Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Մոդերատորական. հարգելի քննարկման մասնակիցներ, կարծում եմ բոլոր հնարավոր խորհուրդները արդեն տրվեցին h_jak–ին և նա ինքն արդեն ի զորու է որոշում կայացնել, մանավանդ, որ խորհրդատուների շարքում, որքանով որ տեղյակ եմ, չկան հոգեբաններ, իսկ թեման նախատեսված է հոգեբանին հարցեր ուղղելու համար։ Հետագա անիմաստ գրառումները կջնջվեն և կտուգանվեն։
When life gives you lemons, make lemonade
h_jak ջան եթե սիրտդ շատ ա ուզում հանդիպիր այդ աղջկա հետ, զուտ քո հոգու հանգստության համար: Ի դեպ մի դեպք հիշեցի իմ կյանքից: Երկար տարիներ առաջ ես սիրահարվել էի մի տղայի: Էնպես ստացվեց, որ նրան երկար տարիներ չէի տեսնում, մի քիչ մոռացել էի, նրան, բայց նրա մասին լսելուց ուրախանում էի, հույսեր էի փայփայում և սրտիս խորքում միշտ ցանկանում էի նրան տեսնել: Այս վերջերս շատ պատահական նրան տեսա և նա իմ հիշողություններում լրիվ այլ էր քան իրականում: Նրան տեսնելուց հետո իմ հոգին հանգստացավ: Հիմա ես ոչ մի հւյսեր չեմ փայփայում նրա հետ և այն զգացմունքները, որ կային նրա հանդեպ հիմա էլ չկան:![]()
Վերջին խմբագրող՝ erexa: 01.08.2011, 19:50:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
h_jak (01.08.2011)
h_jak ջան քանի օր է կարդում եմ բացածդ թեմայի մեկնաբանությունները ու ի վերջո որոշեցի մասնակցել :Անկեղծորեն կասեմ ստացածս տպավորությունը:Թեման բացելու նպատակդ ոչ թե գնալ - չգնալն է(դու դա վաղուց արդեն որոշել ես ի օգուտ գնալու ),այլ արածդ քայլը պատճառաբանելը:Ինքդ էլ լավ գիտես ինչու ես գնալու ու ենթագիտակցաբար ինքդ քեզ համոզելը,թե պարզապես հին ընկերոջ մոտ ես գնում միամիտ տպավորություն է թողնում:Ես կամ մյուսները քեզ դատապարտելու կամ ետ պահելու իրավունքը չունենք:Դու ես որոշողը:Հիմա սխալն անելուց առաջ քեզ թվում է ,որ ամեն ինչ քո հսկողության սահմաններում է և ցանկացած պահին կարող ես դարձյալ իրավիճակի տերը լինել,բայց դա հեռու է ճշմարտություն լինելուց:Հավատա ինչքան էլ մեծ լինի հետաքրքրությունդ,կիրքդ,կարոտդ,ցանկությունդ(ընտրիր որն ուզում ես ,արդյունքը նույնն է լինելու)չարժի այդքան մեծ փորձության ենթարկել ինքդ քեզ , հետագայում մեծ ցավ պատճառելով քեզ հարազատ մարդկանց,игра не стоит свеч կասեր ռուսը:Իմացիր,որ գնալուց հետո ոչինչ նույնը չի մնալու(քո ներկա կյանքն ու հարաբերություններդ նկատի ունեմ):Ես էլ քո փոխարեն չէի գնա:Շատ քաղցր են գայթակղության պտուղները,բայց հաշիվը փակելուց` անիմաստ թանկ:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ