Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Լեռնո ջան, իմ գրածները մի խտացրու, որովհետև խեղաթյուրում ես:

Իսկ Աստվածաշունչ ու նման բաներ հերիք է մեջբերես:

Այո՛, բարոյական նորմերը փոփոխական են: Դրանք փոփոխվում են ժամանակի ընթացքում: Դրանք փոփոխվում են տարածությունից կախված: Դրանք փոխվում են ազդեցություններից կախված և այլն: Եթե ուշադիր հետևես քո իսկ պատմությանը, ապա կտեսնես, թե բարոյականության ինչքան բաներ են հիմա փոխված, որոնք ինքդ էլ կիրառում ես:

Բարոյականության որևէ նորմ երբ սահմանվել է, սահմանվել է հաշվի առնելով տվյալ ժամանակի առանձնահատկությունները, խնդիրները ու նման բաներ:
Երբ սահմանվել է նախամուսնական սեռական հարաբերությունների այսպես կոչված արգելքը, ապրել ենք լրիվ այլ ժամանակ, երբ օրինակ
- ամուսնական միջին տարիքը շատ փոքր էր,
- երբ հղիանալուց պաշտպանվելու հնարավորությունները սակավ էին,
- երբ հավանական է, որ չկային սեռավարակների տարածման դեմն առնելու մեխանիզմներ,
- և այլն:

Մտածե՞լ ես սենց բաների մասին: Վստահ եմ, որ ոչ:
Էս աշխարհում տէնց բաների մասին մինակ մի հոգի է կարում մտածի:
Դա Հայաստանում գործող Դար Ակումբի ադմինիստրատոր Չուկն է, նոյն ինքը՝ Արտակը:

Քոնը «ադաթ» կարդալն է ու ձևացնելը, որ էնքան բարոյական ու հայրենասեր ես, որ դրանց բոլորին հետևում ես:
Հա է, քէ մատաղ, տու կարող ա՞ կուճիր վախտդ չուրացած մասոււրավ ժեվեր սարքիլից ես իլալ: