Ողջ օրը, երեկ,
Մեր պատուհանի ակներն ի վար ամպեր էին,
Բանփյուն ամբարած՝ բոցեղեն ժայռեր էին,
Որոնք համառ կքած՝ համբերություն էին կռում:
Երկնակամարը հոնքը խոժոռել էր՝ անձրեվ էր ուզում,
Նրա վիշտը բողբոջի պես պրկվել էր՝
Հուզվում էր ու հուզվում:
Բայց հապաղում էր անձրեվի աղեղը նվագել հանգստութուն,
Ասես քաղցր էր թախծին գերի լինելը:
Բախտավորություն:
Բայց ծալքերում ամպի թելթելվում էր հոգնությունը,
Նրան ամպրոպ էր պետք,
Նրան պետք էր կայծակների օրհնությունը:
Փեշից կատար նա լցված էր խոնավությամբ,
Բայց զսպվում էր խոնարհությամբ՝
Մինչ կփարվեր հնազանդին իր տերը:
Ու երբ տուն եկար,
Երբ արձակեցիր անհանգստությունս,
Ամպը որոտաց, երկինքն արձակեց գոհության ճիչեր(ը):
Էջանիշներ