Ավարտելով «Լա Լիգայի 2010/2011թթ.» - ի առաջնությունը մի քանի ամիս առաջ, արդեն պատրաստվում ենք նոր՝ 2010-2011թթ. մրցաշրջանին:
Ամփոփլով Անցած մրցաշրջանը, պետք է նշեմ, որ մենք տեսանք գեղեցիկ հանդիպումներ, լավագույն թիմերի մասնակցությամբ, ինչպիսիք են՝ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Վալենսիան», «Վիլիառեալը», «Սևիլյան», որոնք տեղ են զբաղցերել մրցաշարային աղյուսակի 1-5 - րդ հորիզոնականներում:
Անցած մրցաշրջանում բոլորի ուշադրության կենտրոնում երկու թիմեր էին՝ «Բարսելոնա - Ռեալ Մադրիդ»: Այդ դիմակայության ընթացքում երկրի առաջնությում ինչպես հայտնի է դեռ մի քանի տուր առաջ հաղթող ճանաչվեց «Բարսելոնան», և իր ուրույն տեղն գրավեց «Լա Լիգայի» 1-ին պատվավոր հորիզոնականում: «Բարսային» հետապնդող՝ «Ռեալ Մադրիդը» գրավեց երկրորդ հորիզոնականը:
«Լա Լիգայի» լավագույն՝ «1-ին դիվիզիոնում» հանդես եկով թիմերից 3-ը լքեցին լավագույն խումբը՝ «Դեպոռտիվո», «էռկուլես», «Ալմերիա», հետևաբար սբաղեցնելով՝ 18-19 և 20-րդ հորիզոնականները: Իսկ արդեն այս նոր մրցաշրջանում «Լա լիգային» միացավ ևս երեք թիմ, որոնք «2-րդ դիվիզոնում» զբաղեցրել էին 1-2 - րդ հորիզոնականները՝ «Բետիս» ու «Ռայո Վալենականո» ևս մեկ թիմ՝ «Գրանադան»:
Այս՝ 2011-2012թթ. նոր սկսվող մրցաշրջանից սպասելիքները շատ են: Ակնկալում ենք տեսնել գեղեցիկ ֆուտբոլ համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ բազմաթիվ հաղթանականեր նոր մրցաշրջանում ձեր սիրելի թիմի հետ միասին:
Նոր մրցաշրջանի մասնակից թիմերը՝ «Ատլետիկ», «Ատլետիկո Մադրիդ», «Բարսելոնա», «Էսպանյոլ», «Խետաֆե», «Գրանադա», «Լևանտե», «Մալյորկա», «Մալագա», «Օսասունա», «Ռասինգ», «Ռայո Վալենկանո», «Բետիս», «Ռեալ Մադրիդ», «Ռեալ Սոսեյդադ», «Սարագոսա», «Սևիլյա», «Սպոռտինգ», «Վալենսիա», «Վիլիառեալ»:
Էջանիշներ