էն կուպեի մուտքի վերևի մասում ահագին մեծ տեղ կա ներքնակների համար հենց սկզբից դրանք հանում եք ու հեծանիվը, մաս-մաս արած, խցկում եք էդտեղ։ Որ հարցնում են, ով ուզումա լինի, ասում եք, որ օգտագործած, էժան ավտոշուկայից եք գնել 400 լարիով։ Ես 2 անգամ բերել եմ, չեն էլ հարցրել։ Բայց 2- եդ անգամ ուղեկցողը 20 լարի ուզեց, 10 տվեցի, ասի էսա։
Հնարավոր է, որ հետ գալուց ձեր կուպերի բեռնախցիկները արդեն զբաղեցրած գտնեք հայ առևտրականների բանջարեղենով լի արկղերով։ Տենց ավելի լավա լինում. ուղեկցողները ձեր բեռը տեղավորում են այլ վագոններում, ու դուք էլ դրանց մասին պատմություններ հորինելու կարիք չեք ունենում։



Մեջբերել


: Սկզբում տենց մի 4 ժամ անտանելի շոգ ու տոթ էր, ոչ մի հովացում միացրած չէր: Էլ կուպեն ինչո՞վ ա պլատցկարտից տարբերվում, եթե պետք ա դռները բաց թողնել չխեղդվելու համար: Պլյուս` ոչ սավան տվին, ոչ բարձի երես, ոչ մի բան: Առավոտվա կողմ էլ կոնդիցիոներն էն կարգի էին միացրել, որ լավ ցուրտ էր: Ու էդ ամենի համար եսիմինչ գին են մարդիկ վճարում: Տաքսիով 2 հոգով գնալը նույնիսկ ավելի էժան կլիներ (եթե էն գնով լիներ, որով եկել էինք): Ամեն դեպքում, էլ ոչ մի գնացք, եթե հեծանիվ բերելու խնդիր չլինի:


Էջանիշներ