Մի հատ էլ նույն շարքից:
Դևը, որի մոտ սովորաբար գերի էին ընկնում հայը, թուրքը, վրացին, գերել է բազում թզուկների:
Յուրաքանչյուր թզուկի ճակատին դևը դաջել է կարմիր կամ կանաչ դաջվածք, առանց որևէ օրինաչափության:
Թզուկներից ոչ ոք չգիտի իր դաջվածքի գույնը: Նրանց արգելվում է մյուսին հայտնել նրանց դաջվածքի գույնը, ու թզուկներն այդ օրենքը չեն խախտում:
Ամեն երեկո թզուկները շարվում են հրապարակում, և դևը հաշվում է նրանց:
Մի օր դևը հայտարարում է, որ նրանց բոլորին բաց կթողնի, եթե ինչ-որ մի օր, երեկոյան, հրապարակում շարված ժամանակ, հաշվելուց հետո կանաչ դաջվածքով բոլոր թզուկները միաժամանակ մեկ քայլ առաջ գան, իսկ կարմիրովները մնան իրենց տեղում: Հայտնում է նաև, որ երկու գույնի դաջվածքներով էլ թզուկներ կան, ու եթե թեկուզ մեկը սխալվի, ինքը բոլորին կուտի:
Թզուկները տրամաբանող են և ուզում են ազատ արձակվել, ինչպե՞ս վարվեն:
Lusina (21.06.2011)
Ամեն երեկո, երբ որ դևը թզուկներին շարում ա, թզուկներից յուրաքանչյուրը կարա տեսնի կարմիր և կանաչ դաջվածքներով թզուկների քանակը, ու դևի հաշվելուց իմանալով, թե քանի կանաչ ու կարմիր դաջվածքով թզուկ կա, իմանա ինքը որ գույնին ա պատկանում (այսինքն որ գույնի դաջվածքով թզուկից ա պակասում, ինքն էլ հենց կլինի էդ գույնի): Դե որ ամեն մեկը իմանա իրա գույնը կարծում եմ արդեն պարզ ա:
Ճիշտ ա՞:
Ուրեմն թզուկները հերթով սկսում են շարքի մեջ մտնել: Սկզբում առաջի թզուկը գնում կանգնում է մի տեղ: Հետո ամեն հաջորդ թզուկը որ պիտի գնա շարքում կանգնի, գտնումա ամենաաջ կանգնած կարմիր թզուկին ու կանգնումա նրա աջ կողմում: Այդպես շարքը միշտ կլինի այնպիսին, որ ձախ կողմում բոլոր կարմիրներն են, իսկ աջ կողմում` կանաչները: Ու ամեն հաջորդ թզուկը գնում կանգնումա կանաչների ու կարմիրների բաժանման տեղում հենց` արանքում: Երբ բոլորը կանգնեն, բացի վերջինը եկած թզուկից բոլորը կիմանան իրենց գույնը: Դե վերջում էլ ամենաձախ կանգնած կարմիրը ձևա տալիս իբր թե տեղը հարմար չի, դուրսա գալիս շարքից ու անումա նույնը, ինչ որ մյուսներն էին արել, այսինքն գնում կանգնումա գույների բաժանման արանքում հենց: Դրանից հետո արդեն բոլորը կողքիններին նայելով կարան իմանան իրանք ինչ գույն են:
Լավ էր, սիրուն էր:
Ուղղակի մի բայց կա: Երբ հերթական թզուկը, քո առաջարկած պայմանավորվածությամբ գնում ու կանգնում ա ամենաաջի կարմիր թզուկի աջ կողմում, փաստացի, իր մի հարևանի դաջվածքի գույնն ա հայտնում նրան: Ինչն արգելված է, ու դևը չի հանդուրժի:
Ընթացքում պայման մտցնենք: Թզուկներն ամեն օր շարվում են նույն ձևով՝ ըստ հասակի:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ