User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օտարալեզու դպրոցներ: Ո՞րն է մեր անհանգստության պատճառները: Հազար անգամ խոսվել է դրա մասին, բայց փաստորեն դեռ քիչ է…
    1. Խոսվում է միջազգային ազպարեզում մրցունակ մասնագետներ ունենալու մասին:
    2. Խոսվում է կրթական ոլորտում մրցունակություն ապահովելու մասին:
    3. Խոսվում է մարդու ազատ ընտրության իրավունքի մասին:
    4. Խոսվում է ազգայնամոլության մասին:
    …….
    Հիմա փորձեմ իմ կարծիքը հայտնել տվյալ հարցերի վերաբերյալ
    1. Օտարալեզու կրթություն ստացված մրցունակ մասնագետների մեծամասնությունը լքելու են Հայաստանը, քանի որ այստեղ նրանց ոչ մի ապագա չի սպասվում: Այսինքն սա նպաստելու է արտագաղթի էլ ավելի մեծացմանը: Եվ օտար լեզվամտածողություն ունեցողին շատ ավելի հեշտ կլինի հրաժարվել հայրենիք ասվածից: Բացի այդ հայերենը կդառնա կենցաղային լեզու քանի որ դուրս կմղվի գիտական, տնտեսական, իրավական, քաղաքական, բժշկական… և այլ, համարյա բոլոր ոլորտներց: Քանի որ հայերանով կդադարեն լուրջ գիտական հոդվածներ գրել, քանի որ օտարալեզու կրթություն ստացած մասնագետը ուղակի չի կարողանա հայերեն ձևակերպել իր մտքերը գիտական ոլորտում:
    2. Կաթական ոլորտում նորմալ ներքին մրցունակություն չի կարող ապահովել օտարալեզու դպրոցների առկայությունը, քանի որ պայմանները անհավասար են լինելու: Օտարալեզուները առավել ապահովված են լինելու, քանի որ շատ ավելի լավ են ֆինանսավորվելու: Եվ հետո ի՞նչ է նշանակում կրթական ոլորտում մրցակցություն: Երբ խոսքը գնա ԲՈՒՀ-երի մասին, դա հասկանալի է: Իսկ դպրոցների միջև մրցակցություը ո՞րն է: Դպրոցները պիտի հավասարապես հովանավորվեն պետության կողմից և ունենան հնարավորինս հավասար մակարդակներ:
    3. Ազատ ընտրության հարցը բավականին լուրջ է: Իմ կարծիքով մեր նման երկիրը լեզվի հարցում իրավունք չունի իրեն նման շռայլություն թույլ տալ: Լեզվի հարցում հենց պետք է անհարդուրժողական լինել: Քանի որ դա է ազգապահպանման հիմքերի հիմքը: Եթե մենք մեծ երկիր լինեինք և տնտեսապես ավելի հզոր լիներնք, այդ ժամանակ մենք կունենաինք օտարալեզուների կարիքը, իսկ տվյալ իրավիճակում դա շատ լուրջ վտանգ է ներկայացնում մեզ համար:
    4. Ինչ վերաբերվում է ազգայնամոլությանը, ապա կարծում եմ, հենց նման օրենքներն են, որ ավելի են խորացնում հայրենասեր մարդու մոտ ինքնապահպանման բնազդը, որ էլ կամաց կամաց ձգտում է դեպի ծայրահեղություն ու վերածվում է ազգայնամոլության: Ես էլ չեմ սիրում ոչ մի մոլություն, բայց գտնում եմ, որ ավելի լավ է ազգայնամոլ լինել, քան թե ազգատյաց:

    Եվ վերջում ասեմ, որ օտարալեզուների կողմ բերված ցանկացած արգումենտ ոչ մի կապ չունի օտար լեզվով կրթություն ստանալու հետ, այն ուղակի կապ ունի բարձր և որակյալ կրթության ապահովման հետ: Նորից ու նորից՝ օտար լեզվին լավ տրապետելու համար պարտադիր չի օտարալեզու կրթություն ստանալ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.07.2011), davidus (08.07.2011), Varzor (08.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •