լրագրող Ստեֆանո Բենզին Eurosport-ի իր բլոգում Հայաստանի մասին ասել է հետևյալը. "Հայաստանը, որը երբեք չի նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, ղեկավարում է երիտասարդ Վարդան Մինասյանը, որը վատ չէ կատարում իր աշխատանքը: Անկասկած լավ հարձակվող է Մարկոս Պիզելին, որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նրանց մյուս խաղացողներին կընդգծեմ Մխիթարյանին, Մալաքյանին և Մկրտչյանին, որոնք ունեն իրար նման ազգանուններ և կարողանում են կիսապաշտպանությանը արագություն հաղորդել: Հայաստանի ինքնատիպ սիմվոլ է համարվում 36-ամյա դարպասապահ Ռոմեն Բերեզովսկին: Ընդհանուր առմամբ այս հավաքականն առավելություններ ունի, որոնք պետք է չեզոքացնենք": Հիշեցնենք, որ սա Բենզայի կարծիքն է, և միայն նա կարող է պատասխանել, թե ինչու իր հոդվածում ոչինչ չի նշել Հայաստանի հավաքականի ներկայիս ընտրական փուլի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանի մասին:
Դանիա. Ամեն ինչ սովորական է
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը գոհ է վիճակահանությունից: Դանիական ԶԼՄ-ների հետ զրույցում Օլսենը ասել է հետևյալը. "Ամեն ինչ սովորական է: Մենք պետք է պայքարենք խմբից դուրս գալու համար: Վիճակահանությունը ինձ հիշեցրեց 1990-ականների հեռուստատեսությունը, երբ ամանորին նույն հեռուստահաղորդումներն էր, որը դիտել էինք նախորդ տարի":
Չեխիա. Խումբը շատ հավասար է, ֆավորիտներ չկան
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը համաձայն չէ նրանց հետ, ովքեր Իտալիային համարում են բացահայտ ֆավորիտ. "Այս խմբում ֆավորիտներ չկան: Սա շատ հավասար խումբ է: Ավելի հավասար, քան մեր ներկայիս խումբը "Եվրո-2012"-ի ընտրական փուլում, որտեղ մենք մրցում ենք Իսպանիայի, Շոտլանդիայի, Լիտվայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ":
Բուլղարիա
Այս երկրին անդրադարձել էինք ավելի վաղ:
Մալթա. Արժանանալ հարգանքի
Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բյորն Վասալոն նշել է, որ ուրախ է խմբում տեսնել Իտալիային:
"Երկարատև ընդմիջումից հետո մենք կրկին հանդիպելու ենք Իտալիային: Դա ուրախալի է, թե տեխնիկական առումով, թե ճանաչում ձեռք բերելու հարցում:
Մեր խմբում շատ ուժեղ են նաև Դանիան և Չեխիան, բայց ես վստահ եմ, որ մեր հավաքականն ամեն ինչ անելու է, որպեսզի հարգանքի արժանանա մեր մրցակիցների կողմից":
Malxas (02.08.2011)
Շնասեր չկան: Մեր համար սովորական նախավերջի տեղն ենք բռնելու:![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Malxas (02.08.2011)
Աբելյան (02.08.2011)
Ասում են` հույսը վերջում է մահանում, բայց գնալով համոզվում եմ, որ հայերի հույսը երբեք չի մահանում: Ֆուտբոլ դիտելիս պետք է հաճույք ստանաս, հատկապես, երբ քո երկրի հավաքականն է խաղում, բայց մեր երկրի հավաքականի խաղերը նայելիս միայն նյարդային հիվանդություններ կարող ես ստանալ, իսկ գեղեցիկ ֆուտբոլի մասին խոսք լինել չի կարող - գեղեցիկ փոխանցումներ, անցումներ, գոլեր ... քանի որ հայ եմ, ես էլ հույսերով ապրում եմ, որ մի օր այդ բոլորը կտեսնեմ մեր հավաքականի ֆուտբոլիստների կատարմամբ:
Sagittarius (02.08.2011)
Գիտես , առաջին խաղը որ ստադիոնում դիտել եմ եղել ա Հայաստան-Պորտուգալիան: դրանից առաջ երբեք չէի եղել ստադիոնում՝ ավելի ճիշտ եղել եմ, բայց ակումբների խաղերին, որից իրոք ոչինչ չեմ զգացել: դե իհարկե, ինչը կարող է զգալ մի երկրպագու, որ մարզադաշտ է Ժամանում օրվա ամենաշոգ Ժամին ու նստելով դատարկ աթոռներին անհետաքրքությունից արևածաղիկ ա ուտում: Բայց էտ օրը ուրիշ էր միշտ կհիշեմ բոլորը եռանդուն կերպով երկրպագում էին հավաքականին ու գոլի ժամանակ ստադիոնն ուղղակի պայթեց: հազարավոր մարդիկ դրսում սպասում էին ու իրանց ձայները նույնպես ոգևորում էին խաղացողներին: դրանից հետո գնացել եմ հավաքականի գրեթե բոլոր խաղերին, ու մեծ հաճույք էի ստանում էտ խաղերից: հիշում եք Յան Պորտերֆիլդին? իրան արգելված էր ինքնաթիռ նստել, բայց ինքը հավաքականի հետ մեկնեց երկրից ու դրանից մի քանի օր հետո մահացավ: ես մտածում էի? որ ինչի պիտի օտարերկրացին ավելի շատ ցավա մերոնց համար ու էտ օրից հոգով, սրտով, մարմնով մերոնց հետ եմ եղե, նեղվել ու ուրախացել եմ ու միշտ սպասելու եմ մեր ֆուտբոլի զարգացմանը, որը շատ հեռու չի:
Malxas (02.08.2011), Sagittarius (02.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ