Պարզվեց, որ ես խնդրի պատասխանը վաղուց գիտեի. նախորդ հարցս [cancel]: Պատասխանը ես չեմ գտել, բայց ինչպես հետո պարզվեց՝ շատ մոտ էի, ուղղակի ներվերս չէին հերիքել՝ մինչև վերջ գցել-բռնելու ու հաշվելու համար:
Պարզվեց, որ ես խնդրի պատասխանը վաղուց գիտեի. նախորդ հարցս [cancel]: Պատասխանը ես չեմ գտել, բայց ինչպես հետո պարզվեց՝ շատ մոտ էի, ուղղակի ներվերս չէին հերիքել՝ մինչև վերջ գցել-բռնելու ու հաշվելու համար:
DIXIcarpe noctem
Ես մտածում էի սենց. ենթադրենք, որ գյուղում ընդամենը մեկ դավաճանող կին կա: Էդ դեպքում էդ կնոջ ամուսին Պողոսը պիտի մտածի էսպես. «Ես ոչ մի դավաճանող կնոջ չեմ ճանաչում, հետևաբար դավաճանողը հենց իմ կինն ա»: Ու նույն օրը Պողոսի կինը պիտի մեռնի: Հնարավոր ա, որ դավաճանող կանայք գյուղում երկուսն են: Էդ դեպքում Պողոսը մտածում ա. «Ես ճանաչում եմ մեկ դավաճանող կնոջ: Եթե գյուղում դավաճանողը իրոք ընդամենը մեկ կին ա, ուրեմն էսօր նա պիտի մեռնի, քանի որ նրա ամուսինը ոչ մի դավաճանողի չի ճանաչում, հետևաբար իսկույն գլխի կընկնի, որ դավաճանողը հենց իր կինն ա: Իսկ եթե էսօր ոչ մի կնոջ չսպանեցին, ուրեմն մյուսները գիտեն, որ դավաճանողները երկուսն են ու չեն կողմնորոշվում, ու միայն ես եմ կարծում, թե դավաճանողը մի կին ա: Հետևաբար՝ դավաճանողը իմ կինն ա»: Էս դեպքում, եթե առաջին օրը ոչ մի կին չի մեռնում, Պողոսը համոզվում ա ու իր կնոջը սպանում ա երկրորդ օրը [էստեղ՝ թավ բազմակետ...]:
Կներեք, եթե խաղը փչացնում եմ:
DIXIcarpe noctem
Դե լավ, մի խնդիր էլ ես ասեմ.
Պատկերացրու դու օդաչու ես: Մի օր օդանավը թռիչքուղուց պոկվելուց հետո օդաչուն նկատում է, որ թույլատրելի քաշի սահմանը գերազանցել են` 50կգ-ով: Բնական է , որ որոշում է որևէ իր կամ իրեր դուրս նետել ինքնաթիռից:
Այդ որոշման մասին ուղեկցորդուհին տեղեկացնում է ուղևորներին: Ուղևորների միջև վեճ է ծագում, թե ում իրերը պետք է ցած նետեն, նույնսկ արդեն առաջարկներ են հնչում, որ պետք է որևէ մեկին ցած նետել:
Ուղեկցորդուհին հայտարարում է. "Հարգելի ուղեորներ, մենգ տգնվում ենք 300մ բարձրության վրա, սակայն դիմացներս մի քանի մողնից 600մ բարձրության բլուր է, եթե մենք արագ չկողմնորոշվենք, թե ինչ ենք ցած նետելլու, ապա 2 րոպեից արդեն իմաստ էլ չի ունենա ինչ որ բան ցած նետել":
Իսկ հիմա հարցը.
Խնդրում եմ ասա օդաչուի կոշիկի համարը!!!
42: Ապացուցել պետք ա՞:
Ի դեպ՝ ի՞նչ ազգության էր ուղեկցորդուհին, և ինչակա՞ն ինքնաթիռ էր դա: Մետրիկ/էմպիրիկ համակարգերի մի շատ հետաքրքիր կոկտեյլ ես գրել (մի քանի մղոն, բայց 300 մետր և 50կգ): Ծովային մղո՞ն, թե՞ ցամաքային:
DIXIcarpe noctem
Մեկ սեղանի շուրջ պոկեր են խաղում Արար Դատավորը, Անկաշառ Ոստիկանը, Սոված Օլիգարխը, Գրագետ Պատգամավորը և Հարկային Տեսուչը:
Խաղի ամենաթեժ պահին կորչում է լուսավորությունը, և երբ նորից վերականգնվում է, ապա տեսնում են,որ խաղադրույքը չկա:
Հարց.
Ով է վերցրել?
Խնդրում եմ նաև հիմնավորել![]()
: Հարկային տեսուչը: Մնացածը առասպելական արարածներ են:
DIXIcarpe noctem
matlev (22.06.2011), StrangeLittleGirl (22.06.2011), Varzor (22.06.2011), Ռեդ (22.06.2011)
Բանավոր, միանգամից պատասխանելու խնդիր:
Նկարում պատկերված 4 խաղաքարտերի համար հայտնում եմ, որ եթե մի երեսին ձայնավոր է պատկերված, ապա մյուս երեսին զույգ թիվ է:
Cards.jpg
Ասածս ստուգելու համար, ո՞ր խաղաքարն է (խաղաքարերն են) անհրաժեշտ շրջել:
1 ու 4
2 ու 3
![]()
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ