Այս թեման բացում եմ հեծանիվ ցանկացողների համար, ովքեր ուզում են, բայց չեն կարող Հայաստանում եղած թանկ գներով առնեն: Առաջարկում եմ հավաքվել և գնացքով գնալ Թիֆլիս կամ Բաթումի և այնտեղից «մարդավարի» գներով առնել հեծանիվ և եթե հնարավոր է հենց նույն օրն էլ վերադառնալ:
Նման փորձ ունեցողներին կխնդրեի մասնակցեն քննարկմանը, խորհուրդներ տան:
Ես փորձեցի վրացական կայքեր փնտրել որտեղ հեծանիվ կվաճառեն, բայց միայն հայտարարությունների կայքերում գտա հեծանիվ: Փորձառուներին նաև կխնդրեի մոտավոր գների մասին տեղեկացնեն:
Ինչքան շուտ հավաքվենք, էնքան լավ![]()
Էջանիշներ