Բայց կիսվել պետք ա, կիսվի, պատմի, ընթացքում խորհի, մի քանի օր, մի երեք օր խորհի եւ ճիշտ պատասխանը, ճիշտ որոշումը կստանաս: Ի դեպ, խորհել պետք ա, ոչ թե ոտքի վրա, ձեռի հետ, այլ խորհելու համար անհրաժեշտ ա առանձին ժամանակ հատկացնել, բայց, 20 րոպե-ից ոչ ավել, մեկ հարցի շուրջ մեկ օրվա շրժանակներում: Սկսի խորհել ու ինքդ էլ կզարմանաս թե ինչքան բան կբացահայտես:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 24.06.2011, 14:32:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ժողովուրդ ախր շատ մոտիկ մարդա ու գիտեմ,որ ասեմ շատ կնեղանա,իսկ ես էդ չեմ ուզում
Սլիմ ջան ես հոգեբան չեմ,բայց որպես" նույն արահետով" անցած, խորուրդ կտամ օգտագործել քո օգտին այդ իրավիճակդ:Կաշխատեմ հնարավորին չափ պարզ գրել մտքերս:Մեր օրգանիզմը դեպրեսիայի միջոցով ահազանգում է ,մեզ ստիպելով փոխել մեր ապրելակերպը:Փոխանակ ուղեղդ բթացնես անտիդեպրեսանտներով,մտածիր ,թե ինչն է քեզ հասցնում այդ վիճակին:Հաստատ ի վնաս քեզ ես ապրում(մանրամասնությունները դու կմանաս),և դեպրեսիայի միոցով ենթագիտակցականդ քեզ զգուշացնում է կտրուկ միջոցներով փոխել ի վնաս քեզ ապրելու սովորությունդ:Միշտ մտածիր ,որ դու քո ունեցած միակն ես,կարողացիր սիրել քեզ ու ներել սխալներդ:Սլիմ ջան ցանկացած հարցով պատրաստ եմ թիկունք լինել ու կարողացածս չափով կիսել ապրումներդ:Ամպագոռգոռ բառեր չեմ ասում ու ամեն ասածս տառը նկատի ունեմ:Չքաշվես ջանս...
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Lionne_en_Chasse (30.07.2011), հովարս (30.07.2011)
Հարգելի հոգեբաններ մի կոնֆիդենցիալ հարց ունեմ.
Ոնց անեմ որ նախկին ընգերուհուս մոռանամ, 6 տարիա անցել ամուսնացել եմ 2 երեխա ունեմ, ահավոր շատ եմ սիրում կնոջս բայց նախկին ընկերուհուս չեմ կարողանում մոռանամ. Տենց դեղ կա խմեմ մոռանամ?![]()
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Իսկ ի՞նչ է դա քեզ խանգարում, մարդկանց բնորոշ է անցյալը հիշել, եթե իհարկե այցհեյմերի հիվանդությամբ չեն տառապում: Ընենց որ ուրախացի որ հիշողությունտ չես կորցրել ու ընդունակ ես հիշելուՀիշողությունների ծավալն այն է ինչ մարդը կուտակում է տարիների ընթացքում: Հախվերդյանը մի հատ երգ ունի.....
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ
Ես սիրած մի աղջիկ ունեի,
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
Ու դրեց վերջակետ։
Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ,
Ու երբեք չգա հետ։
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց։
Ես ագնիվ մի ընկեր ունեի,
Որ դարձավ գրպանին իր գերի,
Նա իր շուրջը գծեց շրջանակ
Ու ապրեց երջանիկ, բայց մենակ։
Ու քամուն ես նորից խնդրեցի
Պատմությունն այս տանի-֊կորցնի,
Որ տանի–կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ։
Բայց քամին անառակ
Իմ կամքին հակառակ
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից։
Ես անցյալս ջնջել փորձեցի,
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյափս դժգույն դեմքը տեսա։
Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի–կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ,
Շատ երկար ժամանակ։
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ.
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից։
Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
Երբ այսինքն կարգին բթացա,
Երբ իմաստը կյանքի հասկացա,
Իմ անցյալը իրոք մոռացա։
Խնդրեցի ես քամուն անառակ՝
Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
Ու սափ ականջիս անցյալի
Մի ծանոթ եղանակ։
Բայց քամին հայհոյեց
Ու լկտի ծիծաղեց,
Անցյալիս փոխարեն
Ուրիշ բան... ցույց տվեց։
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ անցյալս մտավ գերեզման,
Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան
Անիմաստ, անիմաստ խոհական։
Իսկ հետո բոլորի նման ես
Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ,
Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
Ու կերտել մեր կյանքի ապագան։
Ես դարձա ամուսին,
Նա դարձավ տանտիկին,
Այսքանով երջանիկ
Ապրեցինք միասին։
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ մտա իսկապես գերեզման,
Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
Մեղեդին, մեղեդին իմ մահվան։
Վերջին խմբագրող՝ Նունուշ: 31.07.2011, 23:53:
Ես էլ եմ կարծում, որ լավ է ունենալ հիշողություններ, մեկ մեկ հիշել դրանք , բայց չգիտեմ ինչու շատ ծանր եմ տանում հիշածներս, այդ աղջիկը մի կողմից, դպրոցական տարիներս եմ հիշում , դա էլ մյուս կողմից, ամեն անգամ հիշելուց հազիվ եմ զսպում էմոցիաներս, բայց մեջս եռումա ու տանջվում եմ, լավ կլիներ էլի հիշեի բայց թեթև տանեի. ինչ անեմ?
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Հա ես դեռ սիրում եմ նրան, բայց նրա հետ չէի ցանկանա ընտանիք կազմել, որովհետև ես իմ այժմյան ընտանիքը, տղուս ասած "Աշխարհի չափ եմ սիրում".
Իսկ դպրոցի վերաբերյալ, ես ափսոսում եմ որ էլ չեմ կարա դպրոցում սովորեմ, չնայած կարողա դա կապվածա նրա հետ, որ ես այդ աղջկա հետ դեռ դպրոցից եմ ընկերություն արել.
Հիմա ես ինչի եմ տանջվում
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Իսկ նրա մասին ի՞նչ տեղեկություններ ունես: Նա ունի՞ ընկեր կամ ամուսին: Հավանաբար նա էլ քո մասին է մտածում, կարոտում, չի կարողանում մոռանալ, այդ պատճառով հեռվից հեռու ուժեղ էմոցիոնալ կապ է ստեղծվում: Դու ասեցիր, որ չես ցանկացել նրա հետ ընտանիք կազմել, միգուցե նրա սիրտը կոտրե՞լ ես, միգուցե նա անչափ ուզե՞լ է քեզ հետ ընտանիք կազմել, հիմա չի կարողանում գտնել մեկ ուրիշին ով կկարողանա ոգեշնշել այնպես ինչպես դու ես ոգեշնչել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
h_jak ջան թեման էստեղ բացելով արդեն իսկ չես կարողանա մոռանա նրան.պարզապես անտեսիր Նրա փաստը մի էլ փորձիր մոռանաս որովհետև էդպես ավելի շատ կհիշես. պարզապես երջանիկ եղիր որ ունես սիրելի կին ու մի հրաշք տղա![]()
"Non est ad astra mollis e terris via."
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ