User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Գուցե չգրված մի տող իմը կմնա...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտի Փնջեր

    Արցունքը աչքիս գլորվեց հանկարծ,
    Անձրևի տարափ կաթիլների հետ,
    Ձուլվեց մայթերին ու դարձավ օտար,
    Անձրևի տարափն իր երգը ասաց,
    Մաքրեց իմ հոգին ցավոտ հույզերից,
    Նա ինձ հետ կիսեց կարոտը սրտիս,
    Ու կապեց փնջեր ծաղիկներից վառ,
    Որպեսզի բերի գիշերով թաքուն,
    Ու քեզ նվիրի իբրև փունջ կարոտ,
    Եվ բույրը անվերջ հիշեցնի քեզ ինձ,
    Անձրևի հետ միշտ քեզնից խորհելիս...

    Արամ Մ... 19.07.2011 02:48

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GinAni (26.07.2011), Kanamar (29.07.2011), Lusinamara (26.07.2011), Գեա (26.07.2011)

  3. #2
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո աչքերը

    Երկնքի կապույտ քողի ստվերում,
    Քո աչքերը ջինջ,
    Աչքերդ լուսե ու աստղաթաթախ,
    Աչքերդ մանկան երազի պես պարզ,
    Գիշերվա փակված դռներն է բացում,
    Ասես բանալի թաքուն հուշերի,
    Ու լուռ պահապան չասված խոսքերի,
    Քո աչքերը սեր, աչուկներդ թաց,
    Իմ մութ տողերին լույս է ընծայում,
    Գուցե չգրված մի տող էլ իմը կմնա,
    Գուցե ես կարդամ այն քո աչքերում,
    Կամ գուցե նայեմ լուռ, ինչպես անցյալում,
    Փնտրեմ երազս դեռ չգտնված,
    Աչքերում քո ջինջ ու աստղաշաղախ…

    Արամ Մ... 26.07.2011 16:15

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.07.2011), Lusinamara (26.07.2011)

  5. #3
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո աչքերը

    Երկնքի կապույտ քողի ստվերում,
    Քո աչքերը ջինջ,
    Աչքերդ լուսե ու աստղաթաթախ,
    Աչքերդ մանկան երազի պես պարզ,
    Գիշերվա փակված դռներն է բացում,
    Ասես բանալի թաքուն հուշերի,
    Ու լուռ պահապան չասված խոսքերի,
    Քո աչքերը սեր, աչուկներդ թաց,
    Իմ մութ տողերին լույս է ընծայում,
    Գուցե չգրված մի տող էլ իմը կմնա,
    Գուցե ես կարդամ այն քո աչքերում,
    Կամ գուցե նայեմ լուռ,
    Ինչպես անցյալում,
    Փնտրեմ երազս դեռ չգտնված,
    Աչքերում քո ջինջ ու աստղաշաղախ,
    Քո աչքերն օտար, քո աչքերը իմ,
    Ասես նկարված վրձինով իմ հին,
    Քո աչքերը պարզ, գարնան առավոտ,
    Իմ մութ անցյալի լույսը ավետող,
    Աչուկներդ սեր, աչքերդ խնդուն,
    Ասես աստղիկներ երկնակամարում,
    Ու չգրված տողերս կիսատ,
    Ես գտնեմ գուցե քո աչուկներում…
    Աչքերում քո սեր…

    Արամ մ... 26.07.2011 16:15

  6. #4
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում DarkPrince-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարոտի Փնջեր

    Արցունքը աչքիս գլորվեց հանկարծ,
    Անձրևի տարափ կաթիլների հետ,
    Ձուլվեց մայթերին ու դարձավ օտար,
    Անձրևի տարափն իր երգը ասաց,
    Մաքրեց իմ հոգին ցավոտ հույզերից,
    Նա ինձ հետ կիսեց կարոտը սրտիս,
    Ու կապեց փնջեր ծաղիկներից վառ,
    Որպեսզի բերի գիշերով թաքուն,
    Ու քեզ նվիրի իբրև փունջ կարոտ,
    Եվ բույրը անվերջ հիշեցնի քեզ ինձ,
    Անձրևի հետ միշտ քեզնից խորհելիս...

    Արամ Մ... 19.07.2011 02:48
    Գեղեցիկ է փոխանցված անձրև - արցունք միախառնումը. տպավորիչ է...
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  7. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    DarkPrince, կարելի՞ ա մի հարց. դու ինչու՞ ես գրում:
    DIXI
    carpe noctem

  8. #6
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    DarkPrince, կարելի՞ ա մի հարց. դու ինչու՞ ես գրում:
    Թեթևություն եմ զգում գրելուց հետո...

    Իսկ կարելի՞ա ես էլ իմանամ ինչու՞ ես հարցնում
    Վերջին խմբագրող՝ DarkPrince: 28.07.2011, 03:04:

  9. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկ է փոխանցված անձրև - արցունք միախառնումը. տպավորիչ է...
    Ախր ի՞նչն է տպավորիչ: Անձրեւ - արցունքներից ավելի ծեծված թեմա այս պահին չեմ հիշում:

  10. #8
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lem-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ի՞նչն է տպավորիչ: Անձրեւ - արցունքներից ավելի ծեծված թեմա այս պահին չեմ հիշում:
    Համամիտ եմ...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lem (28.07.2011)

  12. #9
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lem-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ի՞նչն է տպավորիչ: Անձրեւ - արցունքներից ավելի ծեծված թեմա այս պահին չեմ հիշում:
    Մի հատ հասկանամ ի՞նչ է նշանակում ծեծված _ բազմաթիվ անգամներ գրված, կիրառված տեղի-անտեղի՞, հիմնականում անտեղի՞...
    Որովհետև ես չեմ ընդունում «ծեծված» տերմինը, քանզի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարելի է սկզբունքորեն նոր տարր մտցնել, ներկայացնել յուրովի, ներկայանալ յուրովի...
    Լեմ ջան, տպավորչությունն արտահայտելու ժամանակ, մեծապես ազդեցություն է ունենում հոգեվիճակը, այնպես որ, եթե այդ պահին ես գրեցի «տպավորիչ է...», չի նշանակում նույկերպ կզգամ ժամեր անց կամ առավոտյան...
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (28.07.2011)

  14. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հասկանամ ի՞նչ է նշանակում ծեծված _ բազմաթիվ անգամներ գրված, կիրառված տեղի-անտեղի՞, հիմնականում անտեղի՞...
    Որովհետև ես չեմ ընդունում «ծեծված» տերմինը, քանզի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարելի է սկզբունքորեն նոր տարր մտցնել, ներկայացնել յուրովի, ներկայանալ յուրովի...
    Լեմ ջան, տպավորչությունն արտահայտելու ժամանակ, մեծապես ազդեցություն է ունենում հոգեվիճակը, այնպես որ, եթե այդ պահին ես գրեցի «տպավորիչ է...», չի նշանակում նույկերպ կզգամ ժամեր անց կամ առավոտյան...
    Ծեծված ասելով նկատի ունեի բազմաթիվ անգամներ գրված: Իմ կարծիքով անձրեւ-արցունք զույգը չափազանց շատ է չարչրկվում ստեղծագործություններում: Սա ասում եմ հենց համամիտ լինելով քո նշած մտքին.
    յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարելի է սկզբունքորեն նոր տարր մտցնել, ներկայացնել յուրովի
    Ու խոսքը միայն DarkPrince-ի տվյալ ստեղծագործությանը չի վերաբերում: Ցանկացած ստեղծագործության մեջ եմ անձրեւ-արցունք տեսնելիս կրկնության նույն զգացողությունն ունենում: Իսկ կյանքն ասում է, որ թեժ արեւի տակ էլ ոչ պակաս սիրահարված կամ դժբախտ կարելի է լինել:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (28.07.2011)

  16. #11
    Սկսնակ անդամ DarkPrince-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Հասցե
    Հայացքներից Հեռու
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգ չէ երբ նույնիսկ միտքս է կորչում,
    Երբ լույսն է հանկարծ ինքն իրեն հանգչում,
    Հոգ չէ քանի որ ինչ էլ ես գրեմ,
    Ինչքան էլ ճգնեմ, ինչան էլ փնտրեմ,
    Իմ տողերն անձև անմիտ ու տկար,
    Քո խորը հոգու անտակ անդունդում,
    Մոլորվելու են ու անէանան,
    Հոգ չէ երբ հիմա, անգամ ինքս չգիտեմ,
    Ինչպես շարունակեմ տողերս կիսատ,
    Ինչպես ավարտեմ միտքն իմ անկենդան,
    Ինչպես տամ թևեր, որ ճախրեն օդում,
    Հոգ չե մինչև իսկ անգամ, եթե ես պատռեմ,
    Կամ ասենք այրեմ թուղթը այն սպիտակ,
    Որին տանջում եմ հիմար բառերով,
    Բայց միտքս ավաղ չեմ կարող այրել,
    Չեմ կարող ջնջել հետքերը թողած,
    Բայց չմտածես հոգ չէ, ինչ է որ,
    Հոգ չէ, դու կարդա ու միշտ մտածիր,
    Որ չկա հանգեր, չկան նոր բառեր,
    Չկաս և դու, բայց ես կլինեմ,
    Կամ եթե նույնիսկ անգամ չլինեմ,
    Հոգ չէ, ես կասեմ` <<Կանգ Առ Ակնթարթ>>...

    Արամ Մ. 08.06.2011 02:16

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (29.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուցե հնարավոր է
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 13.04.2013, 11:40
  2. կյանքի չգրված օրենքները
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 17
    Վերջինը: 28.05.2009, 23:51
  3. Գրված և չգրված օրենքներ
    Հեղինակ՝ impression, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 19.07.2008, 22:28
  4. Գուցե...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.05.2007, 19:05
  5. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •