Վայ ինչ հետաքրքիր համբուրվեցին՝ իրար չճանաչելով, հանկարծակի, ազատ ու բնական սրտի ձայնի նման մի բան ասես, որ ոչ մի բացատրություն չի ուզում ու ամեն բան պարզ է օրիգինալ էր ու գեղեցիկ, այ թե մարդիկ այսպես սիրով ու բնական ապրեին՝ սրտի թելադրանքով (սրտի բայց ոչ կրքի՝ սրանք տարբեր բաներ են): Սպասում եմ շարունակությանը

Ճիշտն ասեմ, հիշեցի իմ տանգոն մի աղջկա հետ ուզում էի խոսել իմ զգացմունքների մասին, հրավիրեցի միասին տանգո պարեցինք ու այդ ողջ երաժշտության ժամանակ ինչ հնչում էր երաժշտությունն ուզում էի նրան ասել, որ հետն լուրջ խոսելու բան ունեմ, բայց այդպես էլ մինչ երաժշտության վերջին նոտաները չկարողացա դա ասել, հետո տեսա որ սա վերջն է չեմ հիշում թե ասեցի, թե ոչ, թե գիտակցությունս էի կորցրել ու բաներ էի մրմնջում չհասկացա, մենակ գիտեմ որ ինքն ասածիցս բան չհասկացավ. չնայած ես ինքս չհասկացա ուր մնաց ինքը հասկանար Ինչի՞ եմ սա գրու՜մ, ես էլ չեմ հասկանում հա հիշեցի - տանգո, համբույր...