Ժողովուրդ, ՆՍՀ-ն իրոք խանգարում ա սա հետագայում ընտանիք կազմելուն, բայց գիտե՞ք ինչի ա խանգարում, որովհետև մենք կարծրացած բարքերով հասարակություն ենք, որովհետև ինչքան ուզում ա դու շատ կարդացած լինես ու կինոներ նայած, ինչքան էլ որ թաղանթը քո համար պոֆիգ լինի, մեկա, դու մեղքի զգացում ունես, դու լավ աղջիկ ես, դու քուչեն հարգող () տղա ես, ու նույնիսկ կասեմ՝ քուչեն հարգող աղջիկ... ու մե՜ծ պրոբլեմ ա թաղանթի բացակայությունը... գիտե՞ք խի, որովհետև չկա թաղանթից դուրս հետաքրքրություն, ամուսնանում ենք, որովհետև պիտի ամուսնանանք, երեխա ունենանք, որ պապան թոռ ունենա, որ ապերը քեռի/հոպար դառնա, ու ֆսյո... գործից էլ հոգնած տուն կգանք, կնիգը ճաշ եփած կլնի...
Արտասահմանում երեխան պարտադիր զբաղվում ա սպորտով, գնում ա տարբեր խմբերի, սովորում ա, երաժշտությամբ ա զբաղվում, աճում ա հոգեպես, ինչքա՞ն եք ճանաչում էդպիսիներին Հայաստանում, որ էդ ամեն նչը ֆսյո վ ադնոմ կունենան... չկանք, հետաքրքրություն չկա, Վահիկի քուչեն վկա...
Էնպես որ, ես ՈՉ եմ ասում ՆՍՀ-ին Հայաստանում, դրանից ավելի կարևոր հարցեր էլ կան լուծելու, մինչև դրան հասնելը...
Էջանիշներ