User Tag List

Էջ 438 979-ից ԱռաջինԱռաջին ... 338388428434435436437438439440441442448488538938 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,556 համարից մինչև 6,570 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #6556
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ ճշտում անենք նոր քննարկենք… Հայաստանի խնդիրները մի հատ չի այլ բազմաթիվ են ու տարբեր առաջնահերթութուններով…

    - կոռումպացված համակարգ (դատական, օրենսդրական և գործադիր)
    -օլիգարխիկ ու իշխանությունների հետ սերտաճած տնտեսություն
    -Ղարաբաղյան հարց, շրջափակում
    -դեմոկրատական համակարգ/ազատ շուկա (ազատություն)

    սրանք բոլորն էլ կարևոր են, առաջնային որոնցից էլ բխում է մնացած մեր "ենթախնդիրները"… էս խնդիրները եթե չենք լուծելու երկրի երես չենք տեսնելու… մենկնումեկը եթե չլուծենք՝ չի լինի… երկիրը կոմպլեքս օրգանիզմ ա…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.06.2011)

  3. #6557
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը


    Ինձ ընդամենը մի թեթև հուշում տուր, թե որ ոլորտից սկսեմ, մնացածը արդեն իմ վրա: Էնքան շատ են, որ չգիտեմ որը ասեմ: Ընդամենը հուշի...
    հուշեմ Դավ ջան… գյուղատնտեսություն, դատական համակարգ, կրթություն, … էսքանը հլա պատասխանի հետո մնացածն էլ կասեմ…

    Ի դեպ ծնունդդ Շնորհավոր դավ ջան, հես ա գնամ իսկական տեղը շնորհավորեմ…

  4. #6558
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանելու կամ կարծիք հայտնելու փոխարեն հարցեր տալը լավ մանևր է, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում:
    Հիմա ինչքան հասկանում եմ, գնդակը իմ դաշտում է

    1. Ղարաբաղի հարցով: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (թող մեկը ապացուցի, որ չկա նման պետություն) պետք է շարունակաբար պնդեն իրենց դիրքորոշումը ԼՂՀ անկախությունը Ադրբեջանի կողմից ճանաչելը որպես պարտադիր պայման լինելու վերաբերյալ: Ինչպես որ Ադրբեջանն է շարունակաբար պնդում, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու, ու իրենք պետք է ստանան «իրենց» բոլոր հողերը, ներառյալ Ղարաբաղը ու կապ չունի հայերով, թե առանց հայերի: Ադրբեջանը նույնիսկ չի էլ ասում, թե ինչ կլինի տեղի հայերի հետ, երբ տեսականորեն ինքը ստանա (կարդա՝ ձեռք բերի) ամբողջը:
    Եթե բանակցությունների արդյունքում ի վերջո կողմերը որևէ համաձայնության չգան, ու Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա դա կապացուցի, որ ոչինչ չէր խանգարի Ադրբեջանին պատերազմ սկսելու նաև այն դեպքում, երբ հայկական զորքերը տարածքներից դուրս հանելուց հետո կողմերը կրկին չհամաձայնվեին ԼՂՀ ստատուսի շուրջ: Այսինքն միջազգային ֆլան-ֆստանի ֆուֆլո լինելը ակնհայտ կդառնա բոլոր դեպքերում այն մարդկան համար, որ մինչև օրս հավատում են, թե միջազգային տարբեր թղթերի վրա ստորագրություններից ավելի բարձր ոչինչ չի կարող լինել: Հիշենք վերջին ստորագրված հռչակագրերը, հարցերը խաղաղ լուծելու պատրաստակամության շուրջ:
    Իսկ թե որ դեպքում ադրբեջանական զորքերը նպաստավոր դիրքերում կհայտնվեն, մտածիր ինքդ: Եթե ակնհայտ չի ու հարցեր ունենաս, կասես:
    2. Զարգացման, փակ սահմանների, տնտեսական ուղիների, արդյունաբերության, գյուղատնտեսության և մասնավորապես կովերի կաթնատվության շուրջ.
    Իմ կարծիքը. Հայաստանի զարգացումը, օրինակ ասենք կովերի կաթնատվությունը մոտավորապես 90%-ով կախված է ՀՀ իշխանությունների աշխատանքից, և 10%-ով կախված է արտաքին և այլ գործոններից, որոնց մեջ մտնում են՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների փակ կամ բաց լինելը, միջազգային հանրության կարծիքն ու նրանց կողմից փող, կաթի փոշի կամ ցեղական կովեր Հայաստան ուղարկել/չուղարկելը, բնական էֆեկտներից՝ կարկուտ, ջրհեղեղ, ցունամի, երկրաշարժ, և այլն, և ամենաշատը՝ Աստծու կամքից: Իսկ Աստված առավել բարյացակամ է աշխատասեր և քրտնաջան ժողովուրդների նկատմամբ, և ոչ թե միջազգային ուժերին ու հարևաններին ապավինող ժողովուրդների նկատմամբ:
    Ուստի. Մեր զարգացման հիմնական ռեսուրսն ու գրավականը աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմն է (որից և կաղում ենք): Հայաստանը պետք է կառավարվի ոչ թե արևմտյան մոդելով, որտեղ պետությունը մենակ միջավայր է տալիս ու հարկեր է հավաքում, այլ չինական մոդելով, որտեղ պետությունը խցկվում է տնտեսություն և տնտեսվարողներին բրդում և դրդում է առաջ:
    Մասնավորապես. Գյուղատնտեսության ոլորտում պետությունը հիմա էշ թվերով գյուղացունմ վաճառում է սերմացու, գործիքներ, պարարտանյութ և այլն, էշ տոկոսներով վարկեր է տալիս ու անմիջապես սկսում է էշ հարկեր դնել վզին: Ուստի գյուղատնտեսությունը հիմա ծանր ու մահամերձ հառաչում է, պետությունն էլ ոչ կարողանում է միջոցներ ծախել, ոչ էլ կարողանում է նորմալ հարկեր հավաքել:
    Լուծում. Պետությունը գյուղատնտեսական կազմակերպություններին ազատում է հարկերից, ապահովում է անվճար կրթական ծրագրերով, սերմացույով, գործիքներով, միջոցներով մինչև կազմակերպությունների կենսունակ դառնալը, նոր սկսում է հարկել: Եթե պետության փողը քչություն է անում, ապա պետությունը պարտք է վերցնում Լֆիկ Սամոյից, Ծառուկյանից, Քոչարյանից և մյուսներից: Մեկ էլ արժեհամակարգերը պիտի փոխվեն տարբեր քարոզչական միջոցներով, սերիալները, քյարթու անիմաստ հաղորդումները պիտի արգելվեն, փոխարենը պիտի ստեղծվեն կրթական, պրագմատիկ ծրագրեր: Մարդիկ պիտի թարկեն անիմաստ գռփելն ու վատնելը: Հայաստանը խայտառակ վատնող երկիր է: Նույնիսկ ամենաշատ զարգացած երկրներում սենց ճոխ մեքենաներ ու տներ չկան, ինչքան որ Հայաստանում: Այսինքն ձևը մարդկանց մոտիվացիան ու նպատակները փոխելն է անձնականից դեպի պետական խնդիրներ: Այսինքն ապագա հաջողակ քաղաքական ուժի խնդիրները մոտավորապես հստակ են:
    Իսկ էն ուժերը որ իրենց իշխանության հասնելու պլանները կկառուցեն արտաքին նախաձեռնողական գաղափարների վրա, Ղարաբաղի հարցի լուծում, լեգիտիմություն, միջազգայինների հետ ախպերություն, դեմոկրատիա, չգիտեմ էլ ինչ, կամ երկխոսություն իշխանությունների շուրջ, կամ պայքար մինչև վերջ սահմանադրության շրջանակներում, ապա նման լուծողական ուժերը կլուծվեն և կդառնան ԱԽՔ-եր և դհոլներ:
    Շատ չեմ ծավալվում, երևի գոնե մոտավորապես կհասկանաս ինչ նկատի ունեմ: Եթե հարցեր կունենաս, կասես:
    Վիշ ջան, ի՞նչ հարց կարամ ունենամ… սաղ հարցերին մանրամասն պատասխանել ես մինչև կովերի կաթնատվությունը՝ վարչապետի ականջը կանչի…

    ապեր չգիտեմ ինչքան լուրջ ես գրել, բայց ասեմ որ ես քեզնից և որևէ մեկից կոնկրետ ծրագիր կամ ստարտեգիա չեմ սպասում… դա նույնը կլինի որ ասեմ մի հատ տուն նախագծի հետո էլ քննարկեմ ու ասեմ վատն ա… տենց ազնիվ չի…

    ես ուզում էի որ ցույց տաս մի քաղաքական ուժի որն էսօրվա գործընթացներին ալտերնատիվ ա առաջարկում ու պատրաստ ա իրա հետևից տանի ժողովրդին որ էս գործընթացները վիժեցնի… գիտես չէ՞ ամսի 25-ի Սերոժը գնում ա Կազան… չեմ ասում կստորագրի մի բան, բայց չենք էլ կարա ասել չի անի… ոչ էլ ժողովրդի հետ ա խոսում որ իմանանք մտին ինչ կա…

  5. #6559
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հուշեմ Դավ ջան… գյուղատնտեսություն, դատական համակարգ, կրթություն, … էսքանը հլա պատասխանի հետո մնացածն էլ կասեմ…
    1. Հողը՝ գյուղացուն. սրանից մեծ զարգացում համակարգում մեկ էլ մենակ սա է, սակայն այլ ու շատ ցավոտ հարց է այն, թե գյուղացին էդ հողի հետ ինչ պիտի անի:
    2. Ունես սահմանադրություն, ունես դատական նոր համակարգ. էսօր դատական համակարգը ԿԱՌԱՎԱՐՄԱՆ տեսանկյունից շատ ավելի լավ ա գործում, քան 15 տարի առաջ. լրիվ այլ հարց ա նրա «անկախությունը»,
    3. Մեֆ, էս մեկը շինիչ էր, սա էլ ա իմ ցավոտ կողմերից մեկը: Ստեղ զարգացում երևի չկա, բացի դեգրադացումից ուրիշ բան չեմ տեսնում:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ծնունդդ Շնորհավոր դավ ջան, հես ա գնամ իսկական տեղը շնորհավորեմ…

  6. #6560
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Հողը՝ գյուղացուն. սրանից մեծ զարգացում համակարգում մեկ էլ մենակ սա է, սակայն այլ ու շատ ցավոտ հարց է այն, թե գյուղացին էդ հողի հետ ինչ պիտի անի:
    2. Ունես սահմանադրություն, ունես դատական նոր համակարգ. էսօր դատական համակարգը ԿԱՌԱՎԱՐՄԱՆ տեսանկյունից շատ ավելի լավ ա գործում, քան 15 տարի առաջ. լրիվ այլ հարց ա նրա «անկախությունը»,
    3. Մեֆ, էս մեկը շինիչ էր, սա էլ ա իմ ցավոտ կողմերից մեկը: Ստեղ զարգացում երևի չկա, բացի դեգրադացումից ուրիշ բան չեմ տեսնում:



    1. Դավ ջան, հողը գյուղացուն Լևոնի ժամանակ տվեցին իսկ հիմա նենց պայմաններ են ստեղծում որ թողնի հողը ու սահամանամերձ շրջաններում մարդ չի մնում…
    2. Դատական համակարգը միանշանակ հետընթաց ա, օրենքի գոյությունը ոչինչ չի նշանակում… նույնիսկ սովետի հետ համեմատած… քեզ դուր ա՞ գալիս էս սիստեմը… տեղյակ եմ ինչ ա կատարվում, ընդդիմադիր թերթից չեմ կարդումապեր

  7. #6561
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Դավ ջան, հողը գյուղացուն Լևոնի ժամանակ տվեցին իսկ հիմա նենց պայմաններ են ստեղծում որ թողնի հողը ու սահամանամերձ շրջաններում մարդ չի մնում…
    2. Դատական համակարգը միանշանակ հետընթաց ա, օրենքի գոյությունը ոչինչ չի նշանակում… նույնիսկ սովետի հետ համեմատած… քեզ դուր ա՞ գալիս էս սիստեմը… տեղյակ եմ ինչ ա կատարվում, ընդդիմադիր թերթից չեմ կարդումապեր
    1. Դու զարգացում ես ուզում, ես ասում եմ. ինչ կապ ունի ում օրոք ա եղել: Սահմանամերձ համայնքների վիճակը շատ ավելի խայտառակ ա, քան նույնիսկ կարող ես պատկերացնել...
    2. Կառավարման տեսակետից հա, ստրուկտուրան լավն ա... վարչարարության տեսակետից նորմալ ա, փաստացի գործունեության տեսակետից՝ թույլ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.06.2011)

  9. #6562
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ ջան, ի՞նչ հարց կարամ ունենամ… սաղ հարցերին մանրամասն պատասխանել ես մինչև կովերի կաթնատվությունը՝ վարչապետի ականջը կանչի…
    Թէնք յու!

    ես ուզում էի որ ցույց տաս մի քաղաքական ուժի որն էսօրվա գործընթացներին ալտերնատիվ ա առաջարկում ու պատրաստ ա իրա հետևից տանի ժողովրդին որ էս գործընթացները վիժեցնի… գիտես չէ՞ ամսի 25-ի Սերոժը գնում ա Կազան… չեմ ասում կստորագրի մի բան, բայց չենք էլ կարա ասել չի անի… ոչ էլ ժողովրդի հետ ա խոսում որ իմանանք մտին ինչ կա…
    Հիմա չեմ կարող ցույց տալ որովհետև չեմ տեսնում: Հույս ունեմ ընտրություններից առաջ հայտվեն:
    Կարծում եմ, Սերոժը Կազանում էլ բան չի ստորագրելու, կամ էլ ամենաշատը մի լողզված հռչակագրի կամ հայտարարության տակ, որ կողմերը համաձայն են շարունակելու բանակցությունները:
    Si vis pacem, para bellum

  10. #6563
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր կարդացի Առավոտի տպագրած հոդվածը։
    Փաստորեն ՍՍ–ն լավ էլ շախմատ խաղալ գիտի։
    Վատ չի։
    Աչքիս պարտիան "պատ"–ով ա վերջանալու։

  11. #6564
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ ճշտում անենք նոր քննարկենք… Հայաստանի խնդիրները մի հատ չի այլ բազմաթիվ են ու տարբեր առաջնահերթութուններով…
    - կոռումպացված համակարգ (դատական, օրենսդրական և գործադիր)
    -օլիգարխիկ ու իշխանությունների հետ սերտաճած տնտեսություն
    -Ղարաբաղյան հարց, շրջափակում
    -դեմոկրատական համակարգ/ազատ շուկա (ազատություն)
    սրանք բոլորն էլ կարևոր են, առաջնային որոնցից էլ բխում է մնացած մեր "ենթախնդիրները"… էս խնդիրները եթե չենք լուծելու երկրի երես չենք տեսնելու… մենկնումեկը եթե չլուծենք՝ չի լինի… երկիրը կոմպլեքս օրգանիզմ ա…
    Նշվածներից միայն Ղարաբաղյան հարցն ա, որ մյուսների հետ այնքան էլ ուժեղ չի կապված, մնացածը կարելի ա ասել նույն խնդրի լուծման տարբեր քայլերն են:

  12. #6565
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թէնք յու!


    էնի թայմ

  13. #6566
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, ներմուծումը(արտահանումը՝ ոչ այնքան) Հայաստանում ամենաշահութաբեր ու կենսական ոլորտն ա որտեղ ռեսուրսները (կապի տեսակնրն ու քանակը) ծայրահեղ սահամանափակ են… բնական ա որ էդ ռեսուրսներին տիրանալը դառնում ա իշխանության հարց ու դրա համար պայքարն ավելի անողոք… իհարկե սա միակ պատճառը չի, պատճառները շատ են, բայց սա ամենակարևորներից ա ու սրանում մեզ անմիջականորեն "օգնում ա" շրջափակումը… սահմանափակ ռեսուրսներով երկրներում կոռուպցիան ավելի հեշտ ա ծաղկում ու արմատավորվում… սա իմ կարծիքը չի… սխալ բան կա՞ ապեր…

    …էլի եմ ասում միակ պատճառը չի, բայց ամենակարևորներից մեկն ա…

    Հայաստանում ամեն ինչ, ինչ որ արվում ա երկրի/ժողովրդի համար, արվում ա արտաքին ֆինանսավորմամբ և կամ էլ որպես "բարեգործություն"…
    Փաստորեն, որ Թուրքիայի հետ սահմանը բացվեց, Հայաստանում կոռուպցիան նվազելու ա, ու մի հոգի էլ Լֆիկի անտիպոդ ա հայտնվելու, որ Թուրիքիայով շաքար բերի: Մեֆ ջան, ամոթ չլինի հարցնելը, Ռուսաստանի պես անասուն երկրում, չորս կողմից սահմանները բաց, ինչի՞ ա կոռուպցիան ծաղկում ու ողջ տնտեսությունն էլ կենտրոնացել ա մի քսան օլիգարխի ձեռքը: Էս որ շատ հեռու չգնանք էլի:

    Ընգեր, Հայաստանի զարգացումը Ղարաբաղի հարցի լուծման հետ կապելը հայտանագործել են Լևոնն ու Սերժը: Կամ ավելի շուտ, հայտնագործել ա Լևոնը, Սերժն էլ նա պօդխվատե օգտվել ա էտ հայտնագործությունից, որ ձեռները ծալած վերը ընգնի ու սպասի երկխոսությանը: Երկուսն էլ գլուխները պատին են տվել: Կաշառակեր չինովնիկի ու մոնոպոլիստ ներմուծողի դեմ պայքարելու համար բաց ու փակ սահմանն ու Ղարաբաղի հարցը ոչ տաք ոչ սառը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (23.06.2011), Varzor (23.06.2011), Բիձա (07.09.2011)

  15. #6567
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ ջան, ի՞նչ հարց կարամ ունենամ… սաղ հարցերին մանրամասն պատասխանել ես մինչև կովերի կաթնատվությունը՝ վարչապետի ականջը կանչի…

    ապեր չգիտեմ ինչքան լուրջ ես գրել, բայց ասեմ որ ես քեզնից և որևէ մեկից կոնկրետ ծրագիր կամ ստարտեգիա չեմ սպասում… դա նույնը կլինի որ ասեմ մի հատ տուն նախագծի հետո էլ քննարկեմ ու ասեմ վատն ա… տենց ազնիվ չի…

    ես ուզում էի որ ցույց տաս մի քաղաքական ուժի որն էսօրվա գործընթացներին ալտերնատիվ ա առաջարկում ու պատրաստ ա իրա հետևից տանի ժողովրդին որ էս գործընթացները վիժեցնի… գիտես չէ՞ ամսի 25-ի Սերոժը գնում ա Կազան… չեմ ասում կստորագրի մի բան, բայց չենք էլ կարա ասել չի անի… ոչ էլ ժողովրդի հետ ա խոսում որ իմանանք մտին ինչ կա…
    Իմ ախպեր, մի քսան անգամ ասած կլինենք չէ՞, որ չգիտենք ուրիշ քաղաքական ուժի տեղ, բայց չենք ուզում առկա տուֆտա քաղաքական ուժին ականջներս կախ հավատալ ու վստահել: Որ ակնաջներս կախ հավատայինք ու վստահեինք, կվստահեինք ու կհավատայինք նաև Սերժի վերջին բոլոր հոգեցունց ելույթներին: Մի հատ կարդա տես տղեն ինչ խելոք ու ազգանվեր բաներ ա ասում, իմ ախպեր: Դու ուրիշ իշխանության տեղ գիտե՞ս: Չե, իմ ախպեր, չգիտես: Դե գնա ու վստահի Սերժին: Չնայած, աչքիս էս երկխոսության շրջանակներում լավ էլ վստահում ես:

    Այ տենց էլ ՀԱԿ-ի դեպքում, որ Լևոնին լսենք, հիմա Ղարաբաղով-բանով մեզ կերել պրծել էին Աստանայում: Լավ իրար գտել են Սերժն ու Լևոնը, շատ վստահելւ քաղաքական գոչիչներ են, թող երկխոսեն, մենք էլ թող այլընտրանքի տեղը չիմանանք: Իրանց քարը իրանց գլուխը:

  16. #6568
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկխոսություն ասեցի, հիշեցի: Հիմա ՀԱԿ-ը ե՞րբ ա արձագանքելու Սերժի արձագանքին Թե՞ մինչև ամսի 30-ի միտինգը քարկապ ընգած ա մնալու, մինչև մի հատ էլ դուռ-լուսամուտ կիսաբաց-կիսափակ անենք, գնանք տներով:

  17. #6569
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Askalaf-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր կարդացի Առավոտի տպագրած հոդվածը։
    Փաստորեն ՍՍ–ն լավ էլ շախմատ խաղալ գիտի։
    Վատ չի։
    Աչքիս պարտիան "պատ"–ով ա վերջանալու։
    Սերժը ՀԱԿ-ին նենց ա քարկապ քցել, որ հիմա Սերժի արձագանքը քննարկվում ա ՀԱԿ-ի տարածքային կառույցներում: Քոռանամ ես, տենաս երկխոսության առաջարկն ու պատվիրակության կազմը տարածքային կառույցներում քննարկվել էր, թե՞ չէ: Իսկ Սերժի արձագանքի աիձագանքը համաժողովրդական ֆորումի քվերակության կդնե՞ն հաջորդ միտինգին:

    Ո՞վ ա խաբար, ՀԱԿ-ի երկխոսակցական պատվիրակությունն ինչով ա զբաղվցած հիմա: Կարան իրար մեջ երկխոսեն, մի քիչ պարապեն:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (23.06.2011)

  19. #6570
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, որ Թուրքիայի հետ սահմանը բացվեց, Հայաստանում կոռուպցիան նվազելու ա, ու մի հոգի էլ Լֆիկի անտիպոդ ա հայտնվելու, որ Թուրիքիայով շաքար բերի: Մեֆ ջան, ամոթ չլինի հարցնելը, Ռուսաստանի պես անասուն երկրում, չորս կողմից սահմանները բաց, ինչի՞ ա կոռուպցիան ծաղկում ու ողջ տնտեսությունն էլ կենտրոնացել ա մի քսան օլիգարխի ձեռքը: Էս որ շատ հեռու չգնանք էլի:

    Ընգեր, Հայաստանի զարգացումը Ղարաբաղի հարցի լուծման հետ կապելը հայտանագործել են Լևոնն ու Սերժը: Կամ ավելի շուտ, հայտնագործել ա Լևոնը, Սերժն էլ նա պօդխվատե օգտվել ա էտ հայտնագործությունից, որ ձեռները ծալած վերը ընգնի ու սպասի երկխոսությանը: Երկուսն էլ գլուխները պատին են տվել: Կաշառակեր չինովնիկի ու մոնոպոլիստ ներմուծողի դեմ պայքարելու համար բաց ու փակ սահմանն ու Ղարաբաղի հարցը ոչ տաք ոչ սառը:
    ապեր հա էլ կարանք նույն տեղը ֆռանք… բայց ես ասել եմ …
    …էլի եմ ասում միակ պատճառը չի, բայց ամենակարևորներից մեկն ա…
    իրանցը չի Տրիբուն ջան, իրանք էլ են ասում, բայց իրանցը չի… փակ սահմաններով 21-րդ դարում երկրները ոչ միայն չեն զարգանում այլև կայացման խնդիրներ ունեն… էսի տնտեսագիտական հարց ա…

    բաց սահմանը շաքարի հարց չի և ոչ էլ վերացնելու ա կոռուպցիան… Ղարաբաղի հարցն (բաց սահմանների) էն հարցերից մեկն ա որը անհրաժեշտ ա նորմալ, զարգացած երկիր կառուցելու համար…

    եթե ուզում ենք սա հերքել, ապա միայն գիտական/տնտեսագիտական ճանապարհով պետք ա արվի

Էջ 438 979-ից ԱռաջինԱռաջին ... 338388428434435436437438439440441442448488538938 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •