հովարս-ի խոսքերից
Մալխաս ջան ''շաբլոն'' պատասխան տվեցի կարծելով որ դա կըմբռնեք, կներեք սխալվեցի, փորձեմ բացատրել:
Եթե ընդունում եք , որ Աստված մեկն է , նշանակում է որ ուրիշ աստվածներ չկան, հետևաբար Նա չի կարող նմանվել ուրիշներին: եթե ձեր ձևվակերպումը լիներ ասենք թե, ինչո՞ւ է Աստված գործում Հին Կտակարանում այլ կերպ, իսկ Նորում՝ այլ կերպ, դա ուրիշ բան: Բացատրեմ իմ տեսակետը:
Եդեմի պարտեզում Ադամը շփվում էր իր Արարչի հետ, անհնազանդության պատճառով վտարվեց Դրախտից և կորցրեց իր տեսողությունը առ Աստված, սկսեց միայն լսելՆրա ձայնը: Մեղքը շատանալով մարդը կորցրեց նաև լսողությունը(նկատի ունեմ հոգևոր տեսողությունը և լսողությունը): Հեռանալով Աստծուց, մարդը սկսեց իրեն աստվածներ փնտրել, և սկսեց կուռքեր ստեղծել և պաշտել:
Հիշեցնեմ մի հանգամանք , որ Ադամի մահվան և Նոյի ծնունդը ընկած ժամանակահատվածը շատ կարճ է,նրա հայրը տեսել է իր պապուն՝ Ադամին: Վստահ ես եմ , որ Ադամը պատմել է Աստծու գոյության մասին, և դա ավանդաբար անցել է միչև Նոյ, և Նոյից մինչև Աբրահամ:
Չերկարացնելու համար սկսեմ հրեաներից: Միչև Աբրահամ նման ազգ/ցեղ գոյություն չի ունեցել: Այդ ազգին Աստված ստեղծեց Աբրահամից, և այդ ազգով Աստված սկսեց ցույց տալ իր միակ և ճշմարիտ գոյությունը: Դրա համար էլ Աստված սկսեց հրաշքներով(ֆոկուսներով), խստությամբ, վրեժխնդրությամբ և խրատներով գործել: Մի խոսքով Ինքը Իրեն ճանաչել տվեց հրեաներով: Այլ կերպ չեր էլ կարող լինել, պատկերացրեք ,որ Քրիստոս գար այդ ժամանակ, ինչ արդյուքի կհասներ, օրինակ գնար Սոդոմ- Գոմոր և քարոզեր երկնքի արքայության մասին: Աստվածաշնչում ասվում է, որ օրենքը(Հին Ուխտը) գալիք բաների(Նոր Ուխտի) շուքն է: Բավարարվեմ սրանով:
Նախ այդքան վստահ մի եղեք ձեր անձի հանդեպ: Երկրորդ՝ Աբրահամը մարդ է, ունի թերություններ, վախը, սուտը, թուլությունը և այլն: Ասածս ինչ է, որ Աստված ինչպես Նոր կտակարանում, այնպես էլ հինում նույն ներող, երկայնամիտ, տկարին հասնող և այլն Աստվածն է , ուրեմն նույնն է:
Իհարկե , ոչ թե կարելի է այլ այդպես է պետք, իսկ առաջին քայլը դա երկյուղն է:
Էջանիշներ