User Tag List

Էջ 436 980-ից ԱռաջինԱռաջին ... 336386426432433434435436437438439440446486536936 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,526 համարից մինչև 6,540 համարի արդյունքները՝ ընդհանուր 14691 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #6526
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, մտքիդ թռիչքը սպանում ա, լուրջ եմ ասում: Զարգացումը հլը դնենք մի կողմ: Հասարակ օրինակ բերեմ. 15 տարի կարող ա ամենամարնակրկիտ հաշվարկներով ու բծախնդրությամբ տուն կառուցես, մի հատ հիմար գա, 10 կգ տրատիլ դնի հիմքի տակ ու 1 վարկյանում սարքածդ տունը օդ բարձրացնի: Հիմա ստացվում ա, որ դու՞ ես տունդ կառուցելու ժամանակ մեծ սխալներ թույլ տվել, որ հնարավոր եղավ մի վարկյանում ամեն ինչ ավիրել: Ցանկացած փայլուն աշխատանք կարելի ա վերացնել, ջարդել, կոտրել, մի խոսքով՝ փչացնել: Սակայն դա ոչ մի կերպ չի խոսում այդ աշխատանքը կատարողի սխալականության մասին:
    Միտքը լավն ա և ճիշտ, բայց օրինակը չի բնութագրում պետության իրավիճակը` նման է, բայց ոչ լիարժեք:

  2. #6527
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետական համակարգի մակարդակով, իրոք որ ոչ մի զարգացում չենք ունեցել: ի դեպ ոչ թե 10 տարի այլ 16` սկասծ 1994-ից: 1991-ից մինչև 1994-ը պատերազմ էր (պատերազմն իրականում ավելի շուտ էր սկսվել, բայց ոչ ՀՀ 2-րդ հանրապետության օրոք) և այդ պատերազմի տարիներին էլ ներքին կառավարման օբյեկտիվ և սուբյեկտիվ թերացումները բերեցին հետագա կառավարման համակարգի լճացմանը` զարգացումը խթանելու փոխարեն "սառեցրին" այդ զարգացումը:
    Առայժմ կառավարման համակարգում ունեցած ամենամեծ զարգացումը եղել է 1991թ.-ին
    Սակայն կառավարման ինստիտսւտից զատ զարգացել են որոշ ոլորտներ, մասնագետներ, բիզնեսի որոշ սեկտորներ, բայց պետական կառավարումը էլի նույն "հին" տաշտակն է:
    Ժողովուրդ, լուրջ չեմ հասկանում ձեզ. իսկականից ոչ մի զարգացում չեք տեսնում Մեֆին կարելի ա մի տեղ հասկանալ, մարդը ստեղ չի եղել, շատ բաների մասին մենակ թերթերում ա կարդացել, Վարզոր, բա դու՞: Դու համարում ես որ 1991թ-ից էս կողմ պետական կառավարումդ տեղից չի՞ շարժվել: Ընկեր, չեմ ուզում վիրավորած լինել քեզ, բայց մի քանի անգամ արդեն գրառումներովդ ապացուցել ես, որ պետական կառավարման ընկալման տեսակետից մի թիչ թերանում ես: Եթե նույնիսկ էնքան կույր լինենք, որ ոչ մի բան չնկատենք, Սահմանադրության ընդունումը միայն հերիք ա, որ պետական կառավարման (ես ավելի կխտացնեի՝ հանրային կառավարման) համակարգի պատմության մեջ հսկայական մի քայլ գրանցվեր: Տես, ո՛չ նշում եմ պետական կառավարման նոր կարգը, ո՛չ տեղական ինքնակառավարման ներդրումը, ո՛չ ԶԼՄ-ների կայացումը: Սրանք հլը հեչ: Բայց նույնիսկ էսքանը անտեսելուց հետո եթե Սահմանադրության ընդունումը դու զարգացում չես համարում, ապա սա արդեն խոսում ա նրա մասին, որ պետական կառավարման զարգացում ասելով դու հասկանում ես մի բան, որը հնարավոր ա հլը մեր ուղեղներին հասու չի: Կներես:

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեփեստոփել ջան, ինչից ես վերցրել, որ էրկրի առաջ լինել-չլինելու խնդիր է դրված? Ուզում եմ ասել, որ այդ խնդիրը վաղուց էր դրված, բայց առավել ևս հիմա այդ խնդիրը ավելի մեղմ է արտահայտվում, ես կասեի ավելի շատ թաքուն և ոչ հրատապ
    Լինել-չլինելու հարցը էսօր ես կասեի ավելին քան օրակարգային ա: Պետության լինել-չլինելը պետք չի հասկանալ փաստացի սուվերենություն ունենալու հետ: Եթե երկիրը խայտառակ արագ տեմպերով դատարկվում ա, ու իշխանությունը չի կարողանում ոչ մի բան անի, որ կանխի այդ ամենը, եթե էսօչ պարսկաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ ծագումով ադրբեջանցի, հանրապետությունում մեծ քանակությամբ անշարժ գույք են գնում, եթե երկրիդ պետական եկամուտները ստանում ես քաղքացիներիդ վերջին կոպեկը քերթելու հաշվին, ապա արի համաձայնվի, որ էս երկրում իրավիճակը շատ ավելի լուրջ ա, քան թե պարզապես ոչ հրատապ, մեղմ ֆինանսական ճգնաժամը:

  3. #6528
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, մտքիդ թռիչքը սպանում ա, լուրջ եմ ասում: Զարգացումը հլը դնենք մի կողմ: Հասարակ օրինակ բերեմ. 15 տարի կարող ա ամենամարնակրկիտ հաշվարկներով ու բծախնդրությամբ տուն կառուցես, մի հատ հիմար գա, 10 կգ տրատիլ դնի հիմքի տակ ու 1 վարկյանում սարքածդ տունը օդ բարձրացնի: Հիմա ստացվում ա, որ դու՞ ես տունդ կառուցելու ժամանակ մեծ սխալներ թույլ տվել, որ հնարավոր եղավ մի վարկյանում ամեն ինչ ավիրել: Ցանկացած փայլուն աշխատանք կարելի ա վերացնել, ջարդել, կոտրել, մի խոսքով՝ փչացնել: Սակայն դա ոչ մի կերպ չի խոսում այդ աշխատանքը կատարողի սխալականության մասին:
    Ճգնաժամը բոլոր երկրների վրա ա տարածվել ոչ թե մենակ Հայաստանի վրա… և բացի ամեն ինչից, զարգացած երկիրն իրա էկոնոմիկայով համարվում ա էն երկիրը որը դիմանում ա ճգնաժամերին … չես դիմանում ուրեմն չես զարգացել … էսի բարդ չի հասկանալը… ստեղ քննարկելու նյութ չկա Դավ ջան…

  4. #6529
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, լուրջ չեմ հասկանում ձեզ. իսկականից ոչ մի զարգացում չեք տեսնում Մեֆին կարելի ա մի տեղ հասկանալ, մարդը ստեղ չի եղել, շատ բաների մասին մենակ թերթերում ա կարդացել, Վարզոր, բա դու՞: Դու համարում ես որ 1991թ-ից էս կողմ պետական կառավարումդ տեղից չի՞ շարժվել: Ընկեր, չեմ ուզում վիրավորած լինել քեզ, բայց մի քանի անգամ արդեն գրառումներովդ ապացուցել ես, որ պետական կառավարման ընկալման տեսակետից մի թիչ թերանում ես: Եթե նույնիսկ էնքան կույր լինենք, որ ոչ մի բան չնկատենք, Սահմանադրության ընդունումը միայն հերիք ա, որ պետական կառավարման (ես ավելի կխտացնեի՝ հանրային կառավարման) համակարգի պատմության մեջ հսկայական մի քայլ գրանցվեր: Տես, ո՛չ նշում եմ պետական կառավարման նոր կարգը, ո՛չ տեղական ինքնակառավարման ներդրումը, ո՛չ ԶԼՄ-ների կայացումը: Սրանք հլը հեչ: Բայց նույնիսկ էսքանը անտեսելուց հետո եթե Սահմանադրության ընդունումը դու զարգացում չես համարում, ապա սա արդեն խոսում ա նրա մասին, որ պետական կառավարման զարգացում ասելով դու հասկանում ես մի բան, որը հնարավոր ա հլը մեր ուղեղներին հասու չի: Կներես:
    Լինել-չլինելու հարցը էսօր ես կասեի ավելին քան օրակարգային ա: Պետության լինել-չլինելը պետք չի հասկանալ փաստացի սուվերենություն ունենալու հետ: Եթե երկիրը խայտառակ արագ տեմպերով դատարկվում ա, ու իշխանությունը չի կարողանում ոչ մի բան անի, որ կանխի այդ ամենը, եթե էսօչ պարսկաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ ծագումով ադրբեջանցի, հանրապետությունում մեծ քանակությամբ անշարժ գույք են գնում, եթե երկրիդ պետական եկամուտները ստանում ես քաղքացիներիդ վերջին կոպեկը քերթելու հաշվին, ապա արի համաձայնվի, որ էս երկրում իրավիճակը շատ ավելի լուրջ ա, քան թե պարզապես ոչ հրատապ, մեղմ ֆինանսական ճգնաժամը:
    Չես հասկանում, որովհետև, իմ կարծիքով ուշադիր չես կարդում:
    Նորից եմ ասում. ես հեքիաթներին չեմ հավատում, միայն հրաշքներին
    Առայժմ կառավարման համակարգում ունեցած ամենամեծ զարգացումը եղել է 1991թ.-ին
    Ախր մեջբերմանդ մեջ էլ կա Էլ չեմ ասում, որ առաջին մեջբերման վերջին նախադասության մեջ էլ մտնում են քո ասած ԶԼՄ-ներն ու մնացած ԼՄ-ները:
    Կարծեմ սահմանադրությունն էլ 1991թ. ին են ընդունել Ի դեպ շատ լավ հիշում եմ, որ կողմ քվեարկողների մի մասը նույնիսկ չէին էլ կարդացել սահմանադրությունը, բայց համոզված էին, որ ճիշտ են ընտրություն կատարել, որովհետև անվիճելի լիդերները ասում էին "Պետք է ..."
    Պարզ չեմ գրել? 1991թ. հայաստանի նորանկախ հանրապետությունում ձևավորվեցին հանրային կառավարման համակարգին "ստարտ" տալու և զարգացնելու համար բոլոր անհրաժեշտ համարվող տարրրեը` մասնավորապես սահմանադրություն և ընտրական համակարգ: մինչև 1994թ գտնվել ենք ակտիվ ռազմական գործողությունների շրջանում (ես չեմ համարում, որ պատերազմն ավարտված է )
    Դրանից էսկողմ ոչ մի նոր բան չենք արել` նույն արտագաղթը, կաշառակեր համակարգը, ընտրակեղծիքները, պետական միջոցների յուրացումը, օտարազի կապիտալ սեփականատերերը, պետական և հանրային ունեցվածքի "նվիրատվությունները" և յուրացումները: Կարող ես ասել, ինչն է փոխվել? Այս ամենի իրականացման, քողարկման և մեկնաբանման ձևերը? և դա կարելի է համարել կառավարման համակարգի զարգացում?

    Ի դեպ առաջինը 90-ականների կեսերին գլխի ընկան, որ օտար քաղաքացիները մաս-մաս գնում են Հայաստանը և ներքին կարգով կարգադրվեց, որ օտարերկրյա, մասնավորապես Իրանի և Թուրքիայի քաղաքացիներին անշարժ գույք վաճառելիս հողը չվաճառեն Այսինքն վաճառում են միայն կառուցապատման իրավունքը: Ճիշտն ասած հիշում եմ, որ ուզում էին դրան օրենքի ուժ տալ, բայց "միջազգային իրավունքը" և եվրոպական այլ նմանատիպ փիսիկ բաներ դա անել թույլ չէին տալիս: Այն ու ամենայնիվ առայժ այդ ներքին կարգով հրահանգը գործում է: Երևան քաղաքում կան բազմաթիվ ներակառույցներ, որոնց տերերը (միայն կառույցների, ոչ թե դրանց տակ գտնվող հողատարածքի) իրանի քաղաքացի են միգուցե "ադրբեջանական ծագմամբ" (ինչպես հասկացել եմ խոսքը գնում է իրանաբնակ ազերիների մասին ), սակայն այդ շենքերի տակի հողատարածքների տերերը մեր հայրենակիցներն ու ազգակիցներն են

    Այո համաձայն եմ, երկրի վիճակն արդեն 20 տարուց ավել է, որ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է: Արդեն չի լինում ասել "ավելի շատ լուրջ" կամ "պակաս շատ լուրջ":
    Ֆինանսական ճգնաժամի անուն չէի տվել
    Ճիշտ ես, յուրաքանչյուր պետության գլոբալ և գլխավոր խնդիրը լինել-չլինելն է: Սակայն այդ խնդիրը կոմպլեքս է լուծվում` այլ ավելի մանր, բայց ավելի կոնկրետ խնդիրների բաժանելով: Ուստի ներկայիս հրատապ խնդիրը կառավարման համակարգի բարելավումն է, որը կստեղծի նպաստավոր պայմաններ մյուս խնդիրները լուծելու համար և վերջնականապես այդ խնդիրների լուծման հաշվին կարող ենք լուծված համարել պոտական համակարգի գլոբալ խնդիրը` լինել-չլինել: Իհարկե լինել

    Կներես, բայց արդեն չեմ կարող չասել
    Կառավարման համակարգերի հետազոտման նախագծման և ներդրման գործընթացներով (ես դրանով եմ փող աշխատում ոչ առաջին տարին ), կարող եմ նույնիսկ գրազ բռնել ֆորումի անդամներից յուրաքանչյուրի հետ
    Իմ մասնագիտությունն է իրականում ....Կառավարման համակարգեր, Կազմակերպչական կառավարման համակարգեր Ու արդեն 12 տարի է այդ պրոֆիլով եմ աշխատում, պետական ոլորտում ևս
    ֆորումում չեմ գրվել, որ գիտական գրքային մակարդակի բանավեճեր տանեմ: Ավելի համապատասխան և նախատեսված այլ տեղեր կան
    Հիշիր, ոչինչ կարծր չի կարող լինել, առավել ևս կառավարման տեսություան և տնտեսագիտության մեջ: բոլոր մշակված մոդելները և բանաձևերն ունեն իրենց մոտավորության և էֆեկտիվության աստիճանը:
    Հանրային կաշռավարումն ու տնտեսությունը հիմնված են շահերի գրադիենտի վրա: Եթե չկա շահերի գրադիենտ, ապա չկա պետություն և չկա տնտեսություն

    Սրանից մի 2000 տարի առաջ էլ Հռոմում վիճում էին այնպիսի քաղաքական կարգերի շուրջ, որոնք այսօր ծիծաղելի էին թվում, իսկ այն ժամանակ էլ իրենց ծիծաղելի կթվար մեր ասածը

    Հ.Գ.
    Սրտիդ մոտիկ չընդունես Ես քո ասածներից չեմ նեղվել երբեք, "հպարտությունս" թույլ չի տվել

  5. #6530
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճգնաժամը բոլոր երկրների վրա ա տարածվել ոչ թե մենակ Հայաստանի վրա… և բացի ամեն ինչից, զարգացած երկիրն իրա էկոնոմիկայով համարվում ա էն երկիրը որը դիմանում ա ճգնաժամերին … չես դիմանում ուրեմն չես զարգացել … էսի բարդ չի հասկանալը… ստեղ քննարկելու նյութ չկա Դավ ջան…
    Մեֆ, էդ քեզ ընդամենը թվում ա, թե Հայաստանը զարգացած երկիր ա։ Բերեցիր համեմատեցիր եվրոպական «իրոք» զարգացած երկրների հետ։ Կամ ստեղ ինչ-որ մեկը ասե՞լ ա, որ Հայաստանը զարգացած ա։ Անընդհատ թեման փոխում ես կողքի, մի հատ էլ ասում ես քննարկելու բան չկա։ Էլի որ չկա։
    Մեֆ, իսկ բա՞րդ ա հասկանալը, որ տերտերով դաշտերը օրհնելով, գյուղացիներին կով կթել սովորացնելով երկրի տնտեսություն չեն պահում։ Թե էս էլ ա ճգնաժամի հետևանք։

    Ընդգծածս մասի լոգիկան գիտե՞ս ինչ ա նման. եթե մարդ ընկնում ոտքը ջարդում ա, նշանակում ա ամբողջ կյանքը թոքախտով հիվանդ ա եղել։
    Բետոն ծակող լոգիկա ա, բան չունեմ ասելու։

  6. #6531
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ սահմանադրությունն էլ 1991թ. ին են ընդունել Ի դեպ շատ լավ հիշում եմ, որ կողմ քվեարկողների մի մասը նույնիսկ չէին էլ կարդացել սահմանադրությունը, բայց համոզված էին, որ ճիշտ են ընտրություն կատարել, որովհետև անվիճելի լիդերները ասում էին "Պետք է ..."
    Ես չգիտեմ ինչի 1995թ. հուլիսի 5-եմ հիշում։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ չեմ գրել? 1991թ. հայաստանի նորանկախ հանրապետությունում ձևավորվեցին հանրային կառավարման համակարգին "ստարտ" տալու և զարգացնելու համար բոլոր անհրաժեշտ համարվող տարրրեը` մասնավորապես սահմանադրություն և ընտրական համակարգ: մինչև 1994թ գտնվել ենք ակտիվ ռազմական գործողությունների շրջանում (ես չեմ համարում, որ պատերազմն ավարտված է
    Ընկեր, 1991-ին ոչ սահմանադրություն ենք ընդունել, ոչ էլ նոր ընտրական համակարգ։ Նույնիսկ ԱԺ-ն էր կոչվում համարյա հին անունով՝ Գերագույն Խորհուրդ։ Ինչի՞ մասին ես խոսում։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից էսկողմ ոչ մի նոր բան չենք արել` նույն արտագաղթը, կաշառակեր համակարգը, ընտրակեղծիքները, պետական միջոցների յուրացումը, օտարազի կապիտալ սեփականատերերը, պետական և հանրային ունեցվածքի "նվիրատվությունները" և յուրացումները: Կարող ես ասել, ինչն է փոխվել? Այս ամենի իրականացման, քողարկման և մեկնաբանման ձևերը? և դա կարելի է համարել կառավարման համակարգի զարգացում?
    Ամեն ինչն ա փոխվել. քաղաքացիական ծառայությունը, համայնքային ծառայությունը, մնացած բոլոր հանրային ծառայության տեսակները, արմատապես նոր բյուջետային համակարգ, ֆինանսկան հոսքերի նոր համակարգ, բանկային համակարգ, զինված ուժերի համակարգ։ Որ երկար մտածեմ, ես ցուցակը շատ ավելի ա էլի թարմացնել։ Տվածդ «լուրջ փորձագիտական եզրակացությունները» ընդամենը քո սեփական պատկերացումներն են, որոնք էդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց արդեն չեմ կարող չասել
    Կառավարման համակարգերի հետազոտման նախագծման և ներդրման գործընթացներով (ես դրանով եմ փող աշխատում ոչ առաջին տարին ), կարող եմ նույնիսկ գրազ բռնել ֆորումի անդամներից յուրաքանչյուրի հետ
    Իմ մասնագիտությունն է իրականում ....Կառավարման համակարգեր, Կազմակերպչական կառավարման համակարգեր Ու արդեն 12 տարի է այդ պրոֆիլով եմ աշխատում, պետական ոլորտում ևս
    Լավ, դե էդ դեպքում մեզ ներկայացրու մի կառավարման համակարգ կամ դրա տարր, որը քո կամ ձեր կազմակերպության նախագծածն է ու ներդրածը։ Փորձենք գնահատել։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշիր, ոչինչ կարծր չի կարող լինել, առավել ևս կառավարման տեսություան և տնտեսագիտության մեջ: բոլոր մշակված մոդելները և բանաձևերն ունեն իրենց մոտավորության և էֆեկտիվության աստիճանը:
    Հանրային կաշռավարումն ու տնտեսությունը հիմնված են շահերի գրադիենտի վրա: Եթե չկա շահերի գրադիենտ, ապա չկա պետություն և չկա տնտեսություն
    Նման տեսակետի դեպքում միշտ միտքս է գալիս Հելլերի օրենքը. կառավարման գիտության գլխավոր մոլորությւոնն այն է, որ նման գիտություն ընդհանրապես գոյություն ունի։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.
    Սրտիդ մոտիկ չընդունես Ես քո ասածներից չեմ նեղվել երբեք, "հպարտությունս" թույլ չի տվել
    Չէ, ոչինչ, ավելի լավա Կառավարման համակարգերի, Կազմակերպչական կառավարման համակարգերի մասնագետի հպարտությունը ների, որ գոնե սեփական հանրապետության Սահմանադրության ընդունման օր լավ իմանաս։

  7. #6532
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չգիտեմ ինչի 1995թ. հուլիսի 5-եմ հիշում։
    Ընկեր, 1991-ին ոչ սահմանադրություն ենք ընդունել, ոչ էլ նոր ընտրական համակարգ։ Նույնիսկ ԱԺ-ն էր կոչվում համարյա հին անունով՝ Գերագույն Խորհուրդ։ Ինչի՞ մասին ես խոսում։
    Ամեն ինչն ա փոխվել. քաղաքացիական ծառայությունը, համայնքային ծառայությունը, մնացած բոլոր հանրային ծառայության տեսակները, արմատապես նոր բյուջետային համակարգ, ֆինանսկան հոսքերի նոր համակարգ, բանկային համակարգ, զինված ուժերի համակարգ։ Որ երկար մտածեմ, ես ցուցակը շատ ավելի ա էլի թարմացնել։ Տվածդ «լուրջ փորձագիտական եզրակացությունները» ընդամենը քո սեփական պատկերացումներն են, որոնք էդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։
    Լավ, դե էդ դեպքում մեզ ներկայացրու մի կառավարման համակարգ կամ դրա տարր, որը քո կամ ձեր կազմակերպության նախագծածն է ու ներդրածը։ Փորձենք գնահատել։
    Նման տեսակետի դեպքում միշտ միտքս է գալիս Հելլերի օրենքը. կառավարման գիտության գլխավոր մոլորությւոնն այն է, որ նման գիտություն ընդհանրապես գոյություն ունի։
    Չէ, ոչինչ, ավելի լավա Կառավարման համակարգերի, Կազմակերպչական կառավարման համակարգերի մասնագետի հպարտությունը ների, որ գոնե սեփական հանրապետության Սահմանադրության ընդունման օր լավ իմանաս։

    10-ով 0 օգուտ քեզ
    Ինչպիսի կոպիտ սխալ: 1991 1995-ի փոխարեն Ժողովրդավարներն ինձ այս հարցում չեն ների
    Ազնվորեն ես իմ գրած թվով ինքս ինձ հակասել եմ
    մինչև 1994թ գտնվել ենք ակտիվ ռազմական գործողությունների շրջանում (ես չեմ համարում, որ պատերազմն ավարտված է )
    Խնդրում եմ այդ և նախորդ գրառումներումս 1991-ի փոխարեն "տեսնել" 1995-ը

    Բայց ինչ կապ ունի կառավարման համակարգի օղակների փոփոխությունը զարգացման հետ???
    Միայն կառավարման համակարգի կառուցվածքային և դրույթային վերաձևումը դեռ զարգացում չէ, եթե արդյունավետություն չունի: Ինչքան էլ ուզում ես լավ համալրի համակարգիչդ, միևնույն է զարգացում չկա, եթե աշխատում ես նույն վատ աշխատող ծրագրային ապահովմամբ կամ էլ էկրանդ մոնոքրոմ է:
    Զարգացում ասելով հասկանում ենք միայն նոր կառուցվածքային օղակներ և ծառայություների ավելացում???
    Հենց նույն քո նշած բանկային համակարգը ոչ թե զարգացել է, այլ զրոից է ստեղծվել: Մենակ չասես, որ սովատական խնայբանկի էղած համակարգն են զարգացրել:
    Զինված ուժերի համակարգը նույնպես զրոից է ստեղծվել և պրակտիկորեն սովետական համակարգի պատճենահանումն է: Չնայած սկզբանակն շրջանում որոշ արևմտյան նորամուծույթուններ արեցին, որոնք շուտ հանեցին, հիմա էլ են սկսել ինչ-որ նմանակումներ անել: Համենայն դեպս ասեմ, որ բանակայի ծառայությանս 2 տարիների ընթացքում բացի ռեգրեսից և տեղում դոփելուց, ոչինչ չեմ տեսել, ներկայիս նախագահն էլ նախարար էր Միակ զարգացման պայմանը դա վարձկանների թվի ավելացումն էր ընդհանուր թվաքանակում, սակայն պրակտիկան ցույց էր տալիս, որ ժամկետային զինծառայողները ոչ պակաս լավ էին կատարում իրենց վրա դրված պարտականությունները, իսկ որոշ առումներով էլ գերազանցում էին (երբ նոր էի գնացել գնդում մեկ վարձկաններրի վաշտ էր, զորացրվելուս ժամանակ նոր էր կազմավորվում վարձկան գումարտակը): Այդ վարձկանները դեռևս շատ հեռու են արհեստավարժ բանակ կոչվելուց: նույն վարձկանները կային նաև 90-ականներին, ուղղակի ավելի քիչ էին: Զորքի թվի ավելացումը զինված ուժերի զարգացում չէ:

    Կառավարման համակարգերից, ասեմ.
    1. Վարկային պորտֆելների ռիսկերի գնահատման և պորտֆելների կառավարման ավտոմատացված համակարգ: Ներդրվել է ստանդարտ բակային ավտոմատ գոծարքային համակարգի հետ ինտեգրացվելով: Անձամբ ես ամբողջությամբ իրականացրել եմ վարկունակության գնահատման ենթաօղակը
    2. ներքին փաստաթղթաշրջանառության իրականացման, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության ավտոմատացված կառավարման համակարգ: Մշակել եմ փաստաթղթերի շրջանառման գործընթացի օտիմիզացման գործընթացը և ֆորմատները:
    3. Պետական և ոչ պետական և առևտրային-ֆինանսական կազմակերպությունների միջև հրահանգային փաստաթղթերի փոխանակման, կառավարման, վերահսկման և ավտոմատ տեղեկացման համակարգ: Մշակել և լրամշակել եմ գրեթե բոլոր փաստաթղթերի թվային և ձևանմուշային տեսակները (բացի ՀՀ ԿԲ կողմից սահմանված գործընթացներին առնչվողներից), կառավարման էտապները, վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև ծրագրային ապահովման մի մասը:
    4. ՀՀ ջրային ռեսուրսների բաշխման, օգտագործման և պահեստավորման դինամիկ կառավարման համակարգ: Մասնակցել եմ ջրային ռեսուրսների օգտագործման պլանավորման սկզբունքների մշակմանը:
    ....

    Էլ չեմ ասում, որ և դիպլոմային աշատանքս և թեզս (մեկը մեկի շարունակությունն էին) համարվում է ՀՀ տարածքում կատարված առաջին աշխատանքը (նույնիսկ սովատական տարիներին այդպիսի խնդրի մասնակի տարբերակ լուծվել էր Մոսկվա քաղաքում )` Տրանսպորտային համակարգի վերլուծություն և կառավարում:

    Կարծում եմ Հելլերի (կարծում եմ խասքը գնում է Ուոլտեր Հելլերի մասին` ԱՄՆ տնտեսագիտական ասոցացիայի թե խորհրդատուների նախագահը, լավ չեմ հիշում ) ասածին, ապա չի կարելի նրա հետ չհամաձայնել, որովհետև ինչպես արդեն ասել եմ մշակված մոդելները և բանաձևերն ունեն իրենց մոտավորության և էֆեկտիվության աստիճանը և ընդամենը տարբերակներ են այս կամ այն խնդրին որոշակի լուծում տալու համար:
    Կառավարման տեսությունը ինքին առանձին գոյություն չունի, որովհետև կոնցեպտուալ տեսություն է, որի հիմքում առավելապես ընկած են գործողութույունների հետազոտությունների տարրեը, որոնցում մեծ տեղ են զբաղեցնում սուբյեկտիվ էքսպերտային գնահատականները, մասնավորապես վճիռների կայացման մեխանիզմներում: Հանրային կառավարումը լինելով կառուցվածքային առումով ավելի բարդ, քան տնտեսական կառավարումը, ավելի շատ է կախված այդ սուբյեկտիվ գործոններից, ուստի այն, ինչը քո գնահատմամբ դրական արդյունք է, ինձ համար, օրինակ, ընդամենը նույն իրավիճակի այլակերպ դրսևորումն է:

    Հ. Գ.
    "Սեփական հանրապետության" արտահայտությանդ մեջ հուսով եմ երկիմաստություն չկար
    Իրոք ահավոր վրիպում էր, խոստանում եմ այլևս այդ թեմայով բան չասել, հպարտությունս հաստատ կների Մնում ա դուք ներեք
    Ի դեպ սահմանադրության վերջին փոփոխությունները (Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք` 2006թ. չէին?) նույնպես կեղծելով կատարվեցին:

  8. #6533
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ կապ ունի կառավարման համակարգի օղակների փոփոխությունը զարգացման հետ???
    Ցանկացած դրական փոփոխություն զարգացում է համարվում, սա նորություն չի։ Նույն քո նշած կառույցների ստեղծումը ոչ միայն զարգացում է, այլև մեկ հսկա քայլ առաջ։ Զարգացումը մենակ ինչ-որ նախարարության «ավելի լավ» աշխատելը չի։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Կառավարման համակարգերից, ասեմ.
    1. Վարկային պորտֆելների ռիսկերի գնահատման և պորտֆելների կառավարման ավտոմատացված համակարգ: Ներդրվել է ստանդարտ բակային ավտոմատ գոծարքային համակարգի հետ ինտեգրացվելով: Անձամբ ես ամբողջությամբ իրականացրել եմ վարկունակության գնահատման ենթաօղակը
    2. ներքին փաստաթղթաշրջանառության իրականացման, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության ավտոմատացված կառավարման համակարգ: Մշակել եմ փաստաթղթերի շրջանառման գործընթացի օտիմիզացման գործընթացը և ֆորմատները:
    3. Պետական և ոչ պետական և առևտրային-ֆինանսական կազմակերպությունների միջև հրահանգային փաստաթղթերի փոխանակման, կառավարման, վերահսկման և ավտոմատ տեղեկացման համակարգ: Մշակել և լրամշակել եմ գրեթե բոլոր փաստաթղթերի թվային և ձևանմուշային տեսակները (բացի ՀՀ ԿԲ կողմից սահմանված գործընթացներին առնչվողներից), կառավարման էտապները, վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև ծրագրային ապահովման մի մասը:
    4. ՀՀ ջրային ռեսուրսների բաշխման, օգտագործման և պահեստավորման դինամիկ կառավարման համակարգ: Մասնակցել եմ ջրային ռեսուրսների օգտագործման պլանավորման սկզբունքների մշակմանը:
    Առաջին երեքի մասին դժվար կարելի է բացասական կարծիք ասել, զուտ միայն նրա համար, որ կառավարման գործընթացների ավտոմատացումը ինքնին արդյունավետության բարձրացման նախապայման է։ Սակայն.... 4-րդը։ Ես չգիտեմ, թե ինչ տեսական ու ավտոմատացման ու էլ չգիտեմ ինչ համակարգեր եք մշակել, բայց ՓԱՍՏԱՑԻ... Ջրային տնտեսությունը այսօր Հայաստանում համարվում է տնտեսության ամենաբարձիթողի, ամենակոռումպացված, ամենա****** ոլորտներից մեկը։ Էն խայտառակ օրենսդրական իրավիճակը, որ առկա է այսօր, երևի ոչ մի ուրիշ երկրում չես գտնի։ Այ էս վերջինը չպիտի գրեիր։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ չեմ ասում, որ և դիպլոմային աշատանքս և թեզս (մեկը մեկի շարունակությունն էին) համարվում է ՀՀ տարածքում կատարված առաջին աշխատանքը (նույնիսկ սովատական տարիներին այդպիսի խնդրի մասնակի տարբերակ լուծվել էր Մոսկվա քաղաքում )` Տրանսպորտային համակարգի վերլուծություն և կառավարում:
    Հայաստանում ներկայումս ամենազարգացած (հեգնական իմաստով) տրանսպորտը մարշրուտկեքն են։ Հետաքիրքիր ա, ինչ դրույթներ ես առաջ քաշել, ու որքանով են դրանք իրատեսական և իրագործելի։



    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ. Գ.
    Ի դեպ սահմանադրության վերջին փոփոխությունները (Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք` 2006թ. չէին?) նույնպես կեղծելով կատարվեցին:
    2005թ. նոյեմբերի 27։

  9. #6534
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած դրական փոփոխություն զարգացում է համարվում, սա նորություն չի։ Նույն քո նշած կառույցների ստեղծումը ոչ միայն զարգացում է, այլև մեկ հսկա քայլ առաջ։ Զարգացումը մենակ ինչ-որ նախարարության «ավելի լավ» աշխատելը չի։
    Այդ կառույցնեի ստեղծում պետական ԿԱՌԱՎԱՐՄԱՆ համակարգի հետ կապված չի, նույն համակարգերը բավականին էլ լավ զարգացած են այլ կառավարման համակարգեր ունեցող երկրներում: Շվեյցարիան էլ ընդանրապես բանակ չունի իրեն զրկել է այդ "հսկայական" քայլը կատարելու գայթակղությունից

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ...բայց ՓԱՍՏԱՑԻ... Ջրային տնտեսությունը այսօր Հայաստանում համարվում է տնտեսության ամենաբարձիթողի, ամենակոռումպացված, ամենա****** ոլորտներից մեկը։ Էն խայտառակ օրենսդրական իրավիճակը, որ առկա է այսօր, երևի ոչ մի ուրիշ երկրում չես գտնի։ Այ էս վերջինը չպիտի գրեիր։
    Չեի ասի, որ ամենա******, բայց ******-ցիցի մեկն ա հաստատ
    2000թ., երբ առաջադրանք տրվեց ջրային տնտեսության ոլորտում կատարել համակարգային բարելավումներ, վիճակն անասելի ծանր էր` տարեկան կտրվածքով մինչև 6-7մլրդ դրամ պետությունը սուբսիդավորում էր միայն ոռոգման ջրի բաշխմամբ զբաղվող պետական կազմակերպությունների պարտքերի մարման համար, և սուբսիդիայի մի մասը մի գրպանից հանում, դնում էր մյուս գրպանը (մեծ մասը էլ. էներգիայի և բնական աղբյուրներից, մասնավորապես Սևանա լճից, ջրի վաճառքի դիմաց պետական այլ իմնարկներին կուտակված պարտքերն էին)
    Հենց այդ տարիներին էլ մշակվեցին ջրաչափերի տեղադրման դրույթները, ըստ որոնց պետք է բոլոր բաժանորդները ստանային ջրաչափեր` պետական միջոցների հաշվին, սակայն 6-ամսյա մարման ժամկետով, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների և նպաստառուների ցանկում ընդգրկվածների համար` անվճար և 3 տարի մարման ժամկետնով համապատասխանաբար: Անձամբ ես եմ Սոց.ապ-ից բերել վերջիններիս ցանկը` մի տոպրակ ֆլոպի դիկսերով Սակայն կառավարության նիստում որոշեցին, որ անապահովներին կտրամադրեն 1 տարի, իսկ նպաստառուներին 6 ամսի ժամկետ: Դե դա արդեն պարզ էր` ջրաչափերի "բիզնեսը" հայտնի չէր, թե ով էր անում , բայց մարդիք չէին ուզում միջոցները "քնացնել":
    Զուգահեռ մշակվեց և կիրառվեց ոռոգման ջրի սպառման պլանավորման, բաշխման, կուտակման և հաշվառման համակարգը, որը պահանջեց նաև համակարգում կատարել կառուցվածքային փոփոխություններ:
    Այդ համակարգի հիման վրա կազմվեց Սևանա լճի մակարդակի բարձրացման ծրագիր, որի արդյունքում միայն առաջին տարում մոտ 42սմ (պաշտոնապես հայտարարեցին 32` ստրախովկա էին պահում, եթե հանկարծ ծրագիրը պրավալ գնա) ջի մակարդակը բարձրացավ: Ծրագրով կառավարության կողմից հաստատվել է մինչև 2012թ լճի մակարդակը բարձրացնել 8մ-ով: էդ հիմա, որ ասում են "նախատեսվածից ավելին է բարձրացել..." ստում են, նախատեսվածից դեռ հեռու ենք մի քանի մետր: Ընդ որում կառավարությունը գրավոր հաստատեց, բայց մի 2 տարի հետո բանավոր կարգադրել էին տեմպերը գցել (այս վերջին ինֆորմացիան ինձ հաղորդել են, ես այդ ժամանակ այլևս կոմիտեում չէի):
    Ինչևէ համակարգում նոր կառավարման մոդելը փորձարկելու և ներդնելու նպատակով մի քանի աշխատակիցներով տեղափոխվեցինք կոմիտեի "ենթակայության" տակ գտնվող պետական ՓԲԸ-ներից մեկի մասնաճյուղ: 1 տարվա ընթացքում չեղավ ոռոգման ջրի մատակարարման և ոչ մի խափանում, պլանավորված և հայտավորված ջուրը հասավ գյուղացուն: Մարդիք տեսան, որ մեր խմբի ղեկավարը խոսքի տեր տղա է ու սկսեցին նաև մարել տարիներով "կուտակված" պարտքերը (իրականում այդ գումարների միմասը յուրացվել էին տեղական պաշտոնյաների կողմից որոնցից մի քանիսը գտնվում էին քրեականա հետախուզության մեջ): Այդ մեկ տարվա ընթացոում հիմնարկը մարեց աշխատակիցների նկատմամբ ունեցած 9մլն դրամ աշխատավարձային պարտքից (3 տարվա աշխատավարձի պարտք!!!) 6մլն-ը, կատարվեց մոտ 600.000 ԿՎտ*ժ էլ. էներգիայի "խնայողություն" (այդ գերածախսերի մեծ մասն իրականում ապօրինի վաճառված էր և գումարը գրպանված): Բարձրացվեցին աշխատակիցների աշխատավարձերը, վերանայվեցին հողատերերի կողմից վճարվող գումարներն ու կիրառվող սակագները, ավելացվեցին ջրամատակարարման կետերը, կատարվեց ջրամատակարարման համակարգի նորոգման պլանավորում, ինչպես նաև առաջին անգամ Հայաստանում փորձ արվեց (ընդ որում` հաջող) ոչ մեծ ծախսերի հաշվին չափման ենթարկել բնակչությանը մատակարարվող ոռոգման ջուրը և այդ փորձի արդյունքները որոշեցին տարածել: Կազմվեց ջրամատակարարման համակարգի ավտոմատացված կառավարման համակարգի նախագիծը և ...
    "Անհասկանալի" պատճառներով մասնաճյուղ հիմնարկը լուծարվեց գլխավոր ՓԲԸ-ի կողմից` Քոչարյանի ընտրություններից հետո Մենք էլ վերադարձանք կոմիտե, ես գործից դուրս եկա համաձայն դիմումիս` ամենաերիտասարդ էի, դեռ նոր ավարտած և այդան էլ չէի մտահոգվում աշխատանքս կորցնելուց Խմբի համարյա բոլոր անդամները հեռացան գործից, և հիմա "Հայաստանի էլ. ցանցեր" -ում կազմում են հիմնական աշխատանքային և ղեկավար կորիզը Մի մասը մնացին, սակայն առաջվա խանդավառությամբ այլևս չէին աշխատում
    Ես մի բան հասկացա, որ դրանով փորձեցին և համոզվեցին, որ պետք եղած ժամանակ կարելի է արագ տեմպերով բարելավումներ կատարել, սակայն քանի որ այդ բարելավումները նվազեցնում էին իրենց գրպանների պարունակությունը, ապա այդ նախագծի վերջնական իրականացումը մնաց ռեզերվում, որբես պլան "Բ" արտակարգ իրադրությունների համար

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում ներկայումս ամենազարգացած (հեգնական իմաստով) տրանսպորտը մարշրուտկեքն են։ Հետաքիրքիր ա, ինչ դրույթներ ես առաջ քաշել, ու որքանով են դրանք իրատեսական և իրագործելի։
    Մասնավորապես առաջարկել էի երկու մաթեմատիկական-անալիտիկ մոդելների զուգակցման վրա հիմնված ուղևորների և բեռների միջմարզային տեղափոխումների կանխատեսման և տեղաշարժերի բաշխման մոդել, որի գնահատականային գործակիցներչը կարելի էր որոշել անորոշ տնտեսական զարգացման և վիճակագրական տվյալների սղության պայմաններում:
    Մոդելի ստուգման նպատակով դիմեցի ինչպես տրանսպորտի նախարարություն, այնպես էլ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն վիճակագրական և փաստացի տվայլներ ստանալու համար, քցեցին իրար վրա, հետո էլ առանձին "տղավարի" ասեցին, որ իրենց ոչ մի մոդել էլ պետք չի, եթե նունիսկ պետք լինի չեն կարող կիրառել ,որովհետև փաստացի և փաստաթղթային տվյալներն իրար չեն համապատասխանում: Օրինակ այդ ժամանակ իմացա, որ օրական 8մլն դրամ պետական գանձարան մուտք լինելու փոխարեն գնում է ուրիշների գրպանը` միայն երթուղային տաքսիների համակարգից:
    Դե պատկերացրեք, թե տարվա կտրվածքով որքան է կորցնում պետությունը միայն տրանսպորտային ոլորտից ասյօր

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    2005թ. նոյեմբերի 27։
    Փաստորեն իրոք սխալ էի հիշում Դէ էդ ժամանակ բանակում էի, օրերը արդեն չէի հաշվում: մանավանդ որ նախորդ օրը լավ քեֆի մեջ էինք
    Բայց հանրաքվեն կարգին էլ սարքված էր: Նկատեցի, որ այդ ընտրութուններին արդեն սկսել էին կիրառել ավելի հմուտ կեղծման միջոցներ
    Վերջին խմբագրող՝ Varzor: 17.06.2011, 16:22:

  10. #6535
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, էդ քեզ ընդամենը թվում ա, թե Հայաստանը զարգացած երկիր ա։ Բերեցիր համեմատեցիր եվրոպական «իրոք» զարգացած երկրների հետ։ Կամ ստեղ ինչ-որ մեկը ասե՞լ ա, որ Հայաստանը զարգացած ա։ Անընդհատ թեման փոխում ես կողքի, մի հատ էլ ասում ես քննարկելու բան չկա։ Էլի որ չկա։
    Մեֆ, իսկ բա՞րդ ա հասկանալը, որ տերտերով դաշտերը օրհնելով, գյուղացիներին կով կթել սովորացնելով երկրի տնտեսություն չեն պահում։ Թե էս էլ ա ճգնաժամի հետևանք։

    Ընդգծածս մասի լոգիկան գիտե՞ս ինչ ա նման. եթե մարդ ընկնում ոտքը ջարդում ա, նշանակում ա ամբողջ կյանքը թոքախտով հիվանդ ա եղել։
    Բետոն ծակող լոգիկա ա, բան չունեմ ասելու։
    Դավ, ես երբեք չեմ ասել որ Հայաստանը զարգացած երկիր ա… ճիշտ հակառակը ես ասել եմ չի զարգացել… դու ես պնդաւմ որ կարա զարգանա ու զարգացել ա, բայց էսօր լինել-չլինելու խնդիր ունի… ես էլ ասում եմ եթե զարգացել ենք որեմն տենց ճակատագրալան խնդրի առաջ չպիտի կանգնեինք… ուրեմն չենք զարգացել… երկու կարծիք չի կարա լինի Դավ ջան,

    …ուրիշ խոսքով ասած. դասդ կամ գիտես կամ չգիտես, "սովորել եմ , բայց մոռացել եմ" -ը չի անցնում… եթե դասդ չես կարողանում պատասխանել ուրեմն կամ չես սովորել կամ էլ ինչ որ արել ես սխալ ա եղել

  11. #6536
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ, ես երբեք չեմ ասել որ Հայաստանը զարգացած երկիր ա… ճիշտ հակառակը ես ասել եմ չի զարգացել… դու ես պնդաւմ որ կարա զարգանա ու զարգացել ա, բայց էսօր լինել-չլինելու խնդիր ունի… ես էլ ասում եմ եթե զարգացել ենք որեմն տենց ճակատագրալան խնդրի առաջ չպիտի կանգնեինք… ուրեմն չենք զարգացել… երկու կարծիք չի կարա լինի Դավ ջան,
    Մեֆ, ես պնդում եմ, որ էս 20 տարիների ընթացքում զարգացել ա, ու դա հաստատ էդպես ա։ Դրա օգտին էնքան փաստեր ու ԱԿՆՀԱՅՏ ապացույցներ կան, որ պարզապես անիմաստ ա դա ևս մեկ անգամ ապացուցել։ Բայց մյուս կողմից մեծագույն միամտություն ա կարծելը, որ զարգացման այդ մակարդակը վերինն էր Հայաստանի համար։ ՉԷ, մեֆ ջան, եթե եսասում եմ զարգացել ա երկիրը, ես ոչ մի կերպ ի նկատի չունեմ, որ էլ տեղ չուներ զարգանալու։ Ու դու էլ ինձ մեղադրում ես էն բանի մեջ, թե՝ եթե զարգացել էր, ինչի սենց եղավ։ Մի քանի էջ առաջ ինձ էիր ասում՝ նեղ ես դատում։ Հիմա նույն բանը երևի ես քեզ ասեմ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.06.2011)

  13. #6537
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ես պնդում եմ, որ էս 20 տարիների ընթացքում զարգացել ա, ու դա հաստատ էդպես ա։ Դրա օգտին էնքան փաստեր ու ԱԿՆՀԱՅՏ ապացույցներ կան, որ պարզապես անիմաստ ա դա ևս մեկ անգամ ապացուցել։
    Դավ ջան, էսի դու ես գրել ապեր…ու էսի մեր վերջին գյուղատնտեսության նախարարն ա, հիմա ինձ ասա, էսի առաջխաղացում ա՞ թե հետխաղացում…
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեֆ, իսկ բա՞րդ ա հասկանալը, որ տերտերով դաշտերը օրհնելով, գյուղացիներին կով կթել սովորացնելով երկրի տնտեսություն չեն պահում։
    Դավ ջան համաձայն եմ ապեր արի քո ասած "փաստեր ու ԱԿՆՀԱՅՏ ապացույցներ"-ից բեր մի երկու հատ… մեծ հաճույքով քննարկեմ…

    Բայց մյուս կողմից մեծագույն միամտություն ա կարծելը, որ զարգացման այդ մակարդակը վերինն էր Հայաստանի համար։ ՉԷ, մեֆ ջան, եթե եսասում եմ զարգացել ա երկիրը, ես ոչ մի կերպ ի նկատի չունեմ, որ էլ տեղ չուներ զարգանալու։ Ու դու էլ ինձ մեղադրում ես էն բանի մեջ, թե՝ եթե զարգացել էր, ինչի սենց եղավ։ Մի քանի էջ առաջ ինձ էիր ասում՝ նեղ ես դատում։ Հիմա նույն բանը երևի ես քեզ ասեմ։
    Դավ ջան ես քեզ չեմ մեղադրում ապեր, դու ասում ես որ Հայաստանը փակ սահմաններով հլա շատ տեղ ունի զարգանալու (ուղղի եթե սխալ եմ հասկացել)… ես էլ ասում եմ շատ տեղ չունի, կարող ա մի քիչ էլ զարգանա, բայց մեր հարևանների տեմպերից շատ-շատ ա հետ մնալու… դա արդեն զարգացում չի լինի… ու ես դեռ արգումենտներ ունեմ որ Հայաստանը անգամ բարեհաջող իշխանափոխությունից հետո, ժամանակի ընթացքում կգա էլի էս նույն վիճակին եթե մենք Ղարաբաղի խնդիրը չլուծենք…

  14. #6538
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ...եթե մենք Ղարաբաղի խնդիրը չլուծենք…
    Ապեր, չի լինի՞ դու էդտեղ զարգանաս քեզ համար, ու թողնես հայաստանցին որոշի, Ղարաբաղի հարցը լուծելով է զարգանում, թե չլուծելով: Արդեն դավադիտ ես անում դեմագոգիայով: Ղարաբաղի խնդիր լուծող ես, մի հատ լուծումը ասա տեսնենք: Կամ էլ լուծող տղա ես, արի լուծի, մեծ-մեծ բրդուճներ ժամանակին Լևոնն էլ էր ուտում, ավազակապետությունը կազմաքանդող տղեն հիմա կուռկուռի ձագ է դառել, չի կարում Սերժի ելույթից հասկանա, Սերժը իրեն պասլատ ա անու՞մ, թե՞ ասում ա արի երկխոսենք:
    Կարողություններից ավելի մեծ խնդիրներ լուծելու բուռն ցանկությունները բերում են հակառակ էֆեկտի, օրինակ որոշ արագ շինելու մեծ ցանկություն ունեցող բանվորներ լոմի տակ են մնում:
    Եթե մոլի լևոնականները կարծում են, թե ստատուս քվոն ձգելն է մեր ուժերից վեր, ապա ես համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը արագ լուծել ցանկացողները կտրուկ կմնան լուծման տակ: Ավելի շուտ՝ կլուծվեն:
    Si vis pacem, para bellum

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.06.2011)

  16. #6539
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, չի լինի՞ դու էդտեղ զարգանաս քեզ համար, ու թողնես հայաստանցին որոշի, Ղարաբաղի հարցը լուծելով է զարգանում, թե չլուծելով: Արդեն դավադիտ ես անում դեմագոգիայով: Ղարաբաղի խնդիր լուծող ես, մի հատ լուծումը ասա տեսնենք: Կամ էլ լուծող տղա ես, արի լուծի, մեծ-մեծ բրդուճներ ժամանակին Լևոնն էլ էր ուտում, ավազակապետությունը կազմաքանդող տղեն հիմա կուռկուռի ձագ է դառել, չի կարում Սերժի ելույթից հասկանա, Սերժը իրեն պասլատ ա անու՞մ, թե՞ ասում ա արի երկխոսենք:
    Կարողություններից ավելի մեծ խնդիրներ լուծելու բուռն ցանկությունները բերում են հակառակ էֆեկտի, օրինակ որոշ արագ շինելու մեծ ցանկություն ունեցող բանվորներ լոմի տակ են մնում:
    Եթե մոլի լևոնականները կարծում են, թե ստատուս քվոն ձգելն է մեր ուժերից վեր, ապա ես համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը արագ լուծել ցանկացողները կտրուկ կմնան լուծման տակ: Ավելի շուտ՝ կլուծվեն:
    Վիշապ ջան, դու հլա էն խելքին էս որ ստատուս քվոն մենք ենք պահում ու պահելու ենք ինչքան պետք ա ու հետնէլ ծլել-ծաղկելու բարգավաճելու ե՞նք… հալալ ա քո ֆանտազիային ապեր… զարգացած, գրագետ տղա ես, բա մի հատ քեզ հարց չես տալի՞ս, էս բանակցություններից առաջ և հետո էս ինչի՞ մեկը չկա դուրս գա հրապարակ մարդ-մուրդ հավաքի, բողեքի, դրոշակ վառի, ռեշոտկա ջարդիշուխուր-մուխոր հանի թե հողերը ծախում են ու բանակցություններն ընդհանրապես վիժեցնի… էս խի՞ եք բերաններդ ջուր առել նստել, ու՞ր են թևանյանը, դաշնեկները, ժառանգներն ու բազմատեսակ կարապետիչները… հիմա ո՞վ ա մեծ մեծ խոսում… լավ, չեք բաշարում ջանդամ, կարա՞ք գնաք աերոպորտ գոնե Հայաստանից մշտական գնացողներին համոզեք որ հեսա ստատուս քվոն մնալու ա մինչև վերջ ու մի հատ նամուսով էլ "լիդեր" ա գալու ու սաղ էկոնոմիկան դզելու… առաջիկա 100 տարում, երևի… ապեր սրան դեմագոգիա էլ չես ասի, էսի աղանդ ա…

    կարողություններից էլ որ խոսացիր մի բան հիշեցի… իսկ դու կարողություն ունե՞ս էս ստատուս քվոն պահելու… ստեղ էլ կարա հակառակ էֆեկտը տա ընգեր… եթե ինքդ քո խնդիրները չես լուծում, հետո լուծցնում եմ … մենք բանակում մի հատ լավ ռուսական ասացվածք ունեինք "տո չտո չերեզ գոլովու նե դոխոդիդ՝ դոիդյոտ չերեզ ժ**ու" էս մշակույթը լայն կիրառում ունի միջազգային պրակտիկայում մանավանդ որ խոսքը փողի մասին ա…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 18.06.2011, 12:42:

  17. #6540
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, դու հլա էն խելքին էս որ ստատուս քվոն մենք ենք պահում ու պահելու ենք ինչքան պետք ա ու հետնէլ ծլել-ծաղկելու բարգավաճելու ե՞նք… հալալ ա քո ֆանտազիային ապեր… զարգացած, գրագետ տղա ես, բա մի հատ քեզ հարց չես տալի՞ս, էս բանակցություններից առաջ և հետո էս ինչի՞ մեկը չկա դուրս գա հրապարակ մարդ-մուրդ հավաքի, բողեքի, դրոշակ վառի, ռեշոտկա ջարդիշուխուր-մուխոր հանի թե հողերը ծախում են ու բանակցություններն ընդհանրապես վիժեցնի… էս խի՞ եք բերաններդ ջուր առել նստել, ու՞ր են թևանյանը, դաշնեկները, ժառանգներն ու բազմատեսակ կարապետիչները… հիմա ո՞վ ա մեծ մեծ խոսում… լավ, չեք բաշարում ջանդամ, կարա՞ք գնաք աերոպորտ գոնե Հայաստանից մշտական գնացողներին համոզեք որ հեսա ստատուս քվոն մնալու ա մինչև վերջ ու մի հատ նամուսով էլ "լիդեր" ա գալու ու սաղ էկոնոմիկան դզելու… առաջիկա 100 տարում, երևի… ապեր սրան դեմագոգիա էլ չես ասի, էսի աղանդ ա…

    կարողություններից էլ որ խոսացիր մի բան հիշեցի… իսկ դու կարողություն ունե՞ս էս ստատուս քվոն պահելու… ստեղ էլ կարա հակառակ էֆեկտը տա ընգեր… եթե ինքդ քո խնդիրները չես լուծում, հետո լուծցնում եմ … մենք բանակում մի հատ լավ ռուսական ասացվածք ունեինք "տո չտո չերեզ գոլովու նե դոխոդիդ՝ դոիդյոտ չերեզ ժ**ու" էս մշակույթը լայն կիրառում ունի միջազգային պրակտիկայում մանավանդ որ խոսքը փողի մասին ա…
    Հոպար, էս թեմայով լիքը խոսել ենք, նույն հարցը լիքը տվել ես, քեզ լիքը պատասխանավցվել ա, ՈՐ, ԵԹԵ թփրտանք ու նախաձեռնողական երկխոսենք, ոնց Սերժը երկխոսեց Թուրքիայի հետ, ոնց Լևոնը երկխոսեց Սերժի հետ, ապա այդ «մարդասիրական» ժեստը նույն կերպ կբերի ավելի վատ վիճակի, ոնց Թուրքիան պասլատ արեց Հայաստանին, ու ոնց Սերժը պասլատ արեց Լևոնին (չնայած վստահ եմ, լևոնականները լռիվ հակառակը կներկայացնեն, թե Սերժը էնքան վախեցած էր, որ որևէ հոդաբաշխ միտք չի արտահայտել, կամ նման բաներ)։ Եթե առարկություններ ունենաս հետևյալ կետերի հետ կապված, կասես.
    1. Հայաստանի կողմից Ղարաբաղի հարցը արագ լուծել նշանակում է արագ բավարարել Ադրբեջանի պահանջները։
    2. Ներկա դրությամբ մադրիդյան բոլոր սզբունքների հետ համաձայնվելն ու քայլեր ձեռնարկելը (դե որ արագ լուծենք, պրծնենք) կնշանակի կտրուկ թուլացնել հայկական կողմի զինված ուժերի ստրատեգիական դիրքերը, և Ադրբեջանին տալ գժական շանս ստանալու ամբողջը, մասնավորի փոխարեն։
    3. Ստատուս քվոն պահելը ավելի հեշտ է հիմիկվա սահմանով, քան թե ադրբեջնական զորքի թափանցումով մասնավորապես Քելբաջար։
    4. Նպաստավոր դիրքերով պատերազմի անհրաժեշտությունը փաթաթում է և ծալում է ցանկացած թղթի վրայի ցանկացած ստորագրություն, անունը ուզում ես մադրիդյան դիր, ուզում ես՝ բուդապեշտյան, ուզում ես՝ համատիեզերական։

    Հ.Գ. մի 100 տարի առաջ, երկխոսող ու լուծողական հայերը յուրայիններին համոզում էին թուրքերին հանձնել զենքը ու մատնել յուրային զինված ջոկատների վայրերը ու գնալ թուրքերին ընդառաջ, որ թուրքերն իրենց ձեռք չտան։ Պարզվում է մինչ օրս կան մարդիկ, որ լուծողականության հետևանքներից դեռ դասեր չեն սերտել ու դեռ մեծ մեծ բրդում են։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.06.2011)

Էջ 436 980-ից ԱռաջինԱռաջին ... 336386426432433434435436437438439440446486536936 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •