Վարդ, երեխաների բոլոր իրերը (որակյանլներն իհարկե) ավելի թանկ արժեն քան մեծահասակինը։ Դեռ հագուստը կարելի է էժանագին բան հագցնել։ Բայց կոշիկի դեպքում, մանավանդ եթե երեխան նոր պիտի սովորի կանգնել ու քայլել... պետք չէ գումարն ափսոսել։ Կոշիկի դեպքում թանկից էժանը չկա։ Եթե կոշիկը նորմալ չեղավ, եթե սուպինատորով չեղավ, երեխայի մոտ հարթաթաթություն ու ծուռթաթություն կձևավորվի, նա դժվարությամբ կսկսի քայլել ու այլ խնդիրներ էլ կառաջանան։
Ցավոք սրտի խանութների հարցում խորհուրդ տալ չեմ կարող։ Ուղղակի կոշիկի համար գումարդ մի ափսոսա։
Հ.Գ. Էսքան բանը Կորյունի ժամանակ դեռ չէի հասկանում։ Բարեբախտաբար Կորյունի մոտ խնդիրներ չեն առաջացել։
Էջանիշներ