Չէ, եղբայր, նորագույն պատմությունից էլ եմ բավականին տեղյակ...: Ուղղակի Անդրանիկի հետ կապված այդ հարցի պատասխանը իրոք չգիտեմ:dvgray-ի խոսքերից
Հայ ժողովրդի ողջ պատմությունն էլ ըստ իս հետաքրքիր է...
Չէ, եղբայր, նորագույն պատմությունից էլ եմ բավականին տեղյակ...: Ուղղակի Անդրանիկի հետ կապված այդ հարցի պատասխանը իրոք չգիտեմ:dvgray-ի խոսքերից
Հայ ժողովրդի ողջ պատմությունն էլ ըստ իս հետաքրքիր է...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.03.2007, 11:50:
Մի հարց էլ:
Խոսքը վերաբերվում է նրան, որ Թուրքիայի վարչապետը (կարծեմ) անցյալ տարի հայտարարեց, որ կարող է հրապարակել հայերի կողմից կոտորված ավելի քան 500000 թուրքերի անունները;
ընդհանրապես հայ պատմագիտությունը երբևե ուսումնասիրե՞լ է էտ փաստերը;
Եթե այո, ապա որտեղ կարել է գտնել 1900-1920 թվերի հայ-թուրքական հարաբերություննեոի վերաբերյալ զուտ պատմագիտական (ոչ քաղաքական կամ կոնյուկտուրային) փաստեր և ընդհանրապես, որպես պատմաբան, ի՞նչ կարծիք ունեք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարության մասին;
Հայկական ժամանակում տպվել է հարցազրույց Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ.
Այնտեղ դեսպանը հայտնում է մի հետաքրքիր փաստի մասին ,
-որ Օսմանյան կայսրությունում տարբեր ժամանակներ եղել են շուրջ 24 հայ վեզիրներ; և որ 1915 թվին արտաքին գործերով զբաղբող վեզիրը նույնպես հայ է եղել;
http://www.hzh.am/30.03.07.html
Ճի՞շտ են ես տվյալները, և եթե այո. ապա ովքե՞ր են եղել նրանք և ո՞ր թվերին են եղել:
******Օսմանյան կայսրությունում տարբեր ժամանակներ եղել են շուրջ 24 հայ վեզիրներ*****
Ինչքան ես տեղյակ եմ, որոշ թվով հայ վեզիրներ օսմանյան կայսրությունում իրոք եղել են.. Ուղղակի պետք է հասանալ թորք վարչապետի ասածի կոնտեկստը, իբր տեսեք տեսեք - հայերն մեր մոտ այնքան լավ են ապրել, նրանց ոչ-ոք չի կոտորել և այլն, քանի որ նրանք վեզիրներ են ունեցել... Այն, որ առանձին անհատներ հասել են այդքան բարձր աստիճանի - դա նրանց անձնական արժանիքների շնորհվ է եղել - իսկ հիմնակա ճողովուրդը գտնվում էր ամենածանր վիճակում...
****որ 1915 թվին արտաքին գործերով զբաղբող վեզիրը նույնպես հայ է եղել;****
Դժվար թե...
*****որ 1915 թվին արտաքին գործերով զբաղբող վեզիրը նույնպես հայ է եղել;***
Ոչ, ոչ և ևս մեկ անգամ ՈՉ... Դա թուրքական հերթական բարբաջանքների ու պատմական խեղաթյուրումների թվին է պատկանում... Նույնիսկ մեկնաբանելն է ավելորդ...
Սիրելի DVGRAY,
Ինքս լաւ գիտեմ թուրքերէն, եւ նրանց հակահայ քարոզչութեան տեղեակ եմ: Թէ կուզես՝ մի քիչ էլ իմ կողմից աւելացնեմ այդ դեսպանի դեռեւս չասածը:
Նրանք (ոսմանցիք) քամել են հայի արիւնը, քրտինքը, գիտութիւնը, կարողութիւնը, աշխատանքը, յանուն ոսմանեան պետութեան կայունութեանը, կերտմանը: Նրանց հայը պիտանի էր. ոսմանեան մայրաքաղաքի զարգացմանը եւ սուլթանի գահի փառաւորման համար: Հայի եւ հելենի հողի վրայ, լաւապէս հաստատուելուց ետքը, հայն ու հելենը ամբողջ գաւառներով հանդերձ տաճկացնելուց ետքը, տեսան, որ երկիրը տակաւին թուրքիա չէ: Իսկ երբ բալկանեան ազգերը վտարեցին թուրքերին, Անատոլիայում եւ Հայաստանում (ոսմանեան քարտեսներում արաբատառ յիշատակուած որպէս՝ Արմանստան) իսկական թուրքիա ստեղծելը անհրաժեշտելի դարձած էր:
Այդ տարածքի վրայ ապրող բնիկները պիտի բնաջնջել, հեռացնել: Բնաջնջեցին: Այժմ մեր հողի վրայ մեր հարստութիւնը վայելում են:
Ճիշտ ես, Պանդուխտ ջան![]()
ճիշտն ասած ես ակնկալում էի ստանալ պատասխան պատմաբանից , եվ ոչ թե հրապարակախոսից : Այսինքն -ցանկանում էի ստանալ փաստեր, եվ ոչ թէ մեկնաբանություններ:
Ինչ արած: Հայոց "Պատմա(Տ)գիտութըունը" շարունակում է իր 200 տարվա "խրախճանքը" - ազգին պահելով անգետ, կամ էլ կիսատ-պռատ սխալ տեղեկություններ "մատակարարելով":
Հ.Գ.Ես մի բան չեմ հասկանում: Ինչու՞ մեր պատնաբան կոչվածները իրենց "գիտությունը" ծախսում են մաքսիմում - Վարդան Մամիկոնանի կամ Տիգրան Մեծի նժույգի ոտքի եղուները պեդիկյուր անողի ընտանիքի նիստն ու կացի ուսումնասիրման վրա:![]()
Հա՝՝՝... Հասկացա՝՝
՝... Պատվերները միայն դրա համար են գալիս
...
Ավելացվել է 15 րոպե անց
Հարգելիս:
Ուզու՞մ ես էս ոճով մի 20 էջ էլ ես գրեմ:![]()
Ինչ որ դու ասում ես, ամեն մի հայի մեջ դեռ չծնված, շատ ամուր (BIOS-ում) save են անում, նոր ծնում:
Բայց ես լուրջ կասկածներ ունեմ մեր BIOS-ի վրա: Դա մեզ անընդհատ restart-երի է բերում:
Այսինքն պետք է նորից, մի հատ լավ debug անել մեր սիստեման - BIOS-ը :
Էդ կասկածները հերքելու, կամ փարատելու համար պետք է ունենալ փաստեր (data) , որոնք ավաղ մեզնից (ժողովրդից) անչափ խնամքով կոծկում են:
Եվ մեր մեջ երգում է միայն հին, արդեն քրքրված պլաստինկան -
-Թուրքի մամա՜ն...թուրքի մաման՜՜՜...
![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 05.04.2007, 10:36: Պատճառ: Գրառման ավելացում
dwgray Ջան, այստեղ տեղը չէ մի ամբողջ գիրք շարադրելու համար… Դրա համար էլ տրվեց ընդհանուր պատասխան: Մանրամասները – նայիր մասնագիտական գրականությունում…
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հարգելի Lion, եթե դու թեմա ես բացում և պատրաստակամություն ես հայտնում պատասխանել մեր հարցերին ապա երևի քեզ համար դժվարություն չպիտի լինի մի քանի տվյալների ներկայացումը, որոնց մենք ծանոթ չենք: Ես էլ չեմ գտնում. որ անհրաժեշտություն կար մի ամբողջ գիրք շարադրելու, բայց այն ինչ դու ասացիր իր մեջ նորություն չէր պարունակում, և եթե մարդիկ ցանկություն ունենան մասնագիտական գրականություն կարդալոււ ապա նրանք դա կանեն նամանավանդ մեր դարում երբ դա իրենից մեծ դժվարություն չի էլ ներկայացնում: Ինչևիցե հարցը մնաց անպատասխան և եթե դու իրոք կարող ես փաստեր ներկայացնել և դա քեզ համար մեծ դժվարություն չի ներկայացնի կխնդրեմ այս հարցին ավելի մանրամասն անդրդառնաս:
Ահա, կարելի է այդ հարցը այստեղ քննարկել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ